շրջանը ներկայացնող նմուշներ ունի տակավին` խառն 7-րդ դարու հայ ոճի պատկանող զարդարանքներով և ուրիշ շինարարական մասերով։ Այս մասին թեև մասամբ խոսել եմ, դարձյալ պիտի խոսեմ առանձին հոդվածով։ Երկրորդ՝ իր վրա եղած 986 թվականի նվիրատվության մը արձանագրութենեն[1] կերևնա, որ նախքան այդ թվականը կանգուն էր այդ կարծեցյալ ս. Մինաս եկեղեցին։
Ուստի կմնա միակ եկեղեցին Հոռոմոսի վանաց մեջ այս ս. Մինաս անվանվածը համարել իբրև նախնական Հոռոմոսի վանք, 10-րդ դարու կեսին Հովհաննես վարդապետի ձեռքով կանգնված:
Բայց այս մասին իմ ձեռք բերած ապացույցները թվելե առաջ քննենք անգամ մը, որչափ հավանական է ոմանց՝ ինչպես նաև հ. Ալիշանի կարծիքը, թե այժմյան ս. Հովհաննեսը կանգնված լինի նախկին Հոռոմոսի վանքին տեղին վրա[2]:
Այս ենթադրության առիթ տված է անշուշտ պատմական մի անցք, այն է՝ 982-ին Ապլհաճ ամիրայի ձեռքով Հոռոմոսի վանքին այրվիլը[3]:
Նախ և առաջ, իմ կարծիքով, Ասողիկի «վանք» բառով պետք չէ միանգամայն եկեղեցին հասկանալ. մեր հին լեզվով «վանք» հաճախ նշանակել է տուն, բնակարան, օթևան և այլն[4]։ Բացի այս, ամբողջական քարաշեն մի շենք կրակով չէր կարող այրվիլ. ըստ իս՝ պարզ է, որ Ապլհաճ ամիրան շրջակա բնակության հատուկ փայտաշեն շենքերը ամբողջովին այրեց, և եկեղեցին մնաց անվնաս:
Եկեղեցին կանգուն ու անվնաս մնալուն ոչ նվազ ապացույց է 986 թվականի նվիրատվության արձանագրությունը, որ Ապլհաճ ամիրայի այրելեն չորս տարի հետո է, նույնիսկ Ասողիկի «Մինչև ցայսօր երևի նոյն նշան ողորմածութեան ի տան յայնմ[5]» խոսքեն ալ կերևի, որ շուտով վերաշինված էին բնակարաները և գործունյա կյանքը կշարունակվեր վանքին մեջ: Եվ որովհետև Ասողիկ իր Պատմության ընթացքը վերջացուցած է 1004 թվականով, հետևաբար, այդ ժամանակ ս. Հովհաննես եկեղեցին արդեն գոյություն չուներ, իսկ ս. Գևորգի մասին ալ քիչ
- ↑ Հ. Ղ. վ. Ալիշան - «Շիրակ», Վենետիկ, 1881, երես 32:
- ↑ Հ. Ղ. վ. Ալիշան - «Շիրակ», Վենետիկ, 1881, երես 19: «Այլ զի չիք յիշատակ առաջնոյ շինողին հօր Յոհաննու՝ դարու ես առաջ, թուի զդաստակերտս նորա եկեղեցին փոխանակեալ այժմուս, որ Յոհաննու արքային շինած է և անուանատուին իւրում ս. Յոհաննու նուրեալ: Ի դէպ է կարծել եթէ նախաշէնն այն եկեղեցի խանգարեալ իցէ յամի 982 յԱպլհաճայ Դելմաստիկ պարսիկ ամիրայէ»:
- ↑ Ստեփանոսի Տարօնացւոյ Ասողկան Պատմութիւն Տիեզերական. Ս. Պետերբուրգ, 1885, երես 188: «Եւ առաքեաց կոչեաց զԱպլհաճայ Դելմաստանի, թոռն Սալաբին, ամիրայ պարսիկ, որ թեև ընդ նոսա ոչ ժամանեաց, այլ յետոյ եկեալ զՀոռոմոսի վանքն այրեաց...»:
- ↑ Փաւստոսի Բիւզանդացւոյ Պատմութիւն Հայոց, Ս. Պետերբուրգ, 1883, երես 86: «Իբրև պատահեաց այնմ, էջ սոփեստէս և իւր վանս ունէր ի ներքս ի վկայանոցի անդ, իսկ մագիստրանոսքն ունէին վանս իւրեանց ի քաղաքին»:
- ↑ Ստեփանոս Տարօնացւոյ Ասողկան Պատմութիւն Տիեզերական. Ս. Պետերբուրգ, 1885, երես 174: