Այս էջը հաստատված է

շինելու, կուգա Վադալւշապատի կողքին մի անջուր և անապատ տեղ կընտրե։

Այս հարցին պատասխանել այնքան դժվար չէ, թեև զանազան մեկնություններ տվողներ եղեր են այս իրողության, սակայն իմ կարծիքը բոլորովին տարբեր է, որովհետև ես տարբեր տեսակետե նայեր եմ Ներսեսի անձնական նկարագրին և գործելակերպին վրա։ Հավանական քանի մը պատճառներ կան Ներսեսի Դվին են հեռանալով, Վաղարշապատի առապարը իբրև կաթողիկոսանիստ ընտրելուն մեջ։ Բացի այն, որ արաբներու ձեռքով Դվինը ամբողջապես քարուքանդ եղած էր և ամեն կողմ մարդկային թշվառություն ու աղիողորմ տեսարաններ միայն կներկայացնեին, ավելի կարևոր պատճառը, իմ կարծիքով, մի հսկայական ծրագրի իրագործման համար Ներսեսի ունեցած անհագ փառասիրությունն էր։

Թող ներվի ինձ ըսել, որ մարդկային փառասիրությունը եթե իր դատապարտելի կողմերը ունի, այնուամենայնիվ միշտ եղեր է նա և մի զորավոր մղիչ ուժ՝ արվեստի և գիտությանց անդադար հառաջադիմության և զարգացման համար։

Նույնիսկ մեր պատմությունը մեզի կուտա, որ հայ գրականության և գեղարվեստի զարգացման մեջ ամենախոշոր դեր կատարեր է հայ իշխանական և ազնվական տոհմերու փառասիրությունը։ Այսօր եթե քննենք մեր հնադարյան բազմահազար ձեռագիրները, կտեսնենք, որ գրեթե առանց բացառության, մի թագավորի, իշխանի կամ որևէ բարձրաստիճան կղերի ու մի ազնվականի անվան հետ կապված են։ Երբեմն հավատքը, բայց հաճախ փառասիրական մրցումները մեծամեծ գումարներ ծախսել տվեր են անոնց՝ որևէ գրքի կամ վերջը քանի մը տող մաղթանք կամ գովաբանական հիշատակարան շահելու համար։

Երևույթը նույնն է նաև ճարտարապետական ճյուղին մեջ։ Մեր ձեռքը հասած բոլոր հնադարյան հայ հիշատակարանները որևէ հայ իշխանի կամ ազնվականի պարգևներն են ներկայիս հայ հնագիտության և հայ գեղարվեստի պատմության համար առանց այդ փառասիրական մրցումներուն մենք չենք կարող տեսնել այսօր Հայաստանի մեջ ամեն քայլափոխի վրա մեկզմեկ գերազանցող հարյուրավոր հոյակապ կոթողներ։

Ոչ միայն մեծամեծ ապարանքներ կկանգնվնին անոնց վայելչության համար, այլև մինչև մեր օրերը հասած հոյակապ տաճարներ կապված են անոնց մեկ ու մեկի անվան հետ։ Պատմության մեջ դեռ չէ պատահեր ինձ հասարակական ծախսով մի եկեղեցի շինված լինելու պատմական հիշատակություն, միշտ թագավորին, իշխանին և ազնվականին մենաշնորհն էր, կարծեք, կանգնել չքնաղակերտ հիշատակարաններ և նվիրել ժողովրդին, փոխարեն, իբրև վարձատրություն, անոնց երախտագիտական մաղթանքներն ու աղոթքը խնդրելով։

Որևէ մի երկրի մեջ երբ բազմաթիվ ճարտարապետական մեծամեծ կոթողներ կկանգնվին, այլևս կասկած չի կարող լինել, որ զուգընթացաբար զարգացած պետք է լինեին ուրիշ բազմաթիվ արվեստներ և արհեստներ, որոնցմով միայն կկազմվի մի շենք. բավական չէ գործը ղեկավարող և վառվռուն երևակայության թռիչքին իիրականացման ձգտող ճարտարապետին տաղանդը, եթե ճարտար արհեստավորներու համագործակցությունը չաջակցի մարմնացում տալու ճարտարապետի ուղեղին մեջ ծրագրված հրաշակերտին։

