ինչպես հունական և հռոմեական հիշտակարաններու մեջ, այլ ասոնցմե տարբեր և գուցե ասոնցմե շատ վեր ճարտարապետական այն խիզախ հղացումը, որով հայ մարդը՝ 0,80 մետր տրամագիծ ունեցող քարե չորս սյուներու, և 0,60 մետր տրամագծով երկու սյուներ իրար միացնող չորս աղեղներու վրա կախեր է հազարներով տոննա ծանրություն, տարողությանց նրբին հաշիվներու մասին իր ունեցած կատարյալ հմտությանը վրա վսըշտահ։
Զվարթնոց եկեղեցու ճարտարապետական հռչակը այնքան մեծ էր, որ դարուց ի դարս, պատմագիրներ մեծ մասամբ առանց հիշատակության չեն թողած կառուցանողի անվան հետ անբաժան։ Նույնիսկ իր կործանումեն հետո ալ պատմագրաց անհիշատակ չթողելեն զատ, թագավորներ և իշխաններ տշխատեր են նույնությամբ վերականգնել ճարտարապետական այդ չնաշխարհիկ կոթողը Հայաստանի ուրիշ մասերուն վրա։
Անիի մեջ՝ Գագիկ Ա. Բագրատունի թագավորը, Բանայի մեջ՝ Ատրներսեհ թագավորը գրեթե նույնությամբ վերականգներ են ներսեսաշեն հոյակապ Զվարթնոցի գեղարվեստական հիշատակը հավերժացնելու միակ նպատակով։ Անիի պարիսպներեն դուրս Հովիվի եկեղեցին, կամ, ըստ ռամկական հորջորջման, «Նախրչուն ժամը» անունով փոքրիկ մատուռը Զվարթնոցի մի չքնաղ մանրանկարն է։ Կհավաստեն, թե ուրիշ տեղեր ալ կան Զվարթնոց եկեղեցվո ընդօրինակություններ, սակայն ինձ հայտնի չեն։ Այս տեսակետով քննելի է Օլթիի շրջանին մեջ Թավուզքիարի եկեղեցին, որուն համար կըսվի, թե ոչ միայն Զվարթնոցի նմանն է և կանգուն է մինչև ցարդ, այլև Ներսես Գ.-ի շինած լինելուն հավաստիքներ կան։
Պատմագիրներու մեջ առաջին հիշատակողն է Ներսեսի ժամանակակից և Զվարթնոցի շինության անպայման ականատես Սեբեոս եպիսկոպոսը, որը թեև հակիրճ, բայց վերին աստիճան սքանչացումով կնկարագրե անոր մեծությունն ու շքեղությունը հետևյալ կերպով. «Յայնմ ժամանակի արկ ի միտս իւր կաթուղիկոսն Հայոց Ներսէս շինել իւր բնակութիւն մերձ առ սուրբ եկեղեցեացն որ ի Վաղարշապատ քաղաքին, ի վերայ ճանապարհին, յորում, ասեն, ընդ առաջ եղև թագաւորն Տրդատ սրբոյն Գրիգորի։ Շինեաց անդ եւ եկեղեցի մի յանուն երկնաւոր երևեալ ի տեսլեան սրբոյն Գրիգորի բազմութիւն երկնաւոր զաւրացն։ Եւ շինեաց զեկեղեցին բարձր շինուածովք եւ չքնաղ զարմանալեաւք, արժանի աստուածային պատուոյն, որում նուիրեացն: Ած ջուր եւ եբեր զգետոյն եւ արկ ի գործ զամենայն վայրսն առապար, տնկեաց այգիս եւ ծառատունկս, եւ շուրջանակի պատուարեաց զբնակութեամբն գեղեցկադիր յաւրինուածով բարձր սլարսպաւ ի փառս աստուծոյ» (Սեբ., գլ. ԼԳ, էջ 192-193): Այս պատմագրական հակիրճ տեղեկութենեն կերևի, որ եկեղեցին վերջացած էր և նույնիսկ պարսպապատված:
Սեբեոսի Պատմության ընթացքեն կերևի, որ քաղաքական ալեկոծություններու պատճառավ, Ներսես չէ կարողացեր շուտով վերջացնել ամեն գործ իր ձեռքով, որովհետև ստիպվեր է մի առժամանակ հեռանալ և շինությանց գործին ղեկավարությունը հանձնել իր սենեկապետ Անաստաս Ակոռեցիին (հետո իր հաջորդ կաթողիկոս): Վեց տարի բացակայելեն հետո վերադարձեր է, այն ժամանակ անձամբ վերջացուցեր է կիսատ մնացած մասերը։ Այս մասին հետևյալ կերպով կպատմե նույն պատմիչը. «Իսկ կաթուղիկոսն Հայոց Ներսէս գնաց ընդ թագաւորին, որպէս վերագոյն ասացի, եւ չուեաց ընդ նմա ի Կոստանդնուպաւլիս: Եւ ընկալաւ զնա անդ պատուով, եւ ետուն նմա ինչս եւ արձակեցին անդրէն ի տեղի իւր, եւ եկն դադարեաց ի Տայս՝ մինչև մեռաւ Ռշտունեաց տէրն, դադարեաց ասպատակ Տաճկին. եւ ապա յետ վեցերորդի ամի հալածանացն դարձաւ անդրէն ի տեղիս իւր եւ հաստատեցաւ յաթոռ կաթուղիկոսութեան. փութայր կատարել զշինուած եկեղեցւոյն զոր շինեաց ի վերայ պողոտային Վաղարշապատ քաղաքի» (Սեբ., գլ. ԼԸ, էջ 244):
Սեբեոս են հետո գրող պատմագիրներ, անոր գրտծը հաստատելեն հետո, զանազան հետաքրքրական լրացուցիչ տեղեկություններ կուտան թե Զվարթնոցի և թե անոր շինող Ներսեսի մասին:
Մովսես Կաղանկատուացին, որ Ներսեսի ապրած դարաշրջանի պատմագիր կհամարվի, կպատմե թե՝ «Սա [Ներսէս] էր հայրագիր նորին Կոստանդնի եւ գանձիւք նորա շինեաց զբազմապայծառ փարախն բանաւոր հոտից ի Քաղաքուդաշտի ի սուրբն Գրիգոր եւ ի նաւակատիս կոչեաց զթագաւորն Հոռոմոց, որ յաւէժ հիացեալ ընդ շինուածն՝ ետ հրաման շինողացն գնալ զկնի իւր, զի զնոյանձևն յարմարեսցէ ի պալատանն։ Եւ ոչ ժամանեալ գնալ ի տուն իւր ի ճանապարհին վախճանէր» (Մովսէս Կաղանկատուացի. Մոսկվա, 1860, էջ 255):
Այս հատվածն ալ ցույց կուտա, որ եկեղեցվո շենքը վերջացած էր։
Մովսես Կաղանկատուացու այս տված տեղեկության մեջ Ներսես Գ-ի Կոստանդին կայսեր հայրագիր լիելուն և կայսեր ծախքով շինվելուն պատմտկահ ինչ արժեք ունենալը քննադատներու գործն է, սակայն, ես պիտի հայտնեմ իմ առանձին կարծիքս այս մասին իր կարգին, առայժմ կշարունակեմ թվել այն պատմագիրներու վկայությունները, որոնք թեև ոչ ժամանակակից, այնուամենայնիվ
- ↑ Տպագրում ենք հեղինակի ձեռագրից: Այս հոդվածը գրված է հեղինակի ծրագրած «Զվարթնոցի տաճարը» մոնոգրաֆիայի համար: ԿԱԶՄՈՂ