Այս էջը հաստատված է

basilique ըսված շենքերու մի բնորոշ մասը, այսինքն կիսաբոլորակ abside-ը հետզհետ և ընդունելի և պատշաճ համարվեցավ ավելացնել ամեն ձևի եկեղեցիներու մեջ: Basllique-ի կիսաբոլորակ abside-ը, որ ի սկզբան հանրային մեծ խնդիրներ վճռելու հատուկ ժողովականներու նախագահին-թագավորին ու խորհրդականաց հատուկ էր, տաճարի մեջ՝ երկնավոր թագավորաց, թագավորի երկրավոր գահուն հատկացվեցավ[1]։

Ընդհանուր քրիստոնեական եկեղեցիներու հատակագծային ոճին զարգացման այս ուղղությունը հայոց նախնական եկեղեցիի մեջ բավական տարբեր է:

Միջագետքի և Սիրիայի ճանապարհով քրիստոնեությունը ավելի շուտ մտավ Հայաստան, քան հռոմեական կայսրության ուրիշ երկիրները, և համեմատաբար ավելի կարճ ժամանակի մեջ այնպիսի ուժեղ դիրք և ազդեցություն ձեռք բերած էր, որուն առջև հայոց միահեծան թագավոր Տրդատը 15-20 տարի առաջ ստիպվեցավ խոնարհիլ և քրիստոնեության դրոշակին տակ փնտռել Հայաստան աշխարհի բախտն ու խաղաղությունը:

Հայոց Լուսավորիչ Գրիգոր պետական և նախարարական գանձին վրա ըստ հաճույս իշխելեն զատ, զինվորական բանակներն ալ իր բացարձակ հրամանին տակ դրվեցան[2]: Մեկ կողմանե զինու զորությամբ անխնա քանդեց ու ավերեց նոր կրոնին անսաստող հեթաանոս հայության բույները, ‘ւաւէւշտակեզհափշտակեց անոնց ձեռքեն բոլոր մեհյանները և փոխարկեց քրիստոնեական տաճարներու[3] մյուս կողմանե ալ սկսեց նոր եկեղեցիներ, մատուռներ ու վկայարաններ կանգնել երկրին ամեն կողմը։

Ագաթանգեղոսի տված տեղեկություններեն հայտնի կերևի, որ Տրդատի հեթանոսության օրերուն քրիստոնյա հայությունը այնքան խիստ հալածանքների չէր ենթարկված, որչափ հեթանոս հայությունը՝ Տրդատի քրիստոնեությունը ընդունելեն անմիջապես հետո։ Տրդատ և Գրիգոր ոչ մի միջոցի առջև կանգ չառին կարճ ժամանակի մեջ «բառնալ զգայթակղութիւն ի միջոյ, ի բաց կորուսանել...»: Ապագա պատմությունն ալ ցույց կուտա, որ բավական մեծ հաջողություն ունեցան իրենց նպատակին հասնելու, երկու-երեք տարվան մեջ ճնշեցին ամեն ընդդիմություն և կամա թե ակամա հնազանդեցնելով բոլոր հակառակորդներ, խաղաղեցուցին երկիրը։ Հետևաբար մինչև արևմտյան կայսրության մեջ քրիստոնեության հալածանքե ազատվելով պետական կրոն հայտարարվելը, որ առնվազն տասնևհինգեն քսան տարի անցեր էր, Հայաստան բոլոր նեքին շփոթություններեն ու խառնակություններեն հանդարտած, խաղաղ կերպով զարգացնելու վրա էր իր անկապ եկեղեցական կազակերպությունը. վաղուց սրբագործված էին մեհյաններ, կանգնված էին նորակառույց եկեղեցիներ և մշակված ինքնուրույն հատակագծային ձև հայկական եկեղեցիներու:

Արդ՝ այժմ ինքնին հարց կծագի, թե երբ՝ բացի Հայաստանեն՝ ոչ մի տեղ քրիստոնեությունը պարբերական հալածանքե ազատ չէր, և չունեին հաստատուն հիմնված եկեղեցիներ, երբ հունական մեհյաններ ու basilique-ներ սրբագործված չէին, նաև Հայաստանի մեջ basilique ըսված շենքեր բացարձակապես գոյություն չունեին, այն ժամանակ ի՞նչ ձև կարող էին ունենալ Հայաստանի մեջ անկախ կերպով զարգացող հայկական եկեղեցիները։

