Այս էջը հաստատված է

վրա չէր միայն, որ մահմեդականի ոսկի մահիկեն արձակված շողքերը թունավոր նետի պես ամեն օր անեցիներու սիրտը կխոցոտեին, այլև շատ ուրիշ սրբավայրեր ենթարկված էին նույն սգալի անարգ վիճակին։ Ժամանակակից Ա. Լաստիվերտցին սրտառուչ կերպով կպատմե, թե ինչպես շատ մը եկեղեցիներ քանդվեցան և անոնց մաքուր սրբատաշ քարերով մահմեդական կառավարիչներու ապարանքներ հիմնվեցան՝ հայ ծագում և հայասիրության համբավը վայելող Մանուչեի և զինքը շրջապատող հայ ավագանիին աչքին առջև: Քրիստոնեության անունը նախատինք եղած էր, կշարունակե ողբերգակ Ա. Լաստիվերտցին, իսկ կողոպտել, թալանել ու սպանելը առաքինություն էր բռնակալներու համար, չէին կամենար մինչև իսկ, որ տնեցին իր մարմնի մերկությունը ծածկեր, տիրող բռնակալին հաճույք կպատճառեր տեսնել իր հպատակները անոթի, ծարավ, մերկ և ահ ու սարսափի տակ չորացած։

Կասկած կարո՞ղ է լինել, որ հայ ժողովուրդը իր ավագանիներու միջոցավ չդիմեց նույնիսկ հայասեր կարծված Մանուչեին և չխնդրեց, որ վերջ տրվին այդ անիրավ հարստահարությանց, իրենց ամենամաքուր զգացումները վիրավորող նախատանաց և ետ դարձվին ժողովրդին դարավոր աղոթքներով նվիրագործված սրբավայրերը, ի թիվս որոց նաև քաղաքին ամենասիրելի թագուհիներեն մեկուն պանծալի հիշատակ կաթուղիկեն։ Բայց ամենուն արդյունքը եղեր է Մանուչեի կողմանե անտարբերություն ու անզգայություն և լուռ հանդիսատես ավանդապահ ու բարեպաշտ ժողովրդի մը խղճին ու հավատքին դեմ եղած անարգական բռնաբարումներուն։ Մանուչեի հաջորդը՝ Ապուլսվար, երբ չբավականանալով Արփասլանի օրեն կաթուղիկեի վրա տնկված մահիկով, ՛Խլաթեն բերել տվավ ավելի խոշոր ու ծանրագին մահիկ մը նախորդին փոխարինելու և զայն գերազանցելու համար, այն ատեն անեցիներու համբերության բաժակը լեցվեցավ։ Տնտեսապես քայքայված դրության մեջ եթե ինքնագլուխ չկարողացան