Այս էջը հաստատված է

դարուց ի դարս ծանոթ են Զվարթնոց եկեղեցվո ճարտարապետական և գեղարվեստական մեծ հռչակին և որոշ չափով հավելվածական լրացուցիչ տեղեկություններ կուտան, բտցի Զվարթնոցեն, նաև Ներսեսի անձնական նկարագրին և անոր ուրիշ կատարած կարևոր գործերու մասին։ Ղևոնդ, թեև պատահական կերպով կհիշատակե, սակայն չի մոռանար Ներսեսի անվան կից անոր պարծանքը եղող եկեղեցին ալ միասին հիշատակելու, սելով՝ «շինող սրբոյն Գրիգորի» (Ղևոնդ, գլ. Դ, էջ 14)։

Գրեթե երեք դար հետո Հոհաննես կաթողիկոս, որ ամենայն հավանականությամբ կանգուն տեսած էր Զվարթնոց հոյակապ տաճարը, Սեբեոսի նման պատմելով և հիացմամբ դրվատելով անոր ճարտարապետական բարձր արժանավորությունները, քանի մը լրացուցիչ մանրամասնություններ ևս կուտա, թերևս ուրիշ ժամանակակից աղբյուրներե ալ օգտվելով, և կըսե՝ «Դարձեալ յուսացեալ ի տէր (Ներսէս) եւ ոչ ածեալ զմտաւ զկրթական արշաւանս հինիցն թշնամեաց գեղեցիկ իմն մոլութեամբ դնէ ապա հիմն մեծ եւ հրաշալի բազմապայծառ յարկի տանն աստուծոյ ըստ անուանակրութեան սրբոյն *Գրիգորի՝ յանձն առնելով զկատարումն իմաստութեան շինողին Քրիստոսի: Իսկ ի հիմնարկել զաստուածակերտ փարախն բանաւոր հօտին Քրիստոսի ի ներքոյ չորից սեանցն հաստահեղուսից բաժանեալ դնէ զնշխարս ոսկերաց սրբոյն Գրիգորի առ ի անշուշտ մնացականութեամբ պահիլ գանձոյն երկնաւորի ի գերչաց ապականչաց եւ ի պարծանս հաւատոյ քրիստոնէական կարգաց: Իսկ զքրիստոսադրոշմ եւ զպատուական գլուխն ոչ ի խորոջ, այլ արտաքոյ ի գզրոցի եղեալ՝ դնէ ի գանձարանս աստուածութեանն ի յոյս բարեաց փափաքողաց նմա եւ ի բժշկութիւն ախտակրելոց»: (Յովհաննէս կաթողիկոս Դրասխանակերտցի, Պատմ. Հայոց, Թիֆլիս, 1912 թ., էջ 83-84)։

Ներսեսին վերադարձեն վեց տարի հետո կատարած գործերու մասին կպատմե այսպես. «Իսկ հայրապետն հայոց Ներսէս յետ վեց ամի հալածանաց իւրոց իբրև լուալ զվախճան Թէոդորոսի և զդադարումն Իսմայէլեան ասպատակին, դարձաւ արդէն ի տեղի իւր: Եւ միախորհ ապա լեալ ընդ նախարարացն՝ իշխան ի վերայ Հայաստանեայցս կացուցանեն զՀամազասպ Մամիկոնեան, որ էր այր ընթերցասէր եւ ուսումնասէր եւ վարժ ի բոլոր հրահանգս, եւ զնախնական քաջութեանցն պայման միշտ ջանայր լրութեամբ կատարել մրցարանաց կրթութեամբ: Բայց հայրապետն Ներսէս պարապ անձին գտեալ զարտաքոյս հրաշակերտ եկեղեցւոյն, զոր իւր իսկ էր շինեալ՝ շուրջանակի պատուար պարսպով փակեալ ամրացուցանէր, յօրինեալ ի նմա յարկս բնակութեան ինքեան հաստահեղոյս կոփածոյ քարամբք։ Այլ եւ կարգեալ կացուցանէր ի նմա ամբոխութիւնս երդում արդաց ըստ պայմանի քաղաքականաց, եւ ածեալ ջուր ի Քասաղ գետոյ՝ զամենայն աւազախիր առապար դաշտավայրն ի գործ արկանէր, տնկէր այգիս և բուրաստանս ծաղկոցաց» (Յովհ. կաթ. Դրասխանակերտցւոյ Պատմութիւն Հայոց. Թիֆլիս, 1912, էջ 88)։

