Այս էջը հաստատված է

Հոնենց Տիգրանի անունով երկու արձանագրություններ կան երկու ուրիշ եկեղեցիներու վրա, որոնք հունադավան եկեղեցիներ լինելու կասկածանքեն շատ հեռու են։ Այս եկեղեցիներեն մեկը Անիի կաթուղիկե մայր եկեղեցին է, իսկ մյուսը՝ Խծկոնքի ս․ Աստվածածինը։ Այս երկու եկեղեցիներուն ալ Տիգրան զանազան նվիրաբերություններ ընելով՝ հոգևոր պաշտոնեությունը պարտավորցուցեր է անընդհատ պատարագել իրեն հոգվո փրկության համար։ Մինչդեռ Լուսավորչի եկեղեցվո արձանագրության մեջ, հակառակ ահագին նվիրաբերության, իր անձին համար բնավ այդ պահանջը չէ դրած, այդ եկեղեցվո խորհրդակատարությունը նվիրեր է բացառապես իր տերերուն - Զաքարյան տոհմին։

Զաքարե սպասալարի շրջանը դավանաբանական կռիվներու և երկու հարանվանությանց մեջ գոյություն ունեցող ատելության այնպիսի շրջան մ'է, որ նույնիսկ Զաքարե սպասալարի բոլոր ջանքերը իզուր անցան փոքր ինչ մերձեցում առաջ բերելու համար երկու տարբեր քրիստոնյա եկեղեցիներու մեջ, չնայելով, որ Զաքարե քանիցս բռնի ուժի ալ դիմեց, սակայն Գոշ Մխիթարի հանդիմանությամբ ստիպվեցավ համակերպիլ հայ ժողովուրդի ավանդապահության զգացումներուն։ Այսպիսի շրջանի մը մեջ կապրեր Հոնենց Տիգրան ևս, պատարագներ կստանար զուտ հայկական եկեղեցիներու մեջ։ Եթե Հոնենց Տիգրան հունադավան լիներ, ես կկարծեմ, որ ոչ ինք կզիջաներ իրեն ատելի դավանության մը պատկանող եկեղեցիներու նվիրաբերություններ ընելով բազմաթիվ պատարագներ պահանջել և ոչ ալ հայերը հանձն կառնեին իրենց կրոնի հակառակորդի մը համար պատարագ մատուցանել հայկական եկեղեցիներու մեջ։ Հետևաբար, Տիգրան Հոնենցի հունադավան լինելու կարծիքը միանգամայն անտեղի է։ Բայց ինչպես պարզել այն առեղծվածը, որ Լուսավորչի եկեղեցին ունի հունադավան եկեղեցվո շատ մը հատկություններ, և ինչպես անցած կարող է լինել հունադավաններու ձեռքը։ Այս մասին այստեղ կգրեմ իմ կարծիքս՝ բանասերներու լուրջ քննության հանձնելու համար։

Լուսավորչի եկեղեցվո վրա Տիգրան Հոնենցին արձանագրությունեն պարզ կերևա, որ այդ եկեղեցին շիներ է հանուն Զաքարյան տոհմի, որոնց զորավարն էր ինք, հետևաբար եկեղեցին բացարձակ սեփականություն կդառնար Զաքարեի սերունդին։ Քաղաքական նկատումներով Զաքարե սպասալարը եթե ձգտում ունեցավ պահ մը հունադավան եկեղեցվո սովորություններ մտցնել հայոց եկեղեցվո մեջ, այնուամենայնիվ չհաջողելեն զատ, պաշտոնապես ալ չօտարացավ հայոց եկեղեցիեն և հայադավան ալ մեռավ ու Սանահնի վանքի մեջ ալ թաղվեցավ։

Լուսավորչի եկեղեցվո շինության վերջացած թվականեն (1215) արդեն մոտավորապես երկու տարի առաջ Զաքարեն մեռած էր և անոր իշխանությունը անցած էր յուր փոքրահասակ որդուն՝ Շահնշահին, և այդ պատճառով ալ արձանագրության մեջ քահանայից վրա պարտականություն կդնե պատարագել միայն Շահնշահի և անոր որդիներու համար, Զաքարեի անունը չկա։ Ուստի եկեղեցվո արձանագրությունը գրված օրեն եկեղեցին դարձավ Շահնշահի սեփականությունը, որուն ապացույցը պիտի տեսնենք քիչ հետո։

Ըստ Վարդան Բարձրաբերդցիի վկայության՝ Զաքարեի մահվան ժամանակ որդին վկայության՝ Զաքարեի մահվան ժամանակ որդին Շահնշահ հինգ տարեկան էր, հետևաբար եկեղեցին ժառանգած օրը պետք էր յոթ տարեկան մանուկ լիներ, ուստի նույն ժամանակ Շահնշահ ևս չէր կարող հունադավան լինել, նախ որ շատ փոքր էր, հետո ալ դեռ կենդանի էր իր հոր խոստովանահայր Գոշ Մխիթարի նման ազդեցիկ վարդապետը։ Եթե Շահնշահ հունադավան լիներ, Տիգրան