Այս էջը հաստատված է

կաթողիկոսը եղավ Գայանեի վկայարանին բակին մեջ:

Պարզ ակնարկ մը իսկ բավական է տեսնելու համար, որ այս անճաշակ կերպով եկեղեցիներու սենյակները հետնագույն քան շինությունը կպցնելուն զարգացումն են այն եկեղեցիները, որոնց մեջ, հիմնավորապես ընդունված նոր կանոնի մը համաձայն, ոչ թե մեկ, այլև երկու սենյակները շինվեր են կամ խնամքով ավելցվեր են նախնական շենքին արևելյան ճակատին հավասարությամբ, հյուսիսային և հարավային պատերուն կից։

Ահա այս նոր սովորության ներկայացուցիչներն են Աշտարակի, Տեկորի, Երերույքի եկեղեցիները, որոնք արևելյան պատի հավասարությամբ, հյուսիսային և հարավային պատերուն կից, ավագ խորանին երկու կողմը սենյակներ ունին և, միանման կերպով, երկայնությունները դեպի հյուսիս և հարավ ձգված։

Անտարակույս, այս սենյակներեն մեկը ավագերեց քահանային մշտական բնակության հատուկ էր, իսկ մյուս կողմին վրա դեմ առ դեմ շինվածը արդյոք ի՞նչ կոչում ուներ, չեմ կարող հաստատ վճռել, միայն ենթադրաբար սլիտի ըսեմ, որ այս սենյակները այնքան փոքր են, որ հազիվ մեկ մարդու բնակության կարող էին բավականություն տալ, և որովհետև Դվնա ժողովին կանոնը պարտադիր ըրած էր, որ ավագերեցին «այլ ընկերքն զամառն փոխանակաւ կասցին ընդ նմա անպղերգաբար», հավանական կկարծեմ, որ մյուս սենյակն ալ հատկացված կլիներ մշտապես եկեղեցվո մեջ բնակող ավագերեցի օգնական հերթապահ քահանաներուն:

Երերույքը խորանին երկու կողմին վրա, Տեկորի և Աշտարակի եկեղեցիներու նման, նեղ ու երկար սենյակներ ունենալեն զատ, արևմտյան կողմի երկու անկյուններուն կից ունի նաև երկու հավասարակողմ քառակուսի սենյակներ, որոնք կիսով հյուսիսային և հարավային պատերուն կցված են և մասամբ ալ հառաջացած են դեպի արևմուտք, ներսեն միայն հաղորդակցություն ունին տաճարին հետ։

Այս սենյակներու պահանջը և շինությունը անպայման ավելի կանուխ էր, քան Էջմիածնի տաճարի շինությունը (տեսնել «Էջմիածնի տաճարը»), որովհետև, ինչպես կտեսնենք, սենյակները հետնագույն հավելված են վաղեմի շինության վրա, կերպով մը բռնի պատշաճեցուցված, սակայն 5-րդ դարու վերջին և 6-րդ դարուն, նույնիսկ 7-րդ դարուն շինված շատ մը եկեղեցիներու մեջ կանոնավոր համաչափությամբ, նախքան հիմնարկությունը ձևակերպված են հատակագծին վրա։ Նաև Երերույքեն հետո շինված բոլոր եկեղեցիներու մեջ, ուր չորս անկյուններու վրա չորս սենյակներ շինելու պահանջը ստիպողական եղած էր, այդ չորս սենյակները, արտաքին պատերեն ներս ամփոփվելով հանդերձ, խորանին երկու կողմին երկու սենյակներու նեղ ու երկարած դեպի հյուսիս և հարավ ձևերը անդառնալի կերպով փոխված են հավասարակողմ քառակուսիի։

Թե ի՞նչ պատճառով Երերույքի արևմտյան կողմի հավասարակողմ քառակուսի սենյակները կարող են շինված լինել, որ հետո՝ 5-րդ, 6-րդ և 7-րդ դարերու եկեղեցիներուն մեջ պարտավորիչ կերպով մտան նախապես հատակագծին մեջ կանոնավորապես ձևակերպվելով իբր պահանջ, այդ մասին ընդարձակ բացատրության համար ընթերցողին կհանձնարարեմ կարդալ իմ «Տեկորի տաճարը» սւշխատությունս, այստեզ միայն այսքան պիտի ըսեմ, որ արևելյան կողմի սենյակները մնալով հանդերձ իբրև քահանայից բնակարան, արևմտյան կողմինները, հավանաբար, եղած են իբրև ապաշխարողաց գավիթ: Որովհետև այդ շրջաններու ամեն օրենքներե ավելի խիստ էին ապաշխարության օրենքները, թեև Հայաստանի մեջ այնքան խստությամբ հետևած լինել չերևիր, որովհետև ամեն եկեղեցիի մեջ նույն բաժինը շինել պարտավորիչ չէ եղած, ամենայն հավանականությամբ ցուրտը և ձմեռը սաստիկ եղած երկիրներու մեջ դժվար էր «մի ոք յերախայից»-ի ժամանակ հանել տաճարեն դուրս և ցուրտ սրահներուն մեջ սպասեցնել, ուստի կմտնեին այն սենյակներու մեջ, իսկ այն եկեղեցիներու մեջ, ուր արևմտյան սենյակներ չկային, արևմտյան կողմը, դռան մոտ, որոշ սահմանի վրա, հավանաբար դռան մոտի վերջին սյուներու և որմնասյուներու ուղղությամբ, պետք էր որ առանձնացած լինեին ապաշխարողներ։ Այս ենթադրությունը կհիմնավորեմ մինչև այսօր շարունակված ավանդության մը վրա, որ գոյություն ուներ Շ. Գարահիսարի եկեղեցվո մեջ։ Եկեղեցվո դռնեն ներս, երկու կողմը մինչև գմբեթակիր սյուներու սահմանը վանդակապատով բաժնված էր և այդ տեղերուն պեյնամազ սեքյուսի ավանդական անունը կտրվեր, առանց ըմբռնելու նշանակությունը և առանց գոյություն ունենալու ապաշխարողաց կայանի սովորությունը։

Երերույքի այս սենյակներու շինության դարաշրջանին, որ 5-րդ դարեն եթե ոչ առաջ, գեթ սկիզբներին է, չենք կարող ըսել, թե գոնե մեկը մկրտատուն եղած լինի, ինչպես ոմանք ուզեցին հետևցնել, քանի որ 5-րդ դարու ս. Սահակի կանոններուն մեջ հայտնապես շեշտված է և որոշ է մկրտարաններուն տեղն ու դիրքը. ըստ այդ կանոնների՝ մկրտարանը պետք է եկեղեցվո բակին մեջ շինել, ոչ թե եկեղեցվո կից: Իսկ եթե հիմնվենք մի ուրիշ կանոնի վրա (Մակար Երուսաղեմի եպիսկոպոսի, «Գիրք թղթոց»), պետք էր որ լիներ խորանի աջ կողմին և ոչ թե եկեղեցվո արևմտյան կողմը, խորանեն շատ հեռու:

5-րդ դարու Էջմիածնի հատակագիծը և 6-րդ դարու Ավանի եկեղեցվո հատակագիծը պարզ ապացույցներ են, որ անոնցմե առաջ հիշատակված բոլոր եկեղեցիները ավելի նախնական են և հետզհետե զարգանալով ու կանոնավորվելով ըստ ծիսական և վարդապետական կանոններու, հասեր են այն կատարելագործված ձևերին, ինչ որ են Էջմիածինը 5-րդ դարուն և Ավանը 6-րդ դարուն, այն է՝ ներքին խաչաձև հատակագիծը չորս ուղիղ պատերու մեջ ամփոփված և չորս անկյունները չորս սենյակներ՝ համաչափորեն հավասարակողմ քառակուսի ձևով։ Թեև Ներքին խաչաձևը շատ նպաստավոր էր այս չորս սենյակներու առանց դժվարության կազմվելուն, սակայն, նախ որ, եթե պահանջ չլիներ այդ չորս սենյակներու գոյությունը, խաչաձևն ուրիշ տեսակ կկազմեին, ինչպես 7-րդ դարուն, թեև, ըստ երևույթին, արևմտյան կողմի