Այս էջը հաստատված է

տակ դրավ կայսրության սահմաններում եղած հեթանոսական բոլոր շինությունները, որոնց մեջ ամենեն շատ ընդունված եկեղեցվո համար պատշաճ համարվածը basilique ըսված շինություններն էին։

Basilique ըսված շինությունները երկար քառակուսի շենքեր էին, ներսի կողմեն երկու կամ չորս կարգ դեպի երկայնությունը շարված սյուներու միջոցավ երեք կամ հինգ թևերու բաժնված։ Միջին թևը, որ միշտ լայն էր, կվերջանար կիսաբոլորւսկ abside-ով մը:

Basilique-ը հատուկ էր հասարակական մեծ ժողովներու և դատական գործերով կայսերաց հովանավորության ներքո, որուն պատճառավ ստացեր էր basilique անունը։ Ամբողջ սրահը հատկացված էր ժողովականներուն, բացի կիսաբոլորակ abside-են, որն որ տրամադրված էր միմիայն դատաստանական մարմնին և թագավորին կամ անոր փոխարինող նախագահին։

Քրիստոնյա կղերին պատշաճ թվեցավ նախապես նախագահին և դատական կողմին հատկացված կիսաբոլորակ abside-ին մեջ զետեղել քրիոտոնեական սրբություն սրբոց—սեղանը և տեղ բռնել այնտեղ կղերականներուն ժողովրդեն անջատվելու համար. անտարակույս, այս ձևը նախկին պարզ արարողություններեն հետո մարմնացումն էր Հովհաննու Հայտնության Դ և Ե գլուխների մեջ նկարագրվածին, որուն մեջի աթոռին վրա նստող նախագահի տեղը կբռներ եպիսկոպոսի գահը և շուրջը եղող 24 երեցներու տեղ կղերականաց դասը, որոնք կարգավ կշարվեին կիսաբոլորակ abside-ին մեջ։ Դառը կներկայացնե սեղանը, որ որդոյն խորհրդանշանն է։ Ոչ միայն բյուզանդական եկեղեցիներու կիսաբոլորակ abside-ին, այլև վերջին շրջաններուն մեջ (12-15 դ. դ.) Հայաստանի մեջ ալ սովորություն կար abside-ին գմբեթարթին վրա, որուն անմիջապես ներքևն էր սեղանը նկարել Քրիստոսի պատկեր մը, ձեռքը բաց գիրք մը բռնած, և կիսաբոլորակ պատին վրա նկարել առաքելոց և մարգարեից պատկերներ՝ թվով 24 հատ։ Թեև այսօր սովորությունը տարբեր է հայոց մեջ, սակայն, պատմական ակնարկներ կան ապացուցանող, որ դեռ 7-րդ դարուն ալ հայոց եկեղեցվո կղերներու տեղը abside-ին մեջ էր:

Թե ինչպես ընդունվեցավ աշխարհի բոլոր քրիստոնյաներու կողմանե basilique-ի ձևը իբրև եկեղեցվո պատշաճ ձև, այդ բոլորովին պարզ չէ, հավաստիացողներ կան, որ մինչև 7-րդ դար դեռ վարանումներ կային Արևմուտքի մեջ ընդհանրանալ սկսող ձևին ընդունելության մասին. մասնավորապես հիշատակություններ կան քառակուսի կողակի մասին։ Այնուամենայնիվ, այժմ պարզ է, որ ի վերջո միահամուռ ընդունեցին բոլոր քրիստոնյա եկեղեցիները բացառաբար կիսաբոլորակ abside-ը իբրև սրբարան և սրբություն սրբոցի պատշտճ հարամասունք՝ զգալի չափով տարբերելով ուրիշ զանազան մասերու մեջ:

Ինչպես ըսի նախապես, քրիստոնեական նախնական եկեղեցին թե Հռոմի և թե Բյուզանդիայի սահմաններուն մեջ առավելագույն ազդեցությունը կրեց հին օրինաց կանոններու և Սողոմոնի տաճարի ձևերին: Սողոմոնի տաճարին հեթանոսաց գավիթը եղավ քրիստոնեական եկեղեցվո alrinme-ը պղնձե ձուլածո ծավը փոխվեցավ մաքրողական ավագանին, որը, ըստ մի հին պատմագրի, փոխանցված էր եբրայականին հեթանոսական պաշտամունքեն: Սեղանը բռնեց տապանակ ուխտիի տեղը, որ աներևույթ ներկայությունն էր և է մինչև այժմ պաշտեցյալին, և անոր անջատ կերպով բեմին մեջտեղ դրվելը պարզ արտահայտությունն է սաղմոսի «լուացից զձեռս իմ սրբութամբ և շուրջ եղէց զսեղանով քով» հատվածին: Բոլոր այն մանրամասնությունները, որոնք արևմտյան եկեղեցիներու մեջ հին օրինաց ազդեցության ներքո կազմակերպվեցան, մուտ չգտան հայկական քրիստոնեական եկեղեցիի մեջ, բացի կիսաբոլորակ abside-են, և եթե պահ մը ընդունվեցան իսկ, երկար չտևեց անոնց գոյությունը, և շուտով անոնք տեղի տվին տեղական տարբեր ըմբռնումներու և վարդապետություններու, որ իր կարգին կտեսնենք:

Ամենայն հավանականությամբ՝ առառավելն 325 թվականին մոտերն էր, որ Կոստանդիանոս basilique-ները քրիստոնեից տրամադրության տակ դրավ, հետևաբար բյուզանդական կայսրության սահմաններուն մեջ ալ լիովին ընդունելու համար երկար ժամանակի պետք կար: Իսկ Հայաստան հասնելու համար՝ նույնիսկ կային որոշ դժվարություններ:

Եթե ընդունենք, որ դեռ 25 տարի առաջ քրիստոնեությունը պետական կրոն հռչակված է Հայաստանի մեջ, և բյուզանդական եկեղեցիներեն բոլորովին անկախ կերպով կազմված էին հայկական եկեղեցական ծիսական կարգերն ու արարողությունները, և քանի որ Հայաստանի մեջ բնավ գոյություն իսկ չունեին basilique