Անշուշտ հովիտի կարծվի, որ նախքան ս. Գրիգորի միջոցավ ընդհանուր դարձը, երբ հայոց քրիստոնեության օրրանը Ասորիքն ու Միջագետքն էր, հետևաբար պետք է որ հայոց եկեղեցիները այդ երկիրներու եկեղեցիներուն նմանեին. բայց մենք մինչև այսօր ոչ մի օրինակ չունինք, նախքան 4-րդ դար Ասորիքի և Միջագետքի եկեղեցիներու, որ կարելի լիներ համեմատել մեր հնագույն եկեղեցիներու հետ։ Բացի այդ, ինչպես վերև տեսանք, Ասորիքի ու Միջագետքի մեջ ալ չէր կարող լինել, քանի որ դեռ կշարունակվեր հռոմեական կայսրության հալածանքը և թույլատրված չէր մեծամեծ եկեղեցիներ կանգնել այնտեղ։ Ուստի հայոց եկեղեցիներու սկզբնական ձևի ծրագրումը դարձյալ պիտի փնտռենք Հայաստանի մեջ գտնված կանգուն և կիսականգուն հիշատակարաններուն մեջ, որոնք փոքր ի շատե համեմատվելով պատմության հետ, բավականին հավանական եզրակացությտն կառաջնորդեն մեզ։

Ինչ եռանդով որ Լուսավորիչ գործի ձեռնարկած էր գայթակղությունը մեջտեղեն վերցնելու և հեթանոսությունը միանգամայն ջնջելու համար, այդ արդեն բավական ապացույց կարող է լինել մեզ, որ նույնքան եռանդով ալ պետք էր շուտով եկեղեցիներ պատրաստեր նորահավատ հայերու համար։ Բնականաբար հեշտ չէր Հայաստանի ամեն կողմը քանի մը տարվան մեջ մեծամեծ տաճարներ կանգնել ժողովրդի անհրաժեշտ հոգևոր պահանջին գոհացում տալու համար, ամենեն կարճ ճանապարհը հայոց մեհյանները քրիստոնեական տաճարներու փոխարկելն էր։ Այդպես ալ եղավ. բազմաթիվ մեհյաններ բռնի ուժով եկեղեցիներու փոխարկվեցան, մինչև որ նորերն ալ հասան. հետևաբար հայոց նախնական եկեղեցիներու վրա ամենեն ավելի հայ-հեթանոսական մեհյաններու դրոշմը պետք է փնտռել և քննել, թե անոնք կարո՞ղ էին բավականություն տալ նոր քրիստոնեական ծեսերուն։ Սակայն այո մեհյանական դրոշմը ճանչնալու համար պետք է նախ

  1. Դատելով ի հնումն հույն և լատին կղերականներու եկեղեցվո խորանին մեջ բռնած դիրքեն, abside-ի պատշաճությունը ընդունված կկարծեմ իբրև հետևողություն Հովհ. Հայտ. Դ. և Ե. գլուխներու նկարագրության:
  2. Ագաթանգեղոս, Տփխիս, 1909, երես 103: «Առնոյր այնուհետև խորհուրդ հաւանութեան ընդ թագաւորին և ընդ իշխանսն, նախարարօքն և զորօքն հանդերձ՝ վասն խաղաղութեան հասարակաց, քակել, կործանել, բառնալ զգայթակղութիւնսն ի միջոյ, ի բաց կորուսանել...»:
  3. Ագաթանգեղոս, Տփխիս, 1909, երես 439։ «Սոյնպէս և ի տեղիս մեհենացն զոր կործանեաց յառաջագոյն. սոյնպէս և յԱրտաշատ քաղաքի և յամենայն տեղիս, յաշխարհս և ի գաւառս առ հասարակ, սոյն օրինակ գործեաց (այսինքն եկեղեցիներ շինեց) և բազմացոյց զեկեղեցիս»։
    Փաւ. Բիւզ., Ս. Պետերբուրգ, 1883, երես 7։ «Քանզի այնպէս իսկ սովոր էին եպիսկոպոսապետքն Հայոց, հանդերձ թագաւորօքն և մեծամեծօքն, նախարարօքն և աշխարհախումբ բազմութեամբք պատուել զնոյն տեղիս, որ յաոաջ էին տեղիք պատկերաց կռոցն, և ապա յանուն աստուածութեան սրբեցան, և եղեն տուն աղօթից և տեղի ուխտից ամենայն ումեք»: