Այս էջը հաստատված է

մի ուրիշի սեփականության վրա մայրաքաղաք շինել։ Պարզապես մեր այսօրվան Երվանդակերտ կարծածն է հին Երվանդաշատը, իսկ Երվանդակերտը պետք է փնտրել Արաքսի մյուս ափին վրա։ Խորենացիի մեջ եղած շփոթությունը գուցե միայն երկու գետերուն անուններուն մեջ եղած է և փոխանակ Արաքսի երկու եզերքին վրա սույն երկու քաղաքները ցույց տալու, Ախուրյանի երկու կողմին վրա ցույց տված է։

Ցանկալի էր, որ պ. Կոստանյանց ավելի մանրամասն տեղեկություն շնորհեր այս ըստինքյան ծանրակշիռ հարցի մասին պատմական որոշ ապացույցներով. ավելի քան անհրաժեշտ է նաև մասնագիտական մի արշավախումբ կազմել մոտիկ ապագայի մեջ, որպեսզի տեղին վրա քննվի մինչև այսօր ընդունված պատմությունն ու ավանդությունը հեղաշրջելու սպառնացող փափուկ և միանգամայն կարևոր խնդիրը


3. Երերույք

Թիֆլիս-Երևան երկաթուղագծի վրա, Անի կայարանից 5 կիլոմետրի չափ դեպի արևմուտք, երբեմն կար քրդաբնակ մի գյուղ, Կզըլ-Կուլե անունով, իսկ այժմ անբնակ և ավեր։ Այդ գյուղին կից կա մի հնադարյան կիսավեր շենք, որը, բացի իր պատկառելի հնության, ունի նաև շինարարական խոշոր առավելություններ. ի տես այս հոյակապ շենքին, որ 24 մետր 37 սմ. չափ ունի, մնացել են միայն չորս պատերը և չորս ծայրին չորս փոքր սենյակներ՝ ոչ բոլորովին անվնաս։ Սակայն, եթե մանրակրկիտ կերպով ուշադիր քննենք, թե շենքի վրա եղած կոփածո հսկա քարերի որմնադրական դասավորությունը և թե շուրջը թափված բեկորները, հիրավի կտեսնենք, որ վաղեմի մի մեծագործության առջև կգտնվինք, որուն բազմադարյան մնացորդներն իսկ այսօր արվեստագետների կատարյալ հիացումն են գրավում։

Վրան գտնված արձանագրություններից ևս տեղեկանում ենք, որ այս եկեղեցիի մոտ գտնված բնակատեղին, քաղաքավան կամ գյուղ, Երերույք անվանված է։

Շինության կամ հիմնարկության թվական չունի. հարավային պատի վրա եղած ամենահին հայերեն արձանագրությունը 1038 թվականն ունի, որը գրել է տվել Բագրատունի Սմբատ թագավորի կինը։ Այս արձանագրությունով հայտնում է, որ Երերույքի բնակչության վրա նշանակված թաստակ անունով տուրքը թագուհին բաշխում է որդոց որդի։ Շինության կամ հիմնարկության ժամանակը շատ պարզ որոշվում է ճարտարապետական տվյալների համեմատությամբ։ Նախ, շենքի ներքին ձևը հունական սելլայի կամ բազիլիկի տիպն ունի, որ եթե ոչ նախաքրիստոնեական, գեթ Հայաստանի քրիստոնեությտն սկզբին հիմնված է, այսինքն մի պարզ սրահ՝ կրոնական արարողությանց հատուկ։ Ինչպես կերևի, քիչ ժամանակ հետո, կրոնական նորամուտ պահանջի համաձայն, անհրաժեշտ է համարված արևելյան և արևմտյան անկյունների վրա ավելացնել փոքր սենյակներ: Ահա այս հավելված սենյակները և բուն շենքի վրա եղած պատուհանները բացարձակապես 5-րդ դարուն