Քննական մի պարզ հայացք բավական է տեսնելու, թե սկսյալ շենքի հիմը փորելու գործողութենեն մինչև անոր արտաքին դռան փականքին զետեղելը որչափ զանազանակերպ արհեստավորներ իրենց բաժինը ունեցեր են կոթողի ամբողջացման մեջ, բացի քարաշեն որմնադիրներեն և հյուսներեն։

Եթե ինկատի առնենք կոթողը կանգնելեն հետո անոր շարժական ու անշարժ պճնանքներու համար պետք եղած բազմակողմանի զարդարանքները, որոնց մասին միշտ հիացմամբ արձանագրած են մեր սակավախոս պատմագիրներ, այն ժամանակ պարզ կլինի մեզ համար, թե ինչ բազմակողմանի արհեստներ զարգացած էին այս կամ այն մեծ հիշատակարանին շինության դարուն, որուն հոյակապ ավերակներուն առջև մենք կհիանանք այսօր։ Ի՜նչ եռուն աշխատանք և մրցում կտր բազմաթիվ արհեստավորներու մեջ մեկզմեկ գերազանցելու համար։

Այս անուրանալի ճշմարտությունը տեսնել ուզողները թող քննական աչքով դիտեն որևէ դարաշրջանի մեջ կանգնված հիշատակարաններու զարդաքանդակները և կերտվածներու մեկզմեկ գերազանցող նրբությունները, որոնք իրենց ճարտարագործ ձևերով մեկզմեկու չնմանելեն զատ, զանազան շենքերու վրա, երբեմն միևնույն շենքին ընդհանրապես համաչափություն պահանջող մասերու վրա իսկ բազմատեսակ քանդակներով զարդարված են։ Իսկապես զարմանալի է հայ արվեստագետներու բեղմնավոր երևակայությունը և հորդառատ արտացոլումը անշունչ քարերու և փայտերու վրա. երբ առիթն է ներկայացեր երևակայություն պատկերացնելու՝ ագահորեն նա թափեր է դուրս իր հանճարի ցոլքերը՝ կարծեք, վախենալով, որ առաջինը և վերջինը պիտի լինի իր գործերուն, աշխատել է որչափ հնար է, այնչափ ավելին արտադրել։ Ալ ավելի զարմանալի կգտնենք և կհիանանք անոնց ստեղծագործական տաղանդին վրա, երբ երևակայենք պահ մը, որ անոնք մեզ նման հայկական մատենադարաններ չունեին գեղարվեստական հոյակապ հատորներով զարդարված, որոնցմե կարողանային օգտվել հարկ եղած ժամանակ։ Անոնց գիրքն ու մատենադարանը իրենց ուղեղն էր, և ամեն րոպե պատրաստ հորդելու, երբ բարեդեպ առիթը կներկայանար իրենց բեղմնավոր երևակայության և մտավոր անսպառ պաշարի շահագործման՝ ի պատիվ ճարտարապետության և գեղարվեստի։ Եվ այս բոլոր արվեստներու զարգացման անպայման խրախույս պետք է լիներ նյութական լիուլի վարձատրությունը, որ անշուշտ չեն խնայեր շռայլելու իշխանական՝ և ազնվական տոհմերը, երբ հարկ եղեր է մի հիշատակարան-կոթող կանգնել ի փառս իրենց անվան և իրենց տոհմի։

Ինձ կթվի, թե հայ ազնվական տոհմերն ալ հավասարապես չեն ունեցեր գեղարվեստական կոթողներ կանգնած լինելու ցանկալի փառասիրությունը։ Մեր բազմաթիվ նախարարական տոհմերու մեջեն՝ գեղարվեստասիրության