Այս էջը հաստատված է

օրենքները, բայց մեկ կողմանե ընդհանուր կրոնի մը հետ հաղորդակցելու դժվարությունները մյուս կողմանե հալածանքը, պատճառ եղեր են զանազան երկիրներու քրիստոնյա համայնքներու մեջ ծիսակատարության շատ այլազան օրենքներու: Յուրաքանչյուր երկրի կամ նահանգի եպիսկոպոս ու քարոզիչ հիմնվելով քրիստոնեական խարիսխ եղող եբրայական կրոնի վարդապետությանց և ծիսակատարության օրենքներու վրա, ըստ հաճույս կանոններ կսահմաներ իրեն հովված համայնքի համար:

Երբ քրիստոնեություն պետական կրոն հռչակվեցավ մեծն Կոնստանդիանոսի հրովարտակով, եկեղեցվո գլխավոր ղեկավարներու առաջին հոգը եղավ ոչ միայն դավանաբանական և ծիսակատարությանց, այլև եկեղեցական հատակագծային ընդհանուր միօրինակություն մը ստեղծել, այս պատճառով ալ օգտվելով լայն ազատություններե և թե պետական բարձրագույն հովանավորությունե, սկսեցին մասնավոր և տիեզերական ժողովներ գումարել ընդհանուր կարգ ու կանոն սահմանելու համար։

Կոստանդիանոս տակավին առանց ինքը քրիստոնյա լինելու, ըստ ոմանց, վաղուց քրիստոնեություն ընդունող իր մոր՝ Հեղինեի և կնոջ՝ Ֆոստայի թախանձանաց զիջելով, բայց ավելի հավանականը, քրիստոնյաներու ճնշող մեծամասնության ազդեցության ներքո՝ 312 թվականին Միլանի հրովարտակով քրիստոնեությունը ազատ կրոն հռչակեց՝ համահավասար իրավունքներով հին կրոնը դավանողներուն։ Իսկ այս հրովարտակեն հետո է, որ փոքր առ փոքր սկսեց Կոստանդիանոս հայտնի պաշտպանություն ցույց տալ քրիստոնյաներուն և առանձին հոգածություն ցույց տալ եկեղեցվո կարիքներուն։

Կոստանդիանոսի կողմանե քրիստոնեության վրա բացարձակ հովանավորություն երևան եկավ 325 թվականին առաջին տիեզերական ժողովին նախագահելովը: Ահա այդ ժամանակներն էր, որ չափազանց բազմացած քրիստոնյաներուն եկեղեցվո կարիքներուն բավարարություն տալու համար քրիստոնեից տրամադրության