Ստեփանոս Ասողիկ, նախորդ պատմագիրներե առնելով՝ կգրե, թե (Ներսես) «շինեաց զվկայարան սրբոյն Գրիգորի ի վերայ Վիրապին յԱրտաշատ, եւ զմիւս ևս հրաշապայծառ եկեղեցին զսուրբ Գրիգոր ի Վաղարշապատու առապարին, զանազան յօրինուածովս (Ստեփաննոսի Տարօնացւոյ Ասողկան Պատմութիւն Տիեզերական, ի Ս. Պետերբուրգ, 1885, էջ 88-89)։ Ստեփանոս Ասողիկ թերևս Զվարթնոցի ավերակներն ալ չէր տեսած, այլ ի լրո գիտեր անոր «փլեալ եւ կործանեալ» լինելը, սակայն անոր մասին իր ունեցած պատմագրական տեղեկություններեն զատ, Անիի մեջ Գագկաշեն ս. Գրիգորը, որ ընդօրինակությունն էր Զվարթնոցի, փառաբանելով կփառաբաներ նաև նույնն ինքն Զվարթնոց եկեղեցին:

Թովմա Արծրունի Զվարթնոցի անունը կհիշատակե Դվնա մեծ երկրաշարժի պատճառով, կաթողիկոսական աթոռի տեղափոխության առթիվ: Երբ հարկ եղեր է հիշել Ներսեսի անունը և բնակարանը, ստիպվեր է Ներսեսի անվան պսակ եղող Զվարթնոցն ալ հիշատակել միասին, այսպես՝ «Բայց երանելի հայրապետն տէր Գէորգ սաստկագոյն քան տիեզերական կործանմանն առ նոյիւ բերելով զտրտմոuթեանն թախիծս, հանդերձ եպիսկոպոսիւն Գրիգորիւ՝ Զաբրահամեանն վաղնջուց աղաչանսն ի կործանմանն Սոդովմայ, յառաջաբերեալ մարդասիրին աստուծոյ եւ թողեալ զբնակելն ի Դուինն, ելեալ բնակեցաւ ի Նոր քաղաքին ի մեծ եկեղեցւոջն, որ յանուն սրբոյն Գրիգորի շինեալ էր երանելւոյ Տեառն Ներսիսի երրորդի Հայոց կաթողիկոսի»։ (Պատմութիւն Տանն Արծրունեաց ի Թովմայ վարդապետէ Արծրունւոյ. ի Կոստանդնուպօլիս. Օրթագիւղ, 1852, էջ 260) (Պետբրգ,, 1887, էջ 231):

Այս հատվածեն կերևի, որ Գևորգ կաթողիկոսի օրով դեռ Զվարթնոց կործանված չէր և նույնիսկ Դվնա երկրաշարժիցն էլ վնասված չէր: Սամուել Անեցի ժամանակագիրը, Ներսեսի մյուս շինություններն ալ հիշատակելով, առանձնապես կգովե Զվարթնոց եկեղեցին, բնորոշելով «զզարմացուցիչն տեսողաց» բառերով և կհավելու «բայց յառաջ շինէ զվկայարան սրբոյն Սարգսի ի Դուին և զոր ի վերայ Վիրապի սրբոյն Գրիգորի»։ (Սամուէլի քահանայի Անեցւոյ Հաւաքմունք ի գրոց