Այս էջը հաստատված է

փոքրիկ աստիճանավոր ատամները գործածում էին կիտվածանկար և մեծ մասամբ վրան դրոշմված նիզակագլխի պատկերը։ Անշուշտ մի նշանակություն ուներ այս դրոշմը, սակայն այժմ մեզ հայտնի չէ։

Կափըլի.— Նախաքրիստոնեական բերդերի և բերդաքաղաքների գոյությունը տակավին ինձ միանգամայն անծանոթ էր, երբ մի ամրոցի հետազոտության համար գնացի Կափըլի գյուղը։ Հիրավի, գյուղին կից, քրիստոնեական շրջանի չափավոր մեծությամբ մի ամրոց կար, որ բավականին հետաքրքրական ուսումնասիրելի մասեր ուներ 13-14-րդ դարերում կանգնված: Իհարկե, շատ էր քայքայված, և այդ քայքայումը մասամբ դժվարացնում էր իմ ուսումնասիրությունը, այնուամենայնիվ նույն օրը ըստ արժանվույն հետազոտելե հետո, բավականացա մի քանի դիրքով լուսանկարելով։

Բերդի հետազոտությունով այս գյուղում գործս վերջացած պետք է համարեի, եթե անակնկալ կերպով չտեսնեի այս քրիստոնեական շրջանի բերդի հիմը, որ կիկլոպյան քարերով, անշաղախ շինված էր: Այս հնօրյա կիկլոպյան հիմի վրա կանգնված էր 13-14-րդ դարերեն շինված ամրոցը։ Քրիիստոնեական բերդի արևմտյան ճակատը, որ ամբողջովին փլած էր և մանր սրբատաշ քարերը ամբողջովին դարսված էին, մնում էին տեղի վրտ նախնադարյան ամրոցի փլատակ մեծազանգված քարերը։