Այս էջը հաստատված է

եկեղեցիներ և թե բյուզանդական ազդեցության ենթարկված ձևեր։

Այս առթիվ պիտի ըսեմ, որ իմ բոլոր տեսությունները հիմնված են արևելյան Հայաստանի հին ճարտարապետություն վրա, որովհետև բնավ առիթ չեմ ունեցած Հայաստանի հունական բաժինը ուսումնասիրելու։

Արևելյան Հայաստանը, մասնավորապես Քաղկեդոնի ժողովեն հետո, շատ հեռու կմնար Բյուզանդիայի կրոնական և քաղաքական ազդեցություններեն, և այդ զգուշավորությունն ու ինքնուրույնության ձգտումը հայերուն համար անթիվ աղետներու պատճառ դարձեր է միշտ։

Եթե պարբերաբար բյուզանդական կայսրությունը հաջողեցավ ալ արևելյան Հայաստանի վրա կրոնական կամ քաղաքական ազդեցություն ձեռք բերել, այն ալ այնքան թույլ և կարճատև եղած է, որ բնականաբար պիտի անհետանար առանց ազդեցություն թողելու։ Քսան տարի Անիի միջնաբերդի ապարանքին մեջ բնակեր են բյուզանդական կայսրության կառավարիչներ, սակայն պեղումներ ցույց տվին, որ անոնք իրենց քսան տարվան գոյության ամենևին հետքը չեն թողեր: Ճիշտ է, որ Արևելքի մեջ պակաս չեն եղած կայսրության կուսակից ցեղապետներ կամ տոհմեր, բայց անոնց ալ բնավ չէ հաջողած Արևմուտքի ազդեցությունը որևէ կերպով ընդհանրացնել Հայաստանի վրա, և իրենք ստիպվեր են գաղթել բուն բյուզանդական երկիրները:

Թե սասանյանը և թե արաբական տիրապետությանը ժամանակակից պատմագիրներե պարզ վկայություններ կան, որոնք ցույց կուտան, թե Արևելքին տիրապետող հզոր և բարբարոս պետություններուն որչափ անհաճո էր Բյուզանդիոնի հետ նույնիսկ առևտրական հարաբերության մեջ գտնվիլը։ Բյուզանդիոնի նենգամիտ և միտումավոր քաղաքականությունը միշտ ստիպեր էր հայերը ավելի պարսիկներուն ու արաբներուն ապավինել, քան թե Բյուզանդիոնի: Այսպես մտածողներու շնորհիվ էր, որ գրեթե պահվեցան հայկական քանի մը գավառներու անկախ ինքնավարությունները, մինչև Խամսայի մելիքությանը օրերուն։

Գալով այն մտքին, թե ավելի զարգացածը կազդե, այդ արդեն ճշմարտություն է և մեծ նշանակություն ունի գիտությանց և արվեստից պատմության համար։ Բայց, ըստ իս, բան մը կա, որ դեռ անստույգ է և լուրջ հետազոտության կարոտ։

Պետք է գիտնալ, թե ինչ ազգերե և ցեղերե բաղկացած էր բյուզանդական կայսրության բնակչությունը Արևելքի մեջ. ի՞նչ թվական համեմատություն կկազմեին այդ ազգերը, և ո՞ր ագգը որ ճյուղին մեջ զարգացած էր։

Ուրիշ բան է տիրապետող ըլլալ, ուրիշ բան է զարգացած ըլլալ։ Տակավին այսօր ալ մենք շատ կենդանի օրինակներ ունինք տիրապետողներու, որոնք ամեն ճյուղի մեջ զարգացած չեն, այլ իրնց հպատակներու մեջ որոշ ցեղեր որոշ ճյուղերու զարգացման ղեկավարներեն երկրին և պետության անունով։

