Այս էջը հաստատված է

գնալ և տեսնել, միայն պարտք եմ համարում մի թյուրիմացություն պարզել Կոմիտասի գերեզմանի նկատմամբ, որ ցույց են տալիս եկեղեցիին մեջ՝ սեղանի առջև, համարելով այնտեղ դրած մեծ քարը Կոմիտասի գերեզման, բայց հետևյալն է իրողությունը։

Հյուսիսային կողմի ավանդատան մեջ մի նեղ անցք կա, որ կտանի դեպի խորանի ներքև։ Որովհետև ոչ մի տեղից լույս չունի, հետևապես երբ լույս վառվի, կտեսնվի, որ այդ նեղ անցքը կտանի մի մութ սենյակ, ուր զետեղված է կարծեցյալ Հռիփսիմեի մարմարյա դագաղակերպ շինված տապանաքարը։ Այս սենյակին արևմտյան կողմը եթե լավ քննենք, կտեսնենք, որ սրբատաշ քարով շատ խնամքով փակված մի դուռ կա, որը թեև այժմ փակ է, սակայն իհարկե, մի ժամանակ բաց է եղել, բայց դեպի ո՞ւր կտանե այդ դուռը։ Վերջապես, մանրակրկիտ քննությունները և չափերը ցույց տվին, որ շատ հին ժամանակ գերեզմանը շինված է եղել ուղղակի բեմին ներքև, և գերեզմանի մուտքը եկեղեցվո մեջ բեմի առջևից էր, անշուշտ սանդուխով ցած կիջներ և դռնից անցնելով՝ կմտներ Հռիփսիմեի գերեզմանը։ Բայց մի ժամանակ, հայտնի չէ թե երբ, տաճարին մեջեն եղած ճանապարհը լցնելով՝ հավասարեցրել են շենքի սալահատակին և վրան գրել են այժմ երևցող մեծ քարը, որ արտաքուստ տապանաքարի տպավորություն է թողնում. նույնիսկ ոմանց մոլորեցնում են, թե Կոմիտասի գերեզմանն է, մինչդեռ Կոմիտասի ժամանակ եկեղեցական օրենքով տաճարի մեջ մեռել թաղելը մեծ սրբապղծություն էր։ Գայանեի վանքի նախկին վիճակի մասին Հռիփսիմեից տարբեր մի բան չկա անելու, նույն ճակատագիրն է ունեցել, ինչ որ Էջմիածնի տաճարը և Հռիփսիմեի վանքը, թերևս մի քիչ վատ վիճակի մեջ, ինչպես Առաքել Դավրիժեցին ասում է՝ «Գայիանեայ տաճարին տանիքն բովանդակ իջեալ էր, եւ որմունքն միայն կային կանգնեալ եւ ոչ այլ ինչ»:

Այս եկեղեցին շինողն է Եզր կաթողիկոս [631-642 թ.]։ Բայց տարօրինակ կերպով իր ճաշակը կտարբերի նախորդ Կոմիտասի ճաշակեն եկեղեցվո ձևին նկատմամբ: Կոմիտաս՝ հետևելով Էջմիածնի տաճարի