Այս էջը հաստատված է

Կան կարգ մը խաչաձև հատակագծով եկեղեցիներ ալ, որոնք թե արտաքուստ և թե ներքուստ խաչաձև են և անսյուն գմբեթավորված։ Այս ձևի ներկայացուցիչներն են Թալինի Ներսեհ Կամսարականի փոքր եկեղեցին, Ալամանի ս․ Անանիա եկեղեցին և Լմպատավանքը։ Այս եկեղեցիները ներքուստ կիսաբոլորակ վերջավորությամբ հավասարաչափ թևեր ունն, իսկ արտաքուստ դուրս շեշտված են քառակուսի ձևով։

Հավասարակողմ քառակուսի խաչաձևի և բազիլիկի մեջտեղը ձևակերպված ներքին խաչաձևի մի այլազանություն են Հռիփսիմեի վանքը և Ադիաման գյուղի եկեղեցին, որոնց մեջ խաչաձևի արևելյան և արևմտյան թևերն ավելի երկար են, քան հյուսիսային և հարավային թևերը, և ամփոփված են արտաքին չորս պատերուն մեջ։ Միայն հավասարակողմ խաչաձևներու նման ունեն չորս անկյուններու վրա չորս սենյակներ, ինչպես Ավանի եկեղեցին։

Նույնպես ներքին խաչաձևի և բազիլիկի համապատշաճությամբ ձևակերպված են Թալինի մեծ կաթուղիկեն և Արթիկի մեծ եկեղեցին. սրանք Հռիփսիմեի ձևով երկու կողմեն երկար թևերով են, սակայն չունին չորս կողմին վրա սենյակներ, այլ միայն արևելյան