Այս էջը հաստատված է

պետական գահուն խարխուլ վիճակի մը ենթարկվելը և նույն դարուն երկու հզոր թշնամի ախոյաններու՝ պարսից և հունաց ճնշումներու ներքև անկախության գայիսոնի փշրվելը, որ իսկապես նախանձելի վիճակ մը ենթադրելե հեռու է, այնուամենայնիվ աշխարհավեր արհավիրքներու և աղետներու սկիզբը պիտի հաշվեմ Վարդանանց պատերազմի սկզբնավորությունեն (450-451)։

Նայելով բոլոր պատմագրական աղեկտուր նկարագրություններու, Վարդանանց պատերազմի զարհուրելի հետևանքով, Հայաստանի վերականգման հույսը միանգամայն կորած էր։ Բարձրաստիճան եկեղեցականներ, հայ նախարարներ, իշխաններ և ազնվական տոհմերու մեծամեծ ներկայացուցիչներ, որոնք գլխավոր ազդակներն ու մղիչ ուժերն էին գրականության և քաղաքակրթության զարգացման՝ Հայաստանի մեջ, մեծ մասամբ զոհ գնացին Վարդանանց պատերազմին։ Ոմանք մեռան պատերազմի դաշտին վրա, ոմանք բանտերու և աքսորավայրերու մեջ հյուծվեցան երկար տարիներ և շատ քիչերը անոնցմե կարողացան իրենց վերջին օրերուն հայրենիքի երեսը տեսնելդ իսկ սմանք ալ տեսնելով Հայաստանի անօրինակ ավերումները, ինքնակտմ հեռացան օտար հողի վրա հանգիստ և խաղաղություն գտնելու համար։ Այնուամենայնիվ դեռ Վարդանանց պատերազմին նահատակներու գետի պես վազող արյունը չցամաքած, չգիտեմ ինչ տեսակ հրաշքով հայ ժողովուրդը այնպիսի կենդանության արտասովոր շքեղաշուք կյանքի շարժում ցույց տալ սկսեր էր, որ պատերազմին ականատես և աղետին անմխիթար ողբերգու Եղիշեն ապշության ճիչով մը կարձանագրե յուր միանձանց ճառին մեջ, թե՝ «Շինուածք ապարանից մերոց յայտ առնեն, եթե ոչ ունիմք տաճար առանց ձեռագործի յերկինս, որ մատնելոց են ամենայն զասք սոսկացելոյն յերկբաւոր ախտից»։ Հազիվ հաղ սկսեր էին այս վերակենդանության շարժումները, վրա հասան Վահանանց երկարատև պատերազմները, որ անգամ մը ևս տակնուվրա արին Հայաստանը և խամրեցուցին Սահակ-Մեսրոպին քրտնաջան աշխատությամբ ոռոգված քաղաքակրթության Վարդանանց պատերազմով կարկտահար եղող տերևաթափ բունին վրա վերստին աճել սկսող ծիլերը։ Վահան Մամիկոնյանի պատերազմները մի փոթորիկ էին Հայաստանի համար, որ թեև մարդկային մեծ զոհեր չէր տաներ, այնուամենայնիվ ժողովուրդը, մատնված ահ ու սարսափի, ամեն տեսակ շինարար աշխատանք մոռացած՝ կենաց և մահու անդունդին մեջ տարուբերվելով, փրկության ելքին վրա միայն հազիվ կարող էր մտածելու ուժ ունենալ։ Բախտի հաջողությամբ Վահան Մամիկոնյան սպարապետ և հետո մարզպան նշանակվելը մի նոր հուսո լուսավոր շառավիղ եղավ Հայաստանի խաղաղության համար այնչափ ժամանակ, որ չափ կյանք ունեցավ այնուհետև Վահան Մամիկոնյան, կամ քիչ մ'ալ ավելի։ Ուրեմն Վարդանանց պատերաzմեն՝ 451 թվականեն մինչև Վահան Մամիկոնյանի մարզպանության սկիզբը, գրեթե 35 տարի, Հայաստանի համար անդադար կոտորածի ու ավերածի մի շրջան էր: Այս ավերածի շրջանին պատճառած բարոյական և ֆիզիկական վնասները զարմանելու համար միայն գոնե կես դար խաղաղություն էր հարկավոր։ Վահան Մամիկոնյան որ չափ որ կրցավ խելացի քաղաքագիտությամբ մը պարսից արքունիքի և Հայաստանի շահերը զուգակշիռ պահելով պարգևել Հայաստանին [խաղաղություն] յուր մարզապանության կոչվելու օրեն, այնուամենայնիվ իր ապրած քսան տարիները բավական չեղան քանդված հայ աշխարհը լիովին վերաշինելու։ Վահան մեռավ 505 թվականին, տեղն անցավ յուր Վարդ եղբայր, սակայն, արդյոք կարողացավ Վահանի նման քաղաքագետ և խոհական վարչություն մը ունենալ — այդ հայտնի չէ. պատմությունը, եթե գովեստ չունի, գոնե գանգատ ալ չունի։ Սակայն Վարդ ալ մեռավ 512 թվականին, որով Հայաստանը 5-րդ դարուն մեջ ընդամենը ունեցավ 27 տարվան կարճ խաղաղություն մը Վահանի մարզպանութենեն սկսյալ։ Վարդի մեռնելեն հետո վերստին մռայլվեց Հայաստանի ճակատագիրը, եկան պարսիկ մարզպաններ, որոնք, ինչպես կերևի, սկսեցին նեղել Հայաստանը, բայց հայերը ճարահատած համբերեցին, և քանի որ պատերազմելու կամ ապստամբելու ուժ և հնարավորություն չունեին, որովհետև «Զկնի նորա (Վարդայ) եկին մարզապան պարսիկք. ապա ոչ կարացին պատերազմել Հայք, ի հնազանդութեան կացին մինչև ցՍուրէնն մարզպան և ցՎարդանն Մամիկոնէից տէրն» (Սեբ., էջ 40)։ Ստուգիվ, գուցե Վարդանյան և Վահանյան փոթորիկները վերսկսվեին Հայաստանի համար պարսիկ մարզպաններու վարած քաղաքականությամբ, եթե բարեդեպ դիպվածով մը հայազգի Մժեժ Գնունին Հայաստանի մարզպան չնշանակվեր։ Մժեժ Գինունիի մարզպանությամբ (518-547) մոտովորապես 30 տարի մի զսպված խաղաղություն անցուց Հայաստան։ Սակայն Մժեժեն հետո եկող Դենշապուհեն սկսած՝ արդեն անլուր չարիքներու մի շարք սկսեց մինչև 590 թվականը, որուն փոքր ինչ մեղմացում