Այս էջը հաստատված է

Basilique-ները նմանապես քառանկյուն շինություններ էին, ներսի կողմը հաճախ երկու, կամ ավելի սյունաշարքերով թևերու (nef) բաժնված դեպի երկայնությունը։ Այս շենքերը կծառայեին հասարակաց ժողովներու. երկայնության մեկ ծայրին վրա ունեին շենքեն դուրս ցցված կիսաբոլորակ abside-ներ, որոնք հատուկ էին կամ թագավորին և կամ անոր փոխանորդող ժողովի նախագահին։

Այս քանի մը տեսակ շինությունները մեկ անգամեն չընդունվեցան ծիսակատարությանց ձևերու մասին եղած նախնական տարբեր առաջարկներու պատճառով. մրցումը երկար տևեց, սակայն հետզհետե ամեն տեսակ ձևերն ալ ընդունվեցան. միայն basilique-ի կիսաբոլորակ abside-ը վերջնական հաղթանակ տարավ ամեն ձևի եկեղեցիներու արևելյան կողմին վրա, հավանաբար 5-րդ դարու սկիզբին։

Եկեղեցիի մեջ պատարագի սեղանի պատշաճ տեղի մասին տարբեր ուղղություններու վեճերը մինչև 7-րդ դարը տևեցին։ Անոնք, որ շենքին արևելյան կողմին վրա սեղանը հարմար կտեսնեին՝ մեկ անգամեն ընդունեցան բազիլիկներու ձևը գրեթե առանց կարևոր փոփոխություններու. իսկ որոնք կեդրոնական սեղանի ուղղության կուսակիցներ էին, անոնց համար ավելի պատշաճ էին մեհյանները, մանավանդ բոլորակ ձևով եղածները։ Կեդրոնական և արևելյան կողմի սեղաններու մրցումին ժամանակ ավելցավ նաև խաչաձև հատակագիծը, որուն մեջ կպատշաճեր սեղանի երկու ուղղությունն ալ։

Բուն բազիլիկ ձևը իր բոլոր համաչափություններով մշակվեցավ արևմտյան քրիստոնեից մեջ և նույն ձևով ալ կշարունակվի մինչև այսօր։

Արևելքի մեջ աբսիդը միայն ընդունվելով, մնացած մասերուն մեջ տարբեր համաչափություններ երևան եկան, որոնք շատ հեռու են բազիլիկներու հատկութենեն. անշուշտ ենթարկվեցան ուրիշ տեսակ մը հանրային շինությանց ձևերուն, որոնք տարածված էին արևելյան պետության երկիրներուն մեջ: Վեցերորդ դարու սկիզբին Կ.Պոլսո մեջ կազմված ս. Սոփիա եկեղեցին գրեթե հավասարակողմ քառակուսի ձևով դժվար է համեմատել բազիլիկներու հետ՝ բացի կիսաբոլորակ աբսիդեն։

Այժմ դառնանք հայոց եկեղեցիներուն, որ մեր գլխավոր նպատակն է, ուր պիտի տեսնենք այս տեսությունները ավելի լուսաբանող իրողություններ։

* * *

Բովանդակ Հայաստանի մեջ նախքան 5-րդ դար կանգնված ըլլալը փաստացի հաստատված եկեղեցի չունինք. ամենահին համարվածը Էջմիածնի կաթուղիկեն է, Վահան Մամիկոնյանի ձեռքով վերաշինված 5-րդ դարու կեսեն հետո (480-ին)։

Ընդհանրապես ընդունված կարծիք է, թե Վահան Մամիկոնյան որչափ որ ի հիմանց քանդեց և վերաշինեց Էջմիածնի կաթուղիկեն, սակայն Տրդատի և Լուսավորչի օրով շինված տաճարին չափն ու ձևը անփոփոխ պահեց։

Քանի մը պատճառներով այս կարծիքը հաստատություն չի գտներ, որովհետև ապացույցներ չեն պակսիր, որ Վահան Մամիկոնյան նախնական ձևը փոխելու մեջ խղճահարելու սլատճառ մը չունենալեն զատ, նույնիսկ իր շինած ձևն ալ պահված չէ հետագա ժամանակներու մեջ։ Իբրև Մայր-Աթոռ շատ ուշ ժամանակ ստացավ այն նշանակությունը, ինչ որ մենք կվերագրենք անոր. Վահան Մամիկոնյանի ժամանակ կաթողիկոսական աթոռը արդեն վաղուց Դվին փոխադրված էր. և նա ոչ թե իբրև Մայր-Աթոռ, այլ իբրև «զհնացեալ գործ նախնեաց իւրոց»[1] հոգ տարավ վերաշինելու։

Ավելի արվեստագիտական ապացույցներու վրա պիտի հիմնեմ իմ կարծիքս, քան պատմական, թողնելով այս վերջինը իբրև երկրորդական նշանակություն ունեցող փաստ։

Վահան Մամիկոնյանի շինած Էջմիածինը կիսաբոլորակ վերջավորված թևերով խաչաձև հատակագիծ ունենալը անվիճելի է։ Բայց ի ներքուստ միայն նկատելի է խաչաձևը, արտաքուստ պարզ քառակուսի էր առանց դուրս շեշտված աբսիդներու (այս մասին տեսնել իմ «Էջմիածնի հնագույն ձևերը» անունով աշխատությունը): Այսօրվան ձևով խաչաձևը 7-րդ դարուն մեջ ստացած է Էջմիածնի հատակագիծը։

Լուսավորչի շինած եկեղեցիին խաչաձև հատակագիծ ունենալուն վրա պատմական փաստ չունենալնես զատ՝ եթե եկեղեցական ճարտարապետության ուղիղ ճանապարհով քննենք, ավելի շատ հերքող փաստեր կգտնենք։

Ոմանք Էջմիածնի այսօրվան ձևը Լուսավորչի վերագրված տեսիլքեն հանված կհամարին[2], բայց այդ տեսիլքի նկարագրությունը թերևս համեմատի այսօրվան ներքին կողմեն չորս մեծ սյուներով գմբեթավորյալ ձևին, սակայն ընդհանուր հատակագիծը խաչաձև ենթադրել տալու ոչ մեկ հիմ չունի։ Այսօրվան ձևը, հիմնվելով գիտական հետազոտություններու վրա, ոչ մեկ քրիստոնյա երկիրներու մեջ չէր կարո գոյություն ունենալ 5-րդ դարեն առաջ:

Իհարկե ցանկալի էր, որ հաստատվեր, թե Լուսավորիչն է եղած խաչաձև եկեղեցիներու առաջին հեղինակը և հայկական խաչաձև ոճը իբրև աղբյուր ծառայեր է բոլոր քրիստոնյա ազգաց խաչաձև եկեղեցիներուն։ Բայց սա արդեն անհիմն ենթադրություն մ'է։

Միայն պետք է նկատի ունենալ պարագա մը ապագա ուսումնասիրության համար, որ, ըստ իս, վերջնական լուծման կարոտ է, և թերևս լուծվի ի նպաստ հայ ճարտարապետության։

Ամենևին կասկած չկա, որ Վահան Մամիկոնյանի շինած խաչաձևը նորություն էր Հայաստանի մեջ և թերևս առաջին օրինակը, սակայն այդ նորությունը հեղինակությո՞ւն էր, թե՞ ընդօրինակողթյուն ուրիշ ազգաց ճարտարապետութենեն։ Սա արդեն վիճելի է։

Ճիշտ է, որ 4-րդ դարուն Կոստանդիանոսի ձեռքով շինված խաչաձև եկեղեցի մը կհիշատակվի Կ. Պոլսո մեջ, թեև այդ եկեղեցին Հուստինիանոսի օրով մեծ փոփոխությանց ենթարկված է ու անկից հետո գոյությունն

  1. Մամիկոնյաններ ինքզինքնին Պահլավունի ցեղ կհամարեին իբրև Լուսավորչի սերունդ:
  2. Ագաթանգեղոս, Տփխիս, 1909, երես 381-387: