Այս էջը հաստատված է

պատճառեց Որմիզդի մահով՝ մանկահասակ Խոսրով Փարվեզի գահակալությունը։ Խոսրով սկզբում տրամադիր կերևեր Հայաստանը միանգամայն խաղաղ և հաշտ պահելու, սակայն այն ժամանակ բյուզանդական գահուն վրա բազմող Մորիկ կայսեր հայատյաց քաղաքականությունը և Խոսրովի վրա անոր, իբրև պաշտպանի և հովանավորի, ունեցած ազդեցությունը թույլ չտվավ Խոսրովին, որ բոլորովին խաղաղ թողու Հայաստանը, որով մշտապես պարբերական ալեկոծություն մեջ մնաց մինչև 602 թվականին Մորիկ կայսեր մահը։ Արդ, հաշվելով 547 թվականեն մինչև 602 թվական, գրեթե անընդհատ 55 տարի արյան մեջ լողալով բոլորեց Հայաստանը 6-րդ դարաշրջանին մեջ:

Մորիկի մահվանեն (602) մինչ պարսից Կավատի թագավորելը (628) Մորիկի եղեռնական մահվան վրեժխնդրության անունով պարսից և հունաց մեջ բացված երկարատև պատերազմներով դարձյալ Հայաստան պարսից և հունաց բանակներեն՝ 26 տարի։

Արաբներու Պարսկաստան արշավելու ժամանակ (636) արդեն սկսված էին Հայաստանի հարավային և արևելյան մասերուն վրա որոշ չափով ավերումներ։ Դվինի առումեն առաջ ալ մեկ երկու անգամ արաբներ մտեր և ասպատակեր էին Հայաստանի քանի մը գավառները, հետո Դվինի առումով (641) Հայաստանի դժբախտության չափն անցավ, մինչև Թեոդորոս Ռշտունիի Հայաստանի վրա կառավարիչ նշանակվելը 653 թվականին: Ուրեմն այս տագնապի շրջանն ալ տևեց 15 տարի:

Թեոդորոս Ռշտունիի մահվամբ (658) Հայաստանը վերստին սպառնական վիճակի ենթարկվեցավ, և աղետալի հետևանքը չեզոքացավ՝ վարչական ղեկը Գրիգոր Մամիկոնյանի ձեռքը անցնելովը 660 կամ 661 թվականին:

Գրիգոր Մամիկոնյանի վարչագիտության հետ միասին արտաքին քաղաքականությանց նպաստավոր դասավորության շնորհիվ մինչև 682 թվական՝ Գրիգոր Մամիկոնյանի մահը, բռնազբոսիկ մի խաղաղութենե հետո, Հայաստանը արաբ-բյուզանդական ընդհարումներով միևնույն պատկերը ստացավ մինչև 608 թվականը, ինչ որ էր սլարսիկ-բյուզանդական պատերազմներու ժամանակ Հայաստանի հողին վրա։ Այս հաշվին վրա ավելցնենք Հայաստան զրկված Մեհմետ ոստիկանի խժդժությունները մինչև 700 թվական, դարձյալ կունենանք 18 տարվան արյունոտ շրջան մը։

Այժմ տեսնենք, թե 5-րդ դարու սկիզբեն մինչև 8-րդ դարու սկիզբը՝ 300 տարվան մեջ քանի տարի տևեց Հայաստանի մարտիրոսական շրջանը։

5-րդ դար. Վարդանանց պատերազմեն մինչև Վահանին մարզպանությունը 451-են մինչև 484 թ.− 35 տարի:

6-րդ դար. Մժեժ Գնունիի մահվանեն (547) հետո մինչև 590 թվական՝ Որմիզդի մահը — 43 տարի:

Մորիկի դրդումով իր և Խոսրովի հալածանքները մինչև Մորիկի մահը (602), շարունակություն 6-րդ դարու — 12 տարի:

7-րդ դար. արաբներու Հայաստան արշավելեն (638), Մորիկի մահվան վրեժխնդրության անունով, Հայաստանի հողին վրա — 26 տարի:

Հույն-պարսկական պատերազմներեն (602-628) մինչև Թեոդորոս Ռշտունիի վարչությունը − 15 տարի:

Գրիգոր Մամիկոնյանի մահվանեն (682) մինչև Մեհմետ ոստիկանի մեկնելը 700-ին —18 տարի:

Արյունալվա շրջան հարյուր քառասուն և ինը տարի երեք հարյուր տարվան մեջ։