Այս եկեղեցվո շինությունը 8-րդ դարուն ապրող Հովհան Իմաստասեր Օձնեցուն վերագրելը միանգամայն անտեղի է, ոչ մի պատմական վկայություն իսկ չունենք Հովհանի եկեղեցի շինած լինելուն [տես նկ. նկ. 94, 95]:
12. Մաղարճուք գյուղի մեւ կա երկու եկեղեցի, մեկը այժմ վերանորոգված գյուղական եկեղեցի է: Այս եկեղեցվո արևելյան պաաի վրա գտնվող մաշված ասորերեն մի արձանագրությունը բավական է ապացուցանելու անոր 5-րդ դարոը սկիզբին պատկանելը, բացի նույն դարին հատուկ ուրիշ մնացորդները:
1. Եղվարդի մեծ կաթուղիկեն, այժմ ավերակ, իր մեծությամբ եզական է մինչև այսօր մեր գիտցած հին հիշատակարաններու մեջ, բացի Դվնա ս. Գրիգորեն. շուրջը ունի մեծ տառերով դարուն հատուկ ոճով արձանագրություն, շինողն է Եղվարդեցի Մովսես կաթողիկոսը, որ աթոռի վրա էր 571 603-ին [տե՛ս նկ. նկ. 62, 63]:
2. Ավան գյուղում Էջմիածնի նմանությամբ շինված եկեղեցին, ներքին կողմեն կիսաբոլորակ վերջավորությամբ խաչաձև թևերով, հինգ գմբեթ ունի՝ միջին մեծ և չորս անկյուններուն վրա չորս փոքր գմբեթներով: Շինողն է Հովհան Բագարանցի հակաթոռ կաթողիկոսը (590-611): Այս եկեղեցին շիներ է իբրև կաթողիկոսական եկեղեցի, գահակալության սկիզբին՝ 6-րդ դարու վերջին: Ինքն ալ թաղված է այս եկեղեցվո մոտ [նկ. նկ. 66, 192 և 193]:
3. Դվինի ս. Գրիգոր, որուն հսկայական մնացորդը կա այսօր շատ մը գեղաքանդակ բեկորներով, իր մեծությունով հազվագյուտ է՝ ինչպես Եղվարդի մովսեսաշեն կաթուղիկեն: Այս եկեղեցին շիներ է նախ Վարդան Մամիկոնյան բդեշխը 572-են առաջ: (Յովհ. կաթ., 59): Առաջին անգամ Գյուտ կաթողիկոսը նստել է այստեղ, իսկ հետո հույն-պարսկական պատերազմի ժամանակ այրվելով, Սմբատ Վրկանա մարզպանը վերաշինել սկսեր է 627 թվականեն առաջ, որ իր մահվան թվականն է: Գործը այնչափ մեծ էր, որ իր կենդանությանը չէ կարողացեր ավարտել - ինչպես կերևի՝ երկար ժամանակ տևեր է անոր շինությունը - պատմական մեկ վկայության համաձայն՝ Կոմիտաս կաթողիկոսի օրով միայն վերջացեր է:
1. Հռիփսիմեի վանքը Էջմիածնի մոտ, շիներ է Կոմիտաս կաթողիկոսը 618 թվականին, լուսավորչաշեն փոքր վկայարանին տեղին վրա [նկ. նկ. 83, 199, 202]:
2. Գայանեի վանքը Էջմիածնի մոտ, շիներ է Եզր