Այս էջը հաստատված է

Հռիփսիմեի նախկին վկայարանի վերաշինության մասին 7-րդ դարի պատմագիր Սեբեոսը պատմում է հետևյալը.

«Եւ եղև յամի ԻԸ - երրորդի թագաւորութեանն Ապրուէզ Խոսրովու քակեաց կաթուղիկոսն Կումիտաս զմատուռ սրբոյն Հռիփսիմեայ ի Վաղարշապատ քաղաքի, զի կարի ցած և մթին էր շինուածն, որ շինեալ էր սրբոյն Սահակայ հայրապետի Հայոց Կաթուղիկոսի որդւոյ սրբոյն Ներսիսին»: (Պատմ. Սեբէոսի եպիսկոպոսի ի Հերակլն. Ղուկասյան մատենադարան, Թիֆլիս, 1913, էջ 141):

Այս մասին անշուշտ առնելով Սեբեոսից կամ այլ պատմագրից, Հովհաննես կաթողիկոս գրում է միևնույն տեղեկությունը հետևյալ կերպով. «Զայսու ժամանակաւ, մեծ հայրապետն Կոմիտաս, զվկայարան սուրբ Հռիփսիմեանց, նախ խրթին և փոքրատեսակ իմն էր շինեալ՝ ևս հրաշապէս և վայելուչ և նազելի և պայծառ շինուածով յարդարէր... (Ղուկասյան մատենադարան, Յովհաննէս կաթողիկոս, Թիֆլիս, 1912, էջ 74):

Նույն պատմագիր Հովհաննես կաթողիկոսը գրում է Գայանեի վկայարանի մասին. «Իսկ ապա հայրապետն Եզր. զվկայարանն սրբոյն Գայիյանեայ, զոր երբեմն խրթին և մթին էր զնա շինեալ՝ քակեալ զայն ևս ընդարձակագոյն և պայծառագոյն զնա շինեաց՝ կոփածոյ քարամբք և կրով ձուլելով, և արտաքուստ յարդարէր կայանս բնակութեան քահանայական դասուց ի պաշտօն աստուածային խորանին» (Նույն, Յովհ. կաթող., էջ 80):