Այս էջը հաստատված է

խորան բառը կարելի է Համեմատել pavillon բառին հետ, որուն համապատասխան բառ մեր կենդանի բարբառին մեջ գրեթե չունենք։

Հովանոց բառը, մեր կարծիքով, հոմանիշ պետք է լինի խորանին՝ գործածության նպատակի տեսակետով, միայն ձևով տարբեր էր։ Ամենայն հավանականությամբք, խորանները բոլորակ կամ բազմանկյունի էին, իսկ հովանոցները՝ քառակուսի։ Գագիկ Արծրունիի շինել տված խորանները, ըստ Թովմայի, անկյունավոր էին, իսկ Խորենացու՝ Տրդատին վերագրած հովանոցը Գառնիի մեջ՝ քառակուսի է։ Հովանոցները ըստ երևույթին միշտ քարաշեն եղած են. փայտաշենի մասին վկայություն չեմ տեսած ոչ մի տեղ, բայց կարող էր նաև փայտաշեն ալ շինվել, նայելով իր հատկության։ Ինձ կթվի, թե հովանոցներ եթե ընդհանրապես ապարանքի մոտը կամ հեռուն անջատ կշինվեին, այնուամենայնիվ, երբեմն անորոշ ակնարկներ կան, որ կարծել կուտան, թե ապարանքի շենքերու որևէ մասերու վրա ալ հովանոցներ շինված են։

Ուշադրության արժանի են փող և փողոց բառերը, որոնց հին առումով գործածությունը միանգամայն դադարած է ներկա բարբառին մեջ։ Փողը, որ corridor բառին հոմանիշ է, այժմ փոխարինված է նրբանցք բառով։ Իսկ ի հնումն գործածված փողոց բառին փոխարինող որևէ բառ ինձ հայտնի չէ ներկա հայերենի մեջ։ Փողոց անունը տրվեր է երբեմն այն երկար անցքերուն, որոնք կգտնվեին ապարանքի զանազան հարկաբաժիններուն մեջտեղ, և այս անցքերը թե երկու կողմեն դռներով փակված էին և թե վրաները կամարակաոլ ծածկված։ Կային նաև կամարակապ սյունազարդ փողոցներ, որոնք դարձյալ ապարանքի մը երկու տարբեր հարկաբաժիններու մեջտեղ կգտնվեին, սակայն երկու կողմեն՝ անցքի ամբողջ երկայնության վրա կային աղեղնակապ սյուներու շարքեր, որոնց վրա ձգված կամարը կմիացներ երկու հանդիպակաց անջատ հարկաբաժինները։

Ուրիշ հարամասունքներու համար առայժմ կթողնում գրելը, որովհետև, ըստինքյան իրենց անունները որոշ չափով կբացատրեն նպատակը և գործածության եղանակը։

* * *

Հայ պատմագրաց մեջ հիշատակված հոյակապ ապարանքներեն ի՞նչ է մնացեր մեզի այսօր — գրեթե ոչինչ, մի քանի ավերակներ։ Բարեբախտաբար այդ ավերակներեն մի քանիսը մասամբ պահեր էին իրենց մեջ հին շքեղության և հարամասունքներու դասավորության եղանակներ, որոնք գեթ առավել կամ նվազ չափով կարդարացնեն սլատմագրաց տեղեկությունները և կլուսաբանեն շինարարական կարգ մը անստույգ բառերու իմաստները։

Մեզ հասած հնագույն ապարանքներեն մեկն է Արուճի մեջ Հովհ. Դրասխանակերտցու հիշատակած Գրիգոր Մամիկոնյանի ապարանքը, որուն պատմագիրը արքունիք անունն ալ կուտա՝ անշուշտ հիմնվելով կամ կանգնողին արքայավայել դիրքին ու աստիճանին վրա և կամ իր օրով տակավին կանգուն էր շենքը իր բոլոր արքայավայել շքեղությունով:

Դեռ այսօր ականատեսին պատկառանք կազդեն Գրիգոր Մամիկոնյանի ապարանքի մնացորդներն իրենց հսկայական տարածությունով և մեծազանգված սրբատաշ քարերե շինված հաստահեղույս պատերով։ Արևելյան և հարավային պատերը կերևին դեռ մեկ և կեսեն մինչև երկու մետր բարձրությամբ, մեջտեղը փլատակներու բեկորներով բլուր արած է՝ ով գիտե քանի դարերե ի վեր։ Անպայման այդ բլուրի տակ պահված կլինին շատ լուսաբանություններ հօգուտ հայ պատմության և գեղարվեստի, սակայն, դժբախտաբար, զուրկ է մնացած մինչև այսօր գիտնականի բահ ու բրչի փրկարար ազդեցութենեն։ Պատերու շինության համար գործածված քարերու մեծությունը և որմնադրական արհեստի ծայրահեղորեն խնամոտ արտադրությունը գրավական է ինքնին շենքի ամբողջության, ճարտարապետական և գեղարվեստական մի մեծ կոթող լինելուն 7-րդ դարուն մեջ։

Խաչիկ վրդ՝ Դադյանի ջանքերով պեղված Զվարթնոց եկեղեցվո կից, Ներսես Գ. Շինող կաթողիկոսի կաթողիկոսական տունը ինքնին մի ապարանք եղած է ժամանակին՝ իր մեծությունով, ընդարձակությունով և բազմաթիվ հարամասունքներով։

Ինչպես հայ ճարտարապետության փառաց պսակը եղող Զվարթնոց եկեղեցվո, այնպես ալ կաթողիկոսական տան շինության համար ոչ մի ջանք և նյութական զոհողություն չէ խնայված։ Այնտեղ արվեստագործությունը այնքան նուրբ և շինարարական արհեստի պայմաններում, այնքան ճշտորեն ենթարկված է թե ճաշակով և թե դասավորությամբ, որ իսկապես կարելի է արքայական կամ արքայավայել ապարանք համարել։

Իզուր չէ, որ Մատթեոս Ուռհայեցին հպարտությամբ կգրե Պետրոս կաթողիկոսի տան համար, թե՝ «չէր նուաստ աթոռ հայրապետութեան, քան զթագաւորութեանն հայոց»: Եթե Պետրոս կաթողիկոսի աթոռը իր շուքով թագավորականի հավասար էր, Ներսեսի համար շատ պատճառներ կան համոզվելու, որ ավելի գերագույն ճոխության մեջ պետք էր որ ապրած լիներ։

Զվտրթնոց եկեղեցվո հարավային և արևմտյան կողմը դրված է ապարանքը, ամբողջությունը բաժանված