վարչությունը Արփասլանի թողած քարուքանդ ավերումներեն քաղաքը վերականգնելու համար։
Ճիշտ է, որ պատմական հիշատակություն կա Մանուչեի այդ վարմունքի նկատմամբ և, Վարդան Բարձրաբերդցու ըսելով՝ «շինեցաւ քաղաքն Անի ոչինչ պակաս քան զառաջինն»: Բայց ես Մանուչեի վարմունքին մեջ ոչ մի անկեղծություն և ժողովրդասիրության զգացում չեմ գտներ, երբ կհամեմատեմ այդ տոհմի ամբողջ տիրապետության պատմությունը Անի քաղաքի ավերակներու հետ, որոնք միաձայնությամբ կհաստատեն իմ կարծիքս։
Մեծ քաղաքագիտություն ունենալու հարկ չկար Մանուչեի համար, իր անձնական անմիջական շահերը կպահանջեին, որ Արփասլանի թողած ավերակները վերականգնվեին, ցրված ու օտարացած ժողովուրդը վերադառնար, վերստին աշխատեին, չարչարվեին և իր անհատակ գանձարանը լցնեին. ավերակներ ողբացող բուի պաշտոն կատարելու համար չէր, որ գնեցին Անին, այլ շահելու, հարստանալու և անսպառ եկամուտի տեր դառնալու համար ժրաջան, տաղանդավոր և բազմարվեստ հայ ժողովրդի արյուն-քրտինքը ծծելու։ Մանուչե ստիպված էր անմիջապես հայ իշխաններ ու ավագներ իրեն հավաքելու, քանի դեռ երկիրը բոլորովին դատարկված չէր, և անոնց միացավ ազդելու բնակչության վրա։ Առանց այդ խորամանկ միջոցին Մանուչե չէր կարող մոռցնել տալ անեց իներու նման անկախության վարժ և դեռ չայլասերված ժողովրդի մը իր մոտիկ անցյալը, մեկ կողմանե իր անկախ օրերու բախտավորություններով, մյուս կողմանե՝ Արփասլանի գազանային կոտորածի բացած խորունկ վերքերով։ Դեռ թարմ էր ծնողներու, եղբայրներու, քույրերու և զավակներու սրախողխող սպանման ու անարգ բռնաբարմանց հիշատակը, որոնց արյան ու արցունքի հեղեղներով ողողվեցան Անիի բազմամարդ փողոցները։ Դեռ կծխային այրված ու քանդված շքեղ եկեղեցիներու և պալատներու անթիվ մոխրակույտերը։ Այս ցավագին ու վշտամորմոք հիշատակները կամաց-կամաց կամ համայնական գաղթի պիտի մղեր ժողովուրդը և կամ վճռական վրեժխնդրության, և ասոնցմով ուղղակի պիտի ջախջախվեր Մանուչեի հուսածիծաղ ճակատագիրը։
Այս ուղղությամբ պիտի պահեր Մանուչեն երկրին վարչությունը մինչև մոտիկ անցյալի զարհուրելի օրերուն ականատես ծերերը կմեռնեին, երիտասարդները կծերանային և մանուկներու ու պատանիներու մտքեն ոգիի նման կցնդեր անցած սև օրերու դժոխային պատկերը։ Որ ավելին է, մինչև այն ժամանակ Անիի մեջ կբազմանար մահմեդական բնակչության թիվը և կհավասարակշռեր ներքին ուժը։
Ըստ երևույթին Մանուչե հաջողեցավ պատիվներով ու աստիճաններով ավագանին կաշառելով ու անոնց միջոցավ բնակչությունը հնազանդության հորդորել, սակայն իր շատ մը անհեռատես վարմունքով ալ ջկրցավ արմատախիլ ընել ատելության ու վրեժխնդրության ոգին։
Ամեն աղետի ու տառապանքի դիմացան անեցիք և առժամանակ մոռնալ կեղծեցին մոտավոր անցյալի սև ցավերը, թալանված, ծայրահեղ աղքատության դատապարտված վիճակի մեջ անտրտունջ համբերեցին իրենց վրա դրված ծանր հարկերուն, սակայն չկարողացան հանդուրժել ամեն օր իրենց նախնիքներե պաշտելի հիշատակ և մխիթարության միակ ապաստարան սրբավայրերն ալ մահմեդական դենի մահիկներով պղծված տեսնելով։
Անիի մեկ հատիկ զարդ և աշխարահռչակ կաթուղիկեին