Այս էջը հաստատված է

Հյուսիսային պատի փոքր fronton-ները, իմ կարծիքով, պետք է համարել նույնիսկ Վահան Մամիկոնյանի շինածը, որովհետև այդ fronton-ները, ինչպես քննողներեն Դյուբուա ալ նկատեր է, զուտ հռոմեական ոճի հատուկ են, թեև այսօր բոլորովին մաշված, սակայն իր հատկությունը պարզող մասեր դեռ պահված են։ Այդ fronton-ի corniche-ի վերին եզերքին վրա իր ոճին հատուկ moulure-ները քանդակվելեն հետո անոնց հաջորդած է հառաջակարկառ ճակատը (face de larmler), որուն տակ շարված են կանոնավոր համաչափությամբ modillon-ներ. սույն modillon-ներուն երկու հատին վերին մասերը բոլորովին անաղարտ են, միայն մաշված են ներքևինները, որով անհայտ է, թե ունեի՞ն արդյոք տակեն ալ նույն ոճի հատուկ տերևաքանդակները, թեև առանց այդ ալ ոչ մի կասկածի տեղիք չկա, դատելով վերի անվնաս մնացած մասերեն։ Այս գծերով corniche բոլոր հայոց հիշատակարաններուն մեջ միակ երևույթ է Էջմիածնի տաճարին վրա, արևմտյան ոճերով ճոխացած Զվարթնոցի մեջ անգամ այս չափ մաքուր հռոմեական գծեր չեն տեսնված։ Հետևաբար, այս երևույթը երբեք պատահական չէր կարող լինել։ Պատմականորեն բացատրելով՝ պիտի ըսեմ, թե այդ միակ շրջանն էր, որ հայեր ըստ ամենայնի Արևմուտքի ազդեցության ենթարկված էին. Բյուզանդիոնի և Արևմուտքի զանազան մասերուն մեջ կրթություն ստացող Մեսրոպյան խումբերեն շատերը դեռ կենդանի էին, որոնց մեկն էր Վահան Մամիկոնյանի սիրելի Ղազար Փարպեցին և երբեմն խնամակալ նույն տաճարին. բնականաբար, տարօրինակ բան չէր լիներ կարծել, որ նույն ժամանակ արևմտյան ճաշակով զարգացած գիտնականներով, գոյությունը կարող էր ուղղակի ազդեցություն ունենալ վերաշինված տաճարին ներքին ու արտաքին ոճերուն և զարդաքանդակներուն վրա։

Հյուսիսային ճակատի արևելակողման փոքր fronton-ին անմիջապես ներքևը եղած պատուհանին պսակը դժբախտաբար չկարողացա քննել, բայց, ըստ երևույթին, սա ևս անփոփոխ մնացած կկարծեմ: Այս երկու նշաններեն զատ, հյուսիսային ճակատին վրա ուրիշ բան չէ մնացած, որ եկեղեցիի սկզբնական շինության պատկանի, իհարկե, բացի սրբոց քանդակներեն և արձանագրութենեն, որոնց քննությունը ձեռնահասներու կթողում[1]:

Հարավային ճակատի վրա գոցված դուռը որոշ չափով պահեր է իր հնության դրոշմը։ Երերույքի տաճարի դռներու նման յուր կամարին վրա երբեմն կրեր է եռանկյուն fronton, որուն հետքը դեռ չէ կորած և պարզ նկատելի է լուսանկարի վրա ևս (նկ. 138, 7):

Ինծի կթվի, թե 7-րդ դարու սկիզբը Կոմիտաս կաթողիկոսն իր կատարած նորոգությանց ժամանակ ներքին ձևերուն մեջ ոչ միայն փոփոխություն չմտցուց և բավականացավ միայն տանիքն ու գմբեթը քարաշեն կառուցանելով, այլև Էջմիածնի տաճարին նվիրագործված հատակագիծը հավերժացնելու համար իր նորոգ կառուցած Հռիփսիմեի տաճարն ալ անոր նմանցուց։

Հռիփսիմեի տաճարին հատակագիծը (նկ. 83), որուն նախնական ձևն անպայման պահված է, համեմատելով Էջմիածնի հատակագծին հետ, կգտնենք շատ մոտ նմանություն իր խաչաձևով և կողմնակի չորս սենյակներով. նաև նմանություն Անիի Առաքելոց եկեղեցիի հետ, բացի մեկ երկու փոքրիկ շեղումներե։

Հռիփսիմեի տաճարին մեջ առաջին շեղումն այն է, որ արևելքեն արևմուտք երկարությունն ավելի շեշտված է. երկրորդը՝ կիսաբոլորակ abside-ներու մեջտեղերը փոքր abside-ներ ևս ավելցած են. սակայն այս տարբերությունները, ընդհանուր հատկության չվնասելեն զատ, ավելի կմոտեցնեն վերև բացատրված հայկական եկեղեցիներու առանձնահատուկ ոճին։

Կոմիտաս կաթողիկոսեն 20 տարի հետո, Ներսևս Շինողն է Էջմիածնի տաճարին վրա նորոգություններ կամ շինություններ կատարող, բայց թե ի՞նչ էին Ներսեսի շինածները կամ կատարած նորոգությունները, որոշ տեղեկություններ չկան։

Որովհետև Սեբեոսի և Հովհաննես կաթողիկոսի միջոցով գիտենք, թե Կոմիտաս կաթողիկոսը մեծ նորոգություններ կատարեց, մանավանդ կտուրը և գմբեթը բոլորովին նոր շինեց, հետևաբար, 20 տարվան մեջ տաճարը չէր կարող այնքան մաշված և վնասված լինել, որ գրելու կողմանե վերին աստիճան սակավապետ հայ պատմագիրներու համար հիշատակության արժանի նորոգություններ կատարեր Ներսես Շինող։ Բնականաբար, նորանոր հավելումները պետք էր լինեին Ներսես Շինողի գործերը։ Ժողովոց պատմության մեջ[2] արձանագրված «Երկասիրաբար յարդարեալ շինէ դսր. Շողակաթն ի Նոր քաղաք» բնորոշ բառերը ցույց կուտան, թե Ներսեսի երկասիրություն համարվելու չափ նոր շինություններ և հավելումներ կատարվեցան անոր ձեռքով։ Արդ՝ քանի որ ուրիշ մասեր բոլորովին նոր էին՝ կմնա ենթադրել, որ այդ հիշատակությունը կպատկանի ներքուստ սենյակները և abside-ները քանդվելուն և արտաքուստ նոր abside-ներ ավելցվելուն։ Այս գործողությունն ալ արդեն բավականին

  1. Տես J. Strzygowski, հիշյալ գիրք, եր. 5:
  2. Շախաթունյան—Ստորագրություն կաթողիկե Էջմիածնի, I, երես 23: