Այս էջը հաստատված է

անոր քարերը. հանճարեղ ճարտարապետը քարերուն տաշվածքի ձևին գաղտնիքը ծածկեր էր կամարներուն մեջ և արտաքուստ ցույց տվեր էր սովորականի կեղծ ձևը։

Այսօր մենք ալ պիտի զարմանայինք, եթե փլվածքով անոր գաղտնիքը երևան չգար. այնպիսի ձևով տաշվածքներ ունին քարերը, որ չորս անգամ ավելի մեծ նույնանման շինության մը համար կատարյալ ապահովություն կընծայեն։ Ես կհուսամ, որ ի մոտո բախտ կունենամ հրապարակ հանելու այս զարմանալի կազմության մանրամասն դետալները (տես՝ նկ. նկ. 244, 245, 246 և 247):