Այս էջը հաստատված է

Ստալակտիտների զարդաքանդակները խիստ ուշագրավ են այն տեսակետով, որ միմիայն գավիթներ և մասնավոր շինություններ են զարդարված այդ ոճով. կարծեք՝ հատկապես զգուշացել են բուն եկեղեցիները նհրսից կամ դրսից ստալակտիտներով զարդարելե. անշուշտ, առանց պատճառի չէ այս երևույթը, սակայն առայժմ դժվար է այդ առեղծվածը լուծե. պետք է երկար ու մանրակրկիտ ուսումնասիրություն այս հարցի շուրջը։ Իսկ եկեղեցիներից դուրս ստալակտիտներով զարդարված են բոլոր գավիթների և մասնավոր շենքերի սողոմաքաղ ձևով գմբեթներ, արտաքին դռներ, շրջանակներ, հաստահեղույս սյուների խոյակներ։ Գավիթների սյունազարդումը և կամարակապոցը մի պահանջ էր նույնիսկ շինարարական տեսակետով. որովհետև այդ կամարաապատի անմիջապես վրան կամ հորիզոնական երդիկներ պետք է լինեին և կամ ցածլիկ երկկողմնաթեք կտուրներ։ Գավիթները եթե փոքր էին լինում, լոկ որմնասյուներ էին շինվում և կամարակապվում, իսկ եթե ընդարձակ, այն ժամանակ երկու կարգ միջին հաստահեղույս սյուներ էին շարվում, որոնց կեդրոնի չորս սյուների վրա կառուցվում էին ստալակտիտով ճոխազարդված սողոմաքադ ձևի գմբեթները։ Իսկ մյուս սյուների կամարակապոիմից առաջ եկող վերևի քառակուսի բացվածքները ծածկում էին կամ vōut d’arret և կամ կցաշաղախ ձուլածո հորիզոնական առաստաղներով։ Այս առաստաղները միշտ զարդարված են գույնզգույն հրաբխային ավազաքարի մանր ու միջակ մեծությամբ կտորներով — մոզայիկներով: Այս ձևի կառուցված առաստաղը հայկական ճարտարապետության շինվածակերպի ամենաճարպիկ և ամենագեղեցիկ մասերից մեկն է, որ այժմ գրեթե վերջ գտած է չորրորդ վերածնության անկումից հետո: Միայն 30-40 տարի առաջ Ալեքսանդրոպոլում մի վարպետ խիստ հաջող կերպով շինել է և մինչև այժմ անվթար մնում է, հակառակ հաճախ պատահող թեթև և ուժեղ երկրաշարժների: Այս մասին արժեր երկար խոսել և մանրամասն բացատրություն տալ շինելակերպի և նրա նպատակահարմարության, սակայն այժմ կթողամ ուրիշ առիթի, որովհետև այս աշխատությանս սահմանը խիստ նեղ է։

Չորրորդ վերածնության մեջ ամենից ուշագրավն է ogive ոճի զարգացումը և կատարելագործումը։ Ogive ոճը գոթական ճարտարապետության մի ճյուղն է 13-14-րդ դարերում ևրոպական հողի վրա երևցող։ Գոթական ոճի նախատիպերի դես 7-րդ դարուն Հայաստանում գոյություն ստանալը և 10-12-րդ դարերուն հայ ճարտարապետության երրորդ վերածնության շրջանում բավական կատարելագործված և մի քանի շենքեր այդ ոճի խառնուրդով շինված լինելուն մասին արդեն խոսեցա այս աշխատությանս մեջ, երբ բացատրում էի, նախքան Եվրոպայի մեջ երևալը, Հայաստանում ծրագրված և իրականացման մտած լինելը: Սակայն չորրորդ վերածնության մեջ արդեն անվիճելի փաստ է հայ ճարտարապետության մեջ հաջողապես ogive աղեղների կառուցումը, այլև անվիճելի ապացույց նաև նախկին վերածնությունների մեջ երևցող