Այս էջը հաստատված է

մասին հատկապես հետաքրքրվողներ եղեր են հայ պատմագրության մեջ, սակայն, ըստ իս, որոշ կերպով չեն կարողացած վճռել անոր նշանակությունը: Մինչև այժմ եղած կարծիքների վրա ավելցնելով նաև իմ կարծիքս, կհուսամ ավելի մոտեցած լինել ճշմարտության։

Ամեն մի արքունիքի կամ ապարանքի մեջ անհրաժեշտ էր տաճարի գոյությունը։ Երբեմն գտնվեր են կից երկու տաճարներ միմյանց հետ հաղորդակցող։ Կան նաև հիշատակություններ մեկե շատ ավելի տաճարներու գոյության, արքունիքի կամ ապարանքի արտաքին շրջապարիսպեն ներս՝ պատշաճավոր տեղերու վրա շինված։ Նայելով անոր կոչումին կամ գործածության նպատակին, կարելի էր տաճարներ շինել արքունական կամ իշխանական կայանին անմիջապես կից, կամ անկե հեռու, բոլորովին անջատ։

Տաճարներու շինության կամ գործածության իսկական նպատակը բացատրող վկայություններն այնքան պարզ են հաճախ, որ բնավ տարակուսել կարելի չէ, թե անոնք հատկացված էին միմիայն տոնական կամ հանդիսավոր օրերու խրախճանությանց համար։ Իր այս բնորոշ հատկություններով կարելի է բացատրել ապարանքի արտաքին մեծ շրջապարիսպեն ներս մի քանի կետերու վրա մեկե շատ ավելի տաճարներ շինվելուն պատճառները։ Բացի դիրքի բնական գեղեցկութենե և տեսարանի զվարճութենե, տարվույն եղանակներն ալ իրենց ազդեցությունը ունեցեր են տաճարներու շինության տեղի ընտրության նկատմամբ։ Ի միջի այլոց, ամառնային և ձմեռնային տաճարներ կարելի է ըսել ընդարձակ բլուրին շուրջը գտնվող տարբեր կետերու վրա շինված տաճարներուն։

Թեև պատմական տեղեկությունները միահամուռ կհաստատեն, որ տաճարները հատուկ էին պաշտոնական կամ անպաշտոն հանդիսավոր խնջույքներու, այնուամենայնիվ, կերևի, թե արքունական տաճարներու մեջ եղած ընդունելության կարգ ու կանոնները տարբեր էին նախարարական տաճարներու մեջ ընդունված կանոններեն, բնականաբար, այս վերջիններն ալ այն շուքը և ճոխությունը չէին կարող ունենալ, ինչպես արքայական տաճարները։

Եթե տաճարը արքունական էր, այնտեղ մտնելու և թագավորին հետ սեղանակցելու իրավունք ունեին հատկապես հրավիրված մենաշնորհյալ աստիճանավորներ, որոնց նստելու տեղն ու կարգը կախված էր թագավորին շնորհած պատվո աստիճանեն։ Թագավորին առանձին իրավունքն էր որոշել հրավիրյալին նստելու տեղը։

Տաճարները երբեմն այնքան ընդարձակ էին, որոնցմե մեկը, ըստ պատմական մի վկայության, ինը հարյուր հրավիրյալի համար աթոռ կամ բազմոց դնելու բավական տեղ ուներ, բացի նստելու իրավունք չունենալով՝ սպասավորելու համար ոտքի վրա կեցողներու հատկացված տեղեն:

Տաճարի ձևը երկար կամ հավասարակողմ քառակուսի էր՝ մեկ կամ մեկե ավելի դռներով։ Ամենահարմար տեղին վրա դրված էր տաճարի նախագահի՝ թագավորի կամ իշխանի գահը՝ մյուս հանդիսականներու բազմոցեն ավելի բարձր դիրքով։ Գահին անմիջապես երկու քովերեն կսկսեին ամենեն պատվավոր տեղերը և հետզհետե քանի հեռանար գահեն, աստիճանաբար կիջներ տեղին պատվո արժեքը։ Յուրաքանչյուր կոչնական իր առանձին բազմոցն ու բարձն ուներ թիկնած նստելու համար։ Կոչնականնռրու պատվո աստիճանը հաճախ կորոշվեր բարձի թվահամարով և իրարու կից նստող հրավիրյալները բարձակից կկոչվեին։

Գահի և կոչնականներու հատուկ բազմոցներու շքեղության մասին արտակարգ գովեստներ կան շռայլված։ Մասնավորապես գահը ոսկով և արծաթով պատված էր ծաղկանկար զարդարանքներով, ոսկեթել բեհեզներով պատած էին բազմոցները և այդ բեհեզները ասեղնագործված էին ընդհանրապես կանանց ձեռքով։ Նույնպես թանգագին կերպասներով ծածկված էին կոչնականներու հատուկ բազմոցները։ Մուտքի դռները, բացի իրենց գեղարվեստական շինվածքեն, կրկնակի զարդարված էին շուրջանակի շքեղ դիպակներով և կերպասեղեններով։

Տաճարի շենքն ալ կարելի եղածին չափ գեղարվեստական վայելչությամբ օժտված էր ներքուստ և արտաքուստ։ Պատերն ու առաստաղները ոսկեզօծ քանդակազարդ ու նկարազարդ էին, դռները առանձին շքեղությամբ կքանդակվեին և գունագեղ կոսկեզօծվեին, կային դռներ, որոնք լուսանցիկ քանդակված էին կամարաձև կատարներով։

Պատերու վրա բացված պատուհաններու մասին հիշատակություն չեմ գտած, եղած վկայությունները առհասարակ ցույց կուտան, որ տաճարներու լույսը սովորաբար վերևեն կստացվեր։ Թեև կա մի հիշատակություն լայնարձակ պատուհաններու՝ ընդհանուր առմամբ ապարանքի մասին, չգիտեմ, թե կարելի կլինի՞ այս ակնարկեն հետևցնել նաև տաճարներու մասին։ Բայց դռները ընդհանրապես լայն էին և երբեմն նույնիսկ երկփեղկանի։

Ի նկատ ի առնելով և համեմատելով հին պատմագրաց պարզ և մեկին բացատրությունները, կտեսնենք, որ մեր այսօրվան կենդանի բարբառի մեջ, տաճար բառին աշխարհիկ մտքով փոխարինող բառ չունենք, ստիպված ենք բարդ բառով բնորոշել անոր իսկական նշանակությունը, ինչպես՝ տոնասրահ կամ հանդիսասրահ (salle de fête): Հետևաբար, ինչպես ոմանք կարծեցին, տաճար բառը ոչ պալատ կնշանակե և ոչ ալ ճաշարան։ Ավելորդ է խոսել նաև ևրոպացի հայագետներու ոմանց սխալ ըմբռնումին մասին, որոնք կրոնական մտքով հասկանալով՝ chapelle թարգմաներ են։

Արքունական տաճարներե զատ, կային նաև նախարարական և կաթուղիկոսական տաճարներ, որոնց, բտցի անվանական հիշատակութենե՝ ուրիշ մանրամասնություններ չունինք պաշտոնական ձևակերպություններու մասին։ Տարակույս չկա, որ այս արքունական տաճարներն ալ գեղարվեստական վայելչութենե և շքեղ կահավորումե զուրկ չէին առավել կամ նվազ չափով, բայց հազիվ թե ունենայինք այն կարգերը և բարձակցական դասավորությունները, ինչպես արքունական տաճարները։ Անկասկած է, որ նմանվելով արքունական տաճարներու, նախարարական և ազնվական տոհմերու տաճարներն ալ ունեին իրենց