Այս էջը հաստատված է

Հին ձևը նորեն զանազանելեն հետո, երբ հին ձևին համար հյուսիսեն հարավ և արևելքեն արևմուտք կտրվածք (coupe) և élévation շինենք, կստանանք նկ. 115 և 118 ձևերը, որոնց վրա թե նոր հատակագծի և թե նոր élévation-ի coupe-երու համեմատությամբ կտեսնենք՝ թե ինչ տեսակ փոփոխություններ է կրեր հին շենքը այսօրվան ձևը ստանալու համար: Նկ. նկ. 115 և 118-ի մեջ երևցած բոլոր կետաշար գծերը ցույց կուտան հետնագույն հավելվածները։

Հյուսիս են հարավ կտրվածքով կտեսնվի, որ հինին մեջ ի սկզբան գոյություն ունեցող անջատ մույթերու միջին բարձր աղեղները մեծ փոփոխություն չեն կրած, միայն մի քիչ ցածցած են։ Նկ. 112-ի մեջ СС այժմյան կամարագծերը հինին մեջ համապատասխան են նկ. 115, G կետաշար կամարագծին, որն որ ի հնումն գոյություն չուներ, իսկ արևելքեն արևմուտք կտրվածքին վրա (նկ. 118) մեծ փոփոխություն կա՝ համեմատելով նոր շինության արևելքեն արևմուտք կտրվածքին հետ (նկ. 117): Հին շենքը թեև նորին նման ունեցեր է միջին լայն ու կողմնակի նեղ երկու թևեր (nef) և այս թևերուն վրա որմնասյուներե և անջատ մույթերու վրայե ձզված աղեղներու օճանդակությամբ արևելքեն դեպի արևմուտք երկարած կամարներով ծածկված էր, բայց ոչ վրան գմբեթ ուներ և ոչ ալ արտաքուստ հյուսիսային և հարավային կողմերեն fronton-ներ: Ներքուստ մույթերը համաչափ հեռավորության վրա զետեղած էին որմնասյուներու համաչափությամբ։ Արևմտյան և արևելյան պատի որմնասյուները ավելի լայն էին (1,12 մետր), քան մյուս պատերու որմնասյուները, այն բնական պատճառավ, որ երկու զանազան կողմերե եկող կամարներու ծանրություններն իրենցմե դեպի մույթերը ձգվող աղեղներուն վրա պիտի հանգչեին, հետևաբար երկու տարբեր կամարներու ոտքերուն հանգիստ տալու չափ լայնություն և անոնց ծանրությունը կրելու չափ թանձրություն պետք էր որ ունենային։

Ներքուստ հին շենքին թևերը (nef) ծածկող կամարներու դիրքին համաձայն արտաքուստ անոնց վրայի ծածկն ալ եղած է երկու կողմեն միջին տանիքեն ցած թեք տանիքներով: Միջին մասը բարձր երկու կողմին վրա թեքված տանիքով և ցած ու բարձր տանիքներուն մեջ ուղղահայաց բարձրացող երկու կողմի պատերուն վրա մանր պատուհաններ կարգավ շարված, որոնք մինչև այսօր պահված են շենքին վրա թե ներսեն և թե դրսեն, թեև վաղուց խցված են:

Թե ինչու եղեր են այս փոփոխությունները, սա ինքնըստինքյան մի հարց է, որուն մասին իմ ամենահավանական տեսությունս է, թե մի օր ցանկություն ունեցեր են հնօրյա շենքին վրա տեսնել չորս մույթերով վերամբարձ գմբեթ մը՝ քրիստոնեության նվիրական խորհրդանշան խաչաձև տանիքով մը միասին, անշուշտ, հայրապետական աթոռ Էջմիածնի մայր տաճարին խաչաձև տանիքին նման դնելու ձգտումով, վասնզի այս ձևի ամենահինը Էջմիածնի մայր տաճարին վրան շինված կերևի դեռ 5-րդ դարու վերջերին և իբրև նախատիպ ծառայած է հետագա դարերու բոլոր մեծ ու փոքրր եկեղեցիներու տանիքներուն։

Սակայն այդ ցանկությունը պետք էր իրագործել մեծ խնայողությամբ, առանց ամբողջովին քանդելու հին շենքի տանիքը։

Քանդելը պայմանական է եղած, այնչափ միայն, որչափ որ անհրաժեշա էր գմբեթ մը կազմելու և տանիքը խաչաձևելու համար, ուստի սույն ծրագիրը իրագործելու համար դիմեր են հետևյալ պարզ միջոցին։

Շենքի կեդրոնին վրա գմբեթի խարիսխ պահանջված հավասարակողմ քառակուսին ստանալու համար, պետք էր ներքուստ շենքին երկայնության և լայնության վրա մույթերու անհավասար հեռավորությունը հավասարցնել, որպեսզի անոնցմե ձգված հավասար տրամագծով աղեղները իրարու միացնեին մույթերը և կազմեին քառակուսի խարիսխ կառուցանելի գմբեթին։ Ուստի նախապես հիմ բռնելով լայնության վրա եղող մույթերու տրվելիք 5,08 մետր հեռավորությունը, դեպի երկայնությունը եղող մույթերու միջոցները, որ ավելի նեղ էին, լայնացուցեր են իրարու նայող դուրս ցցված մասերը տաշելով։ Նկ. 110-ի մեջ սև ներկված մույթերու վրա սպիտակ կետաշար նշանակված է մույթերու տաշվածքին չափը[1]: Իսկ մույքերու՝ շենքի լայնության կողմի վրա ունեցած հեռավորության չափը, որ 0,80 մետր էր և պիտի կազմե գմբեթի տրամագծի իսկական չափը կամ բացվածքը, հավասարեցուցեր են նոր հավելումով։ Այս հավելումը տվեր է մեկ կողմեն գմբեթի քառակուսի բացվածքի չափը, մյուս կողմե՝ գմբեթը վերցնելու սահմանված չորս աղեղներու տրամագիծը։

Եվ որովհետև մույթերու ներսի կողմերը տաշվելով անոնք բավականին կտկարանային, մյուս կողմեն նոր կազմվելիք գմբեթակիր աղեղներ որոշ լայնությամբ

  1. Թեև բոլորովին չեն հաջողած հավասարեցնել, ինչպես կերևի նշանակված չափերեն, մեկ կողմը 5,98 մեար է, մյուս հանդիպակաց կողմը՝ 5,80 մետր, տարբերություն կա 18 սնտ. կամ վախեցեր են այն ատեն ավելի տաշելու, կամ հետո, նորոգություններու ժամանակ, վերստին թանձրացուցեր են մույթերը: