Այս էջը հաստատված է

զինվորականի նշանակալից կարծիքները հայկական հնագույն բերդերու մասին։ Այժմ դարձյալ կարելի է և վերին աստիճանի անհետաձգելիորեն կարևոր, եթե գտնվին նախաձեռնողներ՝ պատմական բերդերու ուսումնասիրության մեջ հմուտ և ներկայումս փորձառու զինվորականներե բաղկացած գիտական արշավախումբ մը կազմելու։ Այդ արշավախմբի հետազոտությունները ավելի շատ բան կպարզեն մեզ համար, քան ուրիշ նյութերու միջոցով մեր ստացած տեղեկությունները, մասնավորապես հին հայոց պատերազմական արվեստի մասին։

Անիի թագավորները, թևրևս մասնավոր հեռատեսությամբ, բավական չհամարելով մայրաքաղաքի բնական ամրությունը, ամբողջ ազատանին ալ հավաքեր են գահի շուրջը, հավանորեն անոնց վրա շատ մոտեն հսկելու համար, որովհետև անջատ բերդերու մեջ բնակող իշխաններ և նախարարներ, անցյալում շատ տխուր ապացույցներ տված են իրենց հպատակության և տիրասիրության նկատմամբ։ Իմ կարծիքով՝ Անիի վերջին տարաբախտ թագավոր, նորապսակ պատանի Գագիկ Բ-ի համար շատ դժվար կլիներ ապստամբ Վեստ Սարգսին իր ամրութենեն դուրս հանել մեն մենակ, եթե Վեստ Սարգսի ապաստարան բերդը Անիեն դուրս ուրիշ հեռավոր կետի մը վրա գտնվեր։ Այն ատեն Գագիկ ստիպված էր զորքով կռվելու անոր դեմ, մինչդեռ Վեստ Սարգսի համար անխոհեմություն իսկ էր գահի պաշտպան բազմաթիվ ազատանիներով և անթիվ ժողովրդով անմիջապես շրջապատված նեղ սահմանի մը մեջ ինքզինքը ապստամբ հայտարարելը։

Երկրի վարչական գործերու տեսակետով ևս նպաստավոր էր իշխաններու, զինվորականներու և բարձրաստիճան հոգևորականության անմիջապես գահի շուրջը գտնվելնին. հարկը պահանջած ժամանակ խորհրդակցություններ և քաղաքական ձեռնարկումներ անմիջական կերպով կատարել հնարավոր կլիներ։ Ուստի այս ամենը կպանանջեին, որ թագավորության բոլոր ազատանին շրջապատեր աբբայական գահը, և անոնց բնակության համար ալ տեղ էր հարկավոր մասնավորապես Անիի ամրոցում։

Թե որչա՞փ թիվ կկազմեր ազատանի դասակարգը Անիի թագավորական շրջանում, և որչա՞փ ընդարձակ տեղ պետք էր անոնց բնակության համար՝ շատ դյուրին է ըմբռնել, Բագրատունի թագավորազուններու բնակության համար բավական չէր միմիայն միջնաբերդի փոքր տարածությունը. այնտեդ հազիվ բավականություն կուտար աբբայական ընտանիքին, անշուշտ, արքունի ընտանիքի հետ անմիջական կապ չունեցող թագավորազուններ և իշխանազուններ արքունիքի (միջնաբերդի) պարիսպեն դուրսը բնակություն հաստատեր էին։ Գեթ ես այսպես կբացատրեմ Գագիկ Բ-ի թագավոր պսակված ժամանակ անոր արքունիքեն դուրս գտնվելով Վեստ Սարգսի՝ արքունիքին տիրանալու դեպքը, որն որ, անշուշտ, ներս ճողոպրիլ հաջողած էր Հովհաննես Սմբատի կյանքի վերջին օրերուն։

