Այս էջը հաստատված է

կատարած լինելու համար, թեև հետագային առիթ պիտի ունենամ խոսելու, այժմ կմատնանշեմ քանդակագործության մի նմուշ, որը անսպասելի էր հեթանոսական շրջանի համար, այն է՝ Ադյամանի շրջանում գտնված չորս ճակատից բարձրաքանդակ քառակուսի կոթողը, որի չորս ճակատեն առանձին նկարված պատկերները դրված են այստեղ։ Այս նկարները (20, 21, 22, 23) ոչ միայն ցույց են տալիս այն ժամանակվա մարդկանց քանդակագործական արվեստի մեջ ունեցած հառաջադիմությունը, այլև ազդեցության այն հոսանքները, որոնք առավել կամ նվազ ներգործել են Հայաստանի ճարտարապետության և գեղարվեստի վրա։ Կոթողի ստորին մասն իր արջմագիլի տերևներով հունա-հռովմեական ազդեցությունն է ցույց տալիս, իսկ մնացած զարդաքանդակները, ըստ ամենայնի արևելյան հատկանիշ ունին թե ճարտարապետական տեսակետով և [թե] վրան քանդակված խորհրդավոր պատկերներով ու նշաններով։ Իհարկե, այժմ ես պիտի հրաժարվիմ կոթողի ճակատների վրա քանդակված նկարների մասին բացատրություն տալ, որովհետև անոնց ամբողջությունը խաթարված ու եղծված է, միայն ճակատի վրա քանդակված նիզակաձև քանդակը (նկ. 23) ցույց է տալիս, թե որ տեղից է գալիս և ի՞նչ ազղեցություն է [ունեցել] Հայաստանի հնագույն կոթողների վրա։ Պերրո և Շիպիեի հին արվեստների պատմության 3-րդ հատորի 533-րդ էջի վրա կտեսնենք, թե այս նշանի պատկերը և թե հին Պարսկաստանում գտնված տեղերը։

Ինչպես երևում է, սասանական շրջանին սանդուխի ափեր, շենքի կատարներ և այլ մասեր զարդարելու համտր, Ասորաքաղդեայից ժառանգություն մնացած