Թե ի՞նչ վիճակագրություններ ունին պատմաբաններ արևելյան կայսրության բազմացեղ բնակչության համար, այդ հայտնի չէ, բավական է, որ այսօրվան գիտական ուսումնասիրություններ գրեթե միահամուռ կհաստատեն, որ բյուզանդական ըսված ճարտարապետությունը զուտ արևելյան արվեստներու խառնուրդ է, սլատահաըար միայն տեղ տրված անոր մեջ ավանդական հունականին և հռոմեականին։ Այս պարագան արդեն բավական է մեզ համոզելու, որ արևելքցիք նույն ժամանակ ավելի գերազանց զարգացման հասած էին, քան Հունաստանն ու Հռոմը և անոցմե անկախ փայլուն արվեստ մը ստեղծեցին նոր թագավորներու Հռոմին համար։

Այժմ արդեն ևրոպական գիտնականներու կողմեն մեջտեղ դրված է այն հարցը, թե արևելյան որ ազգեր ավելի մեծ դեր ունեցան բյուզանդական ըսված արվեստի կազմակերպության մեջ: Իհարկե, ուշ կամ կանուխ, այդ դժվարին խնդիրը պիտի ստանա իր ցանկալի լուծումը։ Ես այստեղ, հայ արվեստին ալ որոշ չափով բյուզանդական արվեստի կազմակերպության մեջ բաժին ունեցած ըլլալուն հավանականության մասին պիտի հայտնեմ իմ մասնավոր կարծիքները։

Հայաստանը երկու մասի բաժնվելեն հետո, արևելյան կայսրությունը հայուն համար Հայաստանի մը կերպարանքը ստացավ։ Եթե խաղաղ ապրելու և քրիստոնյա պետության մը հովանավորությունը վայելելու տենչով հայերը մեծ բազմությամբ կտեղափոխվեին բյուզանդական կայսրության սահմանները, կայսրության ղեկավարներուն թաքուն նպատակներն ալ հնարքներ կստեղծեին հունական բաժինը գաղթողները Հայաստանի սահմաններեն հեռացնելով ավելի ներսերը մղելու։ Ոչ միայն մայրաքաղաքի մեջ պատիվ ու աստիճաններ տալով կհյուրընկալեին, այլև հեռավոր տեղեր ղրկելու համար առանձնաշնորհումներ և վարչական իրավունքներ կուտային։ 5-րդ դարեն սկսյալ բավական չէ, որ քաղաքագետներ, զինվորական և պալատական աստիճանավորներ կվխտան Բյուզանդիոնի մեջ. տասնյակ հայ կայսրեր ալ անոր հզոր գահուն վրա բազմած համայն երկրին ճակատագիրը կղեկավարեին: Այս իրողությունները տրամաբանորեն մեզ կհամոզեն, որ հայերն առանց թվական բազմամարդության և առանց գերակշռող արժանավորություններու չէին կարող այս բարձրության հասնիրլ: Սեփական կրթությամբ և ցեղական ինքնուրույն հատկություններով մեծապես օժտված ազգ մը՝ տիրող տարրին հետ զուգընթացաբար վարելով ամբողջ երկրին ներքին ու արտաքին քաղաքական կազմակերպությունը, անկարելի էր, որ իր ինքնուրույն դրոշմը չդներ երկրի քաղաքակրթության վրա։ Մանավանդ, երբ հայերը բացի զինվորականութենե և քաղաքագիտութենե՝ նաև շինարար ժողովուրդի մը համբավը ունեին, անպայման երկրին վարչությունը զիրենք այդ ճյուղին մեջ ալ ավելի հառաջ պիտի քշեր հօգուտ կայսրության։

Բուլղարասպան Վասիլ Բ կայսրը (976-1028) իր անընդհատ պատերազմներով քանդած երկիրները շինելու համար, իրեն հպատակ շատ մը հայեր Մակեդոնիա գաղթեցուց, կըսե Ասողիկ.

«Այլ յորժամ էր ի Բաղդադ թագաւորն Վարդ և խաղաղանայր թագաւորութիւն Վասիլին, կամեցաւ յազգէն հայոց, որ ընդ իւրով թագաւորութեամբն անցուցանել ի Մակեդոնիա ընդդէմ Բուլղարացն,