Իշխանազուն ընտանիքներեն զատ, մի Պահլավունի ցեղ կա, որը ոչ նվազ ազդեցիկ դիրք ուներ Շիրակի և մասնավորապես Անիի մեջ, թե իրապես իր անօրինակ քաջություններով և թե Լուսավորչի սերունդ համարվելու չափ ցեղային առավելություններով։ Այսօր իսկ կտեսնվի, որ այդ Պահլավունի ցեղը շատ ընդարձակ տեղ է գրավեր Աշոտի և Սմբատի շինած պարիոպներեն ներս գտնված տարածության վրա։ Աշոտի պարիսպներեն ներս, Ծաղկոցաձորի եզերքին կգտնվի Գր. Պահլավունի իշխանի կնոջ՝ տիկնանց տիկին Շուշիկի սեփական եկեղեցին։ Աշոտի պարիսպեն դուրս, գրեթե երկու հարյուր քայլ պարիսպեն հեռու, դեպի հյուսիս, նույնպես Ծաղկոցաձորի եզերքին է նույն Գրիգոր Պահլավունի իշխանի սեփական եկեղեցին (Ապուղամրենց ս. Գրիգոր), որու հյուսիսային կողմը փոքր դամբարանի մեջ ալ թաղված է ինքը իր Սեդա դստեր և մանուկն Համզե որդվույն հետ։ Գրիգոր իշխանի եկեղեցիեն (Ապուղամրենց ս. Գրիգոր) դեպի արևելք, Գլիձորին մոտիկ, կանգներ է անոր տղան՝ Ապլղարիպ մարզպանը՝ ս. Փրկիչ եկեղեցին։ Դարձյալ Ապուղամրենց եկեղեցիեն դեպի հյուսիս կեդրոնական դիրք բռնած է Առաքելոց եկեղեցին, որ բացառապես Պահլավունի եպիսկոպոսներու աթոռ և անոնց սեփականություն էր։ Թերևս դեռ կային ուրիշներ ալ, որոնք այժմ կորած են, բայց այժմ եղածներն ալ բավական են ցույց տալու, թե Պահլավունիներ ինչ ազդեցություն և դիրք ունեին Անիի մեջ և ինչ ընդարձակ տեղեր գրաված էին պարիսպեն ներս։ Անշուշտ, այս եկեղեցիներու համար տրամադրելու ավելի գետին հարկավոր էր զանազան հարակից կարևոր շենություններ շինելու համար: Արդ, եթե հաշվենք ավանդաբար մեզ հասած Պահլավունյաց պալատի մը գրաված տեղն ալ, պիտի տեսնենք, որ մինակ Բագրատունի և Պահլավունի ցեղերուն հազիվ բավականություն պիտի տար Սմբատի և Աշոտի պարիսպներեն ներս գտնված տարածության մեկ երրորդը։ Մնացածն ալ հազիվ պիտի բավականանար բարձրաստիճան զինվորականներուն և զինվորներուն, նախարարներուն, արքունի դիվանական պաշտոնյաներուն, ազնվական կալվածատերերուն ու բարձրաստիճան եկեղեցականներում։ Բացառապես մի ընդարձակ հողաբաժին կկազմեն պարիսպեն ներսի հարյուրավոր տոհմային եկեղեցիներու անմիջապես կից ընտանեկան գերեզմանատները, բաղնիքները, որոնց չորսը հայտնի են ինծի, շուկաները և անշուշտ պատերազմական կամ զինվորական պետքերու համար անհրաժեշտ, մոտավորապես 8-10 մետր լայնությամբ պարիսպի ներսի կողմեն շուրջանակի հատկապես դատարկ թողնված մասերը։

Ուրեմն, ազատանիներու այս խիտ բազմության և անոնց քաղաքական կամ զինվորական պետքերուն հատուկ հողաբաժիններ հատկացնելու համար, բնականաբար, հետզհետե պարիսպեն դուրս պիտի քշվեր հասարակ ժողովուրդը, եթե կար Սմբատի պարիսպի հիմնարկութենեն առաջ։

Պարիսպեն դուրս անթիվ բազմություն ուր և ինչպես բնակություն հաստատեր էին, քննենք այժմ այդ հարցը։

Նախ պետք է նկատի առնել այն հազարավոր քարայրերը, որոնք խտացած են Ծաղկոցաձորի, Ալաջա ձորի, Գլիձորի և Ախուրյանի ձորերու մեջ: Այս քարայրերը ուսումնասիրելով՝ մենք կտեսնենք, թե բոլորովին աղքատ մարդիկ չէին անոնց բնակիչները, որովհետև