Այս էջը հաստատված է

և Ապուղամրենց ս. Գրիգորի նկարազարդության ալ ժամանակը։

Բոլորովին պարզ է, որ կաթուղիկեին խորանին մեջ ի սկզբան սլատկեր գոյություն չուներ, և չէր կարող ունենալ, որովհետև եկեղեցին շինված ժամանակ խորանին գմբեթարթի քարերն ալ քանդակազարդեր են, որոնք այժմ, շնորհիվ թափված ծեփերու, տեղ-տեղ սկսեր են երևնալ։ Հետո, առանց խնայելու անոր քանդակազարդության, ծեփեր և վրան նկարեր են (Անիի դատարկումեն հետո, պետք է որ վերստին մահմեդականաց ձեռքը անցած ըլլա կաթուղիկեն և իբրև մզկիթ գործածված, հավանաբար այն ժամանակ ծեփեր են պատկերները)։

Սեղանի խորշերը պսակոդ corniche-ին տակ շուրջանակի մի կարգ գրեր կան, որ շատ հետնագույն ոճ ունեն:


Ը
ՀԱՅ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԸ[1]

Ըստ ամենայնի գեղարվեստական կատարելությամբ կանգնված բազմաթիվ հիշատակարաններ և վերջին տարիներու մեջ կատարված բարեխիղճ հետազոտությանց տված նպաստավոր եզրակացություններ լիովին կապացուցեն, թե հին հայեր ինքնուրույն ճարտարապետական արվեստի մը զարգացման մեջ ետ չեն մնացած ժամանակակից ազգերե:

Բայց թե ո՞րչափով հին է հայ ճարտարապետության ծագումը, այդ հայտնի չէ. ես պիտի ըսեմ, որ այնչափ հին է, որչափ ինքը հայ ազգը։ Որովհետև անկարելի է, որ տասնյակ դարեր առաջ ինքնուրույն կազմակերպություն, անկախ դիրք և միջազգային քաղաքականությանց մեջ կարևոր դեր ունեցող ազգ մը նաև չունենար իր սեփական ճաշակը, ապրելու պայմանները ու իր ցեղին և միջավայրին հատուկ վայելչասիրական և փառասիրական ձգտումները։

Գոնե նախաքրիստոնեական շրջանի վերջին դարերու մասին հայ և օտար պատմագիրներու վկայություններ չեն պակսիր հայերու փառասիրության և աշխարհաշինության մասին, որոնցմե ոմանք թեև իբրև մեղադրանք արձանագրված են զանազան նկատառումներով, այնուամենայնիվ ճշմարտություններ ըլլալուն կասկած չկա: Հայուն թշնամիներեն մեկը եթե իր աշխարհագրական աննպաստ դիրքն էր, որուն պատճառավ իրարու վրա արշավող մեծ ազգերու ոտքին տակ կոխկրտվեր է, մյուս թշնամին ալ եղած է հարուստ, փառասեր ու փարթամ կյանքը, որ հաճախ դրացի բարբարոս ազգերու նախանձն ու ավարի ախորժակն է գրգռած և այս պատճառավ ալ Հայաստանը անընդհատ արյան ծովի մեջ է լողացած: Ուստի բնական է, որ այսքան քաղաքական փոթորիկներու ենթակա երկիրի մը մեջ չպիտի պահվեին խոր հնության դրոշմը կրող հիշատակարաններ:

Հավատալու շատ պատճառներ կան, որ քրիստոնեությունն ալ ոչ նվազ աղետաբեր եղած է նախկին հեթանոսական հիշատակարաններուն, որովհետև քրիստոնեական սկզբնական շրջանին մեջ հեթանոսական հիշատակարաններ եթե բոլորովին չեն քանդվեր, այնուամենայնիվ անճանաչելի դառնալու չափ այլափոխվեր են նորագույն պահանջներու պատշաճեցվելու համար։

Արարատյան նահանգին մեջ բազմաթիվ են հեթանոսական հնություններու մնացորդներ, բայց դեռ չեն ուսումնասիրված, թե ինչ ժամանակի կպատկանին անոնք. շենքերու և բերդերու մնացորդներե զատ, հեթանոսական խորհրդավոր քանդակներ և բևեռագրեր մմիշտ կարելի է տեսնել։

Ժամանակագրապես ապացուցված հեթանոսական հնություն է Գառնիի Տրդատա թախտ անվանվածը, որն որ ըստ երևույթին ավելի մեհյանի մը կնմանի, քան թախտի կամ հովանոցի։ Եթե ճիշտ այդ շենքն է, որ Մովսես Խորենացին կվերագրե Տրդատի, պետք է որ շինված ըլլա 3-րդ դարուն մեջ, երբ դեռ Տրդատ չէր ընդունած քրիստոնեությունը։

Քրիստոնեական շինություններոլւմեջ առայժմ ամենահինը ընդունված են Էջմիածնի կաթուղիկեն, Տեկորի և ուրիշ շեն ու կիսավեր տաճարներ, որոնք կանգնված են 5-րդ դարուն։

Ինչ որ հասեր են մեզի 3-րդ դարեն մինչև 5-րդ դարու հիշատակարաններեն, ճարտարապետական և շինարարական տեսակետով այնպիսի կատարելագործված վիճակ մը ունին, որ արվեստի երկար դարերի անընդհատ մշակումով, միայն կարող էին այդ աստիճանին հասնիլ։

Ինչպես ամեն ազգ, նույնպես ալ հայեր իրենց գեղարվեստական տենչերուն գոհացում տալու համար երբեք չեն վարաներ օտարներե գեղեցիկ նմուշներ փոխ առնել և պատվաստել իրենց սեփական ոճին վրա, նաև երբեմն չբավականանալով մոտակա գեղարվեստական երկիրներու ոճերով, նորություն և գեղեցկություն փնտռելու համար հասեր են մինչև հնդկական և աֆրիկյան թերակղզիները։

Թե էնչ օտար ազդեցություններ կան հայ ճարտարապետության մեջ և ի՞նչ չափերով, այդ մասին խոսելե առաջ, հարկ է փոքրիկ ծանոթություն մը ընդհանուր ճարտարապետական արվեստի քանի մը գլխավոր ստորաբաժանումներուն վրա։

Ճարտարապետական արվեստը իր ծագում առած օրեն ենթարկվեր է չորս գլխավոր ստորաբաժանումներու.

1. Շինարարական ոճ, որուն մեջ գլխավոր դեր ունեցած

  1. Այս ուսումնասիրությունն արտատպում ենք «Անահիտ» հանդեսի 1911 թ. № 1-2-ից, իբրև ընդհանրացնող մի աշխատություն, որն ամփոփում է սույն ժողովածուի 2-րդ մասում զետեղված ուսումնասիրությունները: «Անահիտ»-ում այս աշխատության մեջ զետեղված նկարները դուրս հանեցինք, որովհետև նրանք այս ժողովածուի մեջ հրատարակվում են այլ տեղերում: Հոդվածի սկիզբը մասամբ կրճատել ենք՝ կրկնաղություններից խուսափելու համար: ԿԱԶՄՈՂ