Այս էջը հաստատված է

գ. Տաճարի արտաքին մեծ բոլորակ պատի արևելյան կողմը քառակուսի մասը մտնելու, դեպի հյուսիսային կողմը բացված դռան ճակատի քարին վրա։

14. Ավագ խորանի գետնափոր մասի կիսաբոլորակ պատի շարքերուն մեջ՝ երկու օրինակ:

15. ա) Ավագ խորանի կիսաբոլորակի գետնից բարձր կիսաբոլորակ շարված քարերու շարքին մեջ՝ մեկ օրինակ։

բ) Հարավ-արևելյան գմբեթակիր մեծ մույթին հարավային ճակատին վրա՝ աստիճանին կից մեծ քարի վրա։

գ) Տաճարի արտաքին բոլորակի ներսի երեսին՝ հարավ-արևմտյան դռնեն դեպի աջ որմասյան վրա։

16. Ավագ խորանի գետնափոր կիսաբոլորակի պատին՝ մեկ օրինակ։

17. Ավագ խորանի գետնափոր մասի կիսաբոլորակ պատի շարքերուն մեջ՝ երեք զանազան քարերու վրա։

18. ա) Ավագ խորանին կից հարավ-արևելյան գմբեթակիր մեծ մույթի արևմտյան ճակատին խարիսխի corniche-են վեր, առաջին շարքեն մնացորդ միակ քարին վրա։

բ) Հարավ-արևելյան գմբեթակիր մեծ մույթի դեպի հարավ նայող աստիճանին ձախ կողմը, երկրորդ քարի վրա։

գ) Հարավ-արևմտյան գմբեթակիր մեծ մույթի արևմուտքը նայող ճակատին corniche-են վերև կոտրված քարին վրա։

19. Տաճարի արտաքին մեծ բոլորակ պատի ներսի երեսին՝ արտաքին հյուսիս-արևմտյան դռնեն դեպի հարավ ձգվող պատի երրորդ որմասյան վրա։

21. ա) Տաճարի արտաքին բոլորակի ներսի երեսին՝ արևելյան քառակուսի մասը մտնելու դեպի հարավ բացված դռան մոտ, առաջին որմնասյան վրա։

բ) Տաճարի արտաքին մեծ բոլորակ պատի ներսի երեսին, հյուսիսային դռնեն դեպի արևելք ձգվող 6-րդ և 7-րդ աստիճաններու մեջտեղ, երկրորդ շարքի վրա։

գ) Տաճարի արտաքին մեծ բոլորակ պատի ներսի երեսին՝ քառակուսի մասը մտնելու դեպի հյուսիսի կողմը բացված դռան առաջին և երկրորդ որմնասյուներու մեջտեղ, երկրորդ շարքի վրա։

դ) Տաճարի արտաքին բոլորակ պատի հարավային կողմը, հարավ-արևմտյան դռնեն դեպի արևելք երկարող պատի երկրորդ և երրորդ որմնասյուներու մեջտեղ։

ե) Տաճարի արտաքին մեծ բոլորակի արևելյան կողմը, ներսի երեսին քառակուսի մասը մտնելու դեպի հարավ բացված դռան մոտեն դեպի հարավ ձգվող պատի 7-րդ, 8-րդ որմնասյանց կից միակ մաքուր մնացած երկրորդ շարքի քարին վրա։

զ) Տաճարի արևմտյան դռան հանդեպ դեպի տաճար առաջնորդող նեղ անցքի վրա շարված պատի քարերեն մեկուն վրա։

22. Տաճարի արևմտյան դռան հանդեպ դեպի տաճար տանող նեղ անցքի պատին վրա շարված մի կամարաքարի վրա։

23. ա) Հյուսիսային կողմի արտաքին երկրորդ աստիճանի վրա։

բ) Տաճարի հարավ-արևմտյան դռնեն ներս արտաքին բոլորակ պատի ներսի դռնեն դեպի արևմուտք ձգվող պատի երկրորդ որմասյան խարիսխի վրա։

Է
[ԳԱԳԿԱՇԵՆ Ս. ԳՐԻԳՈՐ]

Եթե քննենք միայն Գագկաշեն ս. Գրիգորի պեղումները, կտեսնենք, թե ինչ հետաքրքրական նոր աշխարհ մը կպարզվի մեր աչքին։ Պահ մը կներկայանա մեր առջև հարուստ ու շեն Անին՝ իր մրջյունի նման վխտացող ժողովուրդի հոծ բազմությամբ, և անոնց մեջեն զատված բազմաթիվ արհեստավորներ, հավաքված այդ արքայաշեն մեծագործության շուրջը. յուրաքանչյուր [ոք] կջանա ցույց տալ իր ճարտարությունն ու հնարամտությունը. ասոնց ամենուն գործերեն ալ նմուշներ պահեր է սպառող ժամանակը անոր վիթխարի փլատակին ներքև։

Արձանագործը շիներ է Գագիկ Ա-ի արձանը ըստ ընկալյալ սովորության, եկեղեցիի պատին վրա զետեղելու համար ձեռքը բռնած շինության քարաշեն մանրանկարը։

Այս արձանը, թեև ոչ մեծ արվեստագետի գործ, բայց իր տեսակի մեջ միակը կարելի է համարել ամբողջ Հայաստանի և Կովկասի քրիստոնեական շրջանի մեջ, թե իր մեծությամբ և թե մինչև այժմ տեսնված ողորմելի գծերով մանր-մունր արձաններու հետ բաղդատելով։

Արվեստագետը Գագիկի արձանին վրա ամեն ջանք ի գործ դրած է թե դեմքին և թե հագուստներուն ամենափոքր գծերն իսկ բնականին մոտեցնելու, ահա այդ երևցող ճիգն է, որ տեսնողի վրա մեծ տպավորություն կթողու. մանր դետալներե բոլորովին զուրկ է, բայց ընդհանուր կազմության մեջ ոչ մի անպատշաճ համաչափություն չերևիր վրան, և, հակառակ տեղական քարին արձանագործության համար ունեցած անհարմարության, բավական մաքուր տաշված և հղկված է։

Մեզ համար բոլորովին անծանոթ է հին հայոց տարազը, թերևս նոր պեղումները տան այդ ցանկալի նորությունը — այս արձանով գոնե ճշտիվ հասկցանք Բագրատունի թագավորներու ոմանց տարազը, հավանական է, որ մյուսներն ալ շատ տարբեր չէին Գագիկի տարազեն, բացի գլխարկի ձևեն։

Արձանին բարձրությունը կհասնի գրեթե 1,20 մետրի, գլուխը դրած է Բաղդադի խալիֆայական պատվանշան՝ արքայական սպիտակ չալման. երկար սև մազերը կհասնին գրեթե մինչև ուսերը՝ խուրձ-խուրձ իջած և դեպի վեր ոլորված՝ հին սասանյան ձևով, դեմքը լայն, աչքերը խոշոր, թավ հոնքերով, սև բեխերը ոլորված դեպի վեր, մասամբ խառնված են թավամազ մորուքի հետ, որն որ կծածկե կուրծքին կեսեն ավելին։ Կռնակը հագած է արքայական կարմիր գույնով վերարկու մը, որուն լայն օձիքը ծալված է ուսերուն վրա, վերարկուին ետևի քղանցքը ճեղքված մինչև մեջքին մոտ. համաչափորեն եռանկյունաձև դարձած