Այս էջը հաստատված է

ուր շատ վաղ ժամանակ, շրջապատող քաղաքակիրթ մեծ ազգերի ազդեցության տակ, քանդվեցավ ճարտարապետական արվեստի խանձարուրը։

Սկսած նախաքրիստոնեական դարերից մինչև 14-15-րդ դարերը, առնվազն չորս անգամ անկումներ և վերածնություններ տեղի ունեցան ճարտարապետական արվեստի մեջ՝ Հայաստանում։

Թե ի՞նչ ազդեցությունների և քաղաքական փոփոխությունների հետևանքով տեղի ունեցան այդ անկումներն ու վերածնությունները, առայժմ իմ նպատակես դուրս է այդ մասին խոսել, միայն պետք է ասեմ, որ որոշ դարաշրջանների մեջ Հայաստանի անմիջական հարևան ազգերի բարձրագույն աստիճանի հասած ճարտարապետական արվեստի արտադրությունների հետ, հայ ճարտարապետությունը եթե ոչ ծավալով կամ քանակով, այնուամենայնիվ ավելի բարձր կանգնեց իր որակով որոշ կետերի մեջ՝ հակառակ իր փոքրության և տնտեսական համեստ վիճակին։

Երբեմնի բյուզանդական ահեղ կայսրությունը, որ վաթսուն և չորս նահանգներ ուներ իր տիրապետության սահմանի մեջ, ճարտարապետական ասպարեզում կանգնեց մի Այա Սոֆիա, որը հավիտենական կոