Այս էջը հաստատված է

ճիշտ չեն կարող ըլլալ, բայց ձևը ճշտիվ արտահայտված է ըստ լուսանկարի[1]: Լուսանկարի վրա պարզ կերևի, որ խաչաձևի թևերը ավելի երկայն են, քան ս. Գրիգորը և Զվարթնոցը, որով ընդարձակված է սյունին ներքևի մասը և, ըստ երևույթին, կազմված է քառակուսի մի սենյակ՝ մեկ անկյունը սյունանման դուրս ցցվածքներով։ Նույնպես տարբեր կերևի Բանայի մեջ վերնահարկ գալերեան, որը տրամագծորեն բաժանված է, կարծեմ՝ քանի մը մասերու, ամբողջ շուրջանակի, փոխանակ Զվարթնոցի և ս. Գրիգորի նման բաց ըլլալու, և կկարծեմ, որ Բանայի մեջ բնավ գոյություն չունի ներքին պատի այն մասը, որ կերթա nef-ի կամարին վրա, վերնահարկ գալերեան, թեև վրան փլած, սակայն որոշ կերևի, երկու հակառակ կողմեն եկող խաչաձև թևերե կազմված անկյունները, թեև կարող է պատահել, որ փլած ըլլա, սակայն, համենայն դեպս, ես որոշ նշան չեմ տեսներ անոր գոյության:

Բանայի սյուները ունեցեր են պատուհաններ՝ նայող դեպի տաճարը, զույգ պատուհան ամեն կողմե, մեջտեղ բաժանված սյունով մը. ս. Գրիգորը տարբեր է այս մասին մեջ: Ես պահ մը փորձեցի այս պատուհանին ս. Գրիգորեն գտնված բեկորը հարմարեցնել նույն ձևով, սակայն անհնար է, որովհետև գտնված բեկորներեն ամենեն ավելի անաղարտ մեծ չափով մնացած կտորը հազիվ կսեղմեր մեկ պատուհանի չափով, սյունամեջի փոքրության պատճառով, հակառակ Բաանայի։ Անիի մեջ կգտնվի, շատ մը զանազան բեկորներե զատ, մի քանդված կես շրջանակ՝ սույն սյունամեջի պատուհանի տաճարին կողմեն, որովհետև քարը գոգավոր է, այն համեմատությամբ, որչափ որ կոր է խաչաձև թևի բոլորակը, որուն շուրջանակի տրամագիծը կհասնի 3,89 մետրի, որ հազիվ կտեղավորվեր գտնված տեղին վրա:

Միջնահարկեն սկսյալ դեպի վեր բարձրության չափերը այլևս ենթադրական են. հետևելով միշտ անեցիներու և կամ ժամանակակից արվեստի համաչափության օրենքներուն։

Պետք է այժմ ըսել, որ մի սխալ սպրդած է վերակազմության մեջ. 2 ու կես կամ 3 մետր պետք էր բարձրանալ երկրորդ հարկեն վեր, այնպես որ մեծ սյուներու գագաթը պսակող corniche-ը անարգել կարելի ըլլար շարունակել մեջտեղի երեք պատուհաններու վրայեն. մինչդեռ իմ վերակազմության մեջ նույն corniche-ը, որ միևնույն ժամանակ խոյակի պաշտոն ալ կկատարե, ընդհատված է պատուհաններու բարձրության պատճառով. թեև այս ձևը օտար չէ անեցիներուն, կան ուրիշ օրինակներ՝ Անի և Ղոշավանք, սակայն այս շենքին մեջ լավ կըլլար, որ ամեն օրինականությունը պահված ըլլար: Տաճարին միջին բարձրությունը մինչև չորս մեր մայր սյուները միացնող կամարին գագաթը համեմատական է Ղոշավանքի ս. Մինասի և Ապուղամրենց ս. Գրիգորի, միայն տրամագիծը, իմ կարծիքով, պետք էր քիչ ավելի լայն լիներ, որովհետև Անիի մի բեկորի վրա գտնվող զարդակամարներուն աղեղներեն գտնված տրամագծերու հաշվով, 16 կամարներով պետք էր շրջապատված ըլլար

  1. Դժբախտաբար այս լուսանկարը վառված ըլլալուն պատճառով չպիտի կրնամ ներկայացնել: