Այս էջը հաստատված է

վրա եղող արձանագրություններ և մեջը գտնված բազմաթիվ տապանաքարեր պարզ կբնորոշեն անոնց կոչումը և նպատակը։

Քիչ մը վերը ըսի, թե ժամատուններու ամենեն շատ ընդհանրացած շրջանին (12-14-րդ դարեր) կանգնված եկեղեցիներուն կից ոչ մի ժամատուն միաժամանակ շինված չլինելեն զատ, անոնցմե ոմանք տասնյակ տարիներ հետո են հարակցված։ Այս իրողությունը բացատրելու համար պետք է ընդունել միանգամայն, թե եկեղեցիներ շինողներ բնավ պարտավորված չէին անպատճառ միասին ժամատուն շինել. անոնք կամ իրենց վերջին օրերուն իբրև հանգստարան ավելցուցեր են և կամ անոնց ժառանգները շիներ են հանգուցելույն իբրև շիրիմ, ուր իրենք ալ իրավունք պիտի ունենային ամփոփվելու։ Նույնիսկ կան վերջին՝ 13-14-րդ դարերու մեջ կանգնված եկեղեցիներ ալ, որոնք ամենևին չեն ունեցեր նախագավիթներ:

Անիի Լուսավորիչ (Նախշլի) եկեղեցվո նախագավիթը, դատերով իր զարդաքանդակներու ոճեն, պետք է որ մոտավորապես 40-50 տարի հետո շինված լինի, որովհետև, առաջին համեմատությամբ իսկ կարելի է