Այս էջը հաստատված է

վերնագմբեթը, ըստ բոլորակի կազմված մեծ սյուներու կամարներու մեջ գոյացող բոլորակ օղակին արտաքին երեսին վրա։ Մի այլ բեկորի աղեղներե գտնված կիսաբոլոր կամարները դժվարավ սեղմեցան այս շրջանակին վրա. ես, ներկայիս օրինականություն պահած ըլլալու համար, հետևեցա ընդհանուր օրենքին, այնքան միայն մեծցուցի վերնագմբեթին տրամագիծը, որչաւի որ թույլ կուտային չորս մեծ սյուներու աղեղները գմբեթին ամբողջ շրջանակը իրենց վրա միայն կրելու համար։ Այստեղ ի դեպ է ըսել, թե անեցիք շատ բացառություններ ունին այս ընդհանուր օրենքեն, ինչպես Մայր եկեղեցին, Լուսավորիչը անօրինակ լայն գմբեթներ ունին, որոնց շրջանակը այնքան լայնցած է, որ աղեղներու վրա փոխանակ հանգչելու, անցնելով այն սահմանը, հանգչած են կողմնակի nef-երու կամարներուն վրա, իսկ անկյունները, փոխանակ առագաստի վրա գալու, կանցնին ուղղակի մեծ սյուներու վրայեն, եթե ես ալ այս հաշվով դրած ըլայի վերնագմրեթը, այն ատեն լիովին բավարար պիտի լիներ 16 որոշ կամարներու համար։

Արտաքին ճակատին վրա, սյուներուն և զանոնք կապող կամարներուն բարձրություններն ալ անվրեպ էին, հետևաբար, բնական էր, որ ներսի որմնասյուներու կամարին զուգահեռական դարձյալ պատուհանի վերին աղեղին կեդրոնը նույնպես պետք էր միևնույն բարձրության վրա կեդրոն ըլլար՝ նույն պատուհաններու արտաքին կողմին աղեղին և անոր զուգահեռական վրայի զարդարուն կամարները, որոնք լիովին գոյություն ունին իրենց ճիշտ չափերով։

Զվարթնոցի մեջ ներքին որմնասյուներ թվով 64 հատ են, իսկ արտաքիններ՝ 32 զույգ սյուներ։

Այստեղ, ս. Գրիգորի մեջ այդ թիվն ալ կտարբերի, ներքին կողմեն ունի 72 որմնասյուն՝ հաջորդաբար նեղ և լայն սյունամեջերով, արտաքուստ՝ հավասար հեռավորությամբ 36 զույգ սյուներ։ Ներքին որմնասյուներ, ինչպես Զվարթնոցի և Բանայի մեջ, ամենը կապված չէին իրարու հետ կամարներով, այլ ընդհատ-ընդհատ, բոլոր լայն սյունամեջերու վրա կային կամարներ և յուրաքանչյուր սյուն կկրեր մի կամարի վերջավորություն։ Անեցիներու ընդհանուր սովորության համեմատ, այստեղ ալ կամարին moulure-ը պատին երեսեն դեպի խորը փորված լինելով, վերի կողմեն հազիվ 3 սանտ. դուրս ցցված էին պատեն, իսկ տակի կողմեն ավելի քան 10 սանտ., այս համեմատությամբ ալ կամարներեն վեր՝ պատը ավելի հաստ էր, քան կամարներեն վար: Հետևաբար, կամար չունեցող նեղ սյունամեջերու մեջ առաջ պիտի գային՝ այս անհավասար թանձրության պատճառավ խորշեր (վերևը կիսաբոլորակ վերջավորությամբ, առանց corniche-ի): Եթե վերևի թանձրության համեմատությամբ նեղ սյունամեջերու թանձրությունը մինչև տակը շարունակվեր, թե երևույթը պիտի տգեղանար և թե որմնասյուներու կողերը պիտի թաղվեին այդ թանձրության մեջ. ուստի, այդ անտեղության առջևն առնելու համար, թեթև կերպով խորշաձև գոգավորեր են այն մասը, վերեն սկսյալ, մինչև որ եկեր ու ներքևի մասին հավասարվեր է:

Դռների կամարները կանոնավորապես միացած են հտջորդաբար ամբողջ շրջապատին վրա և անմիջապես վրան կգտնվի շուրջանակի լայն զարդաքանդակ գոտին, այս գոտիին corniche-ին ճիշտ մեջտեղ կգտնվեին բոլորակ պատուհանները, որոնց ամենն ալ բացված էին galerie-ին վրա. այս հարկին ծածկեն վեր կսկսի միջնագմբեթը, որուն իսկական բարձրության վրա այնչափ որոշ բան չգիտեմ, բայց, հետևելով Զվարթնոցի, բաժանեցի սյունամեջերու վարինին թվով. սյուներուն ձևերը անծանոթ են, շինածս ենթադրական է, սակայն վրայի կամարներեն գտեր եմ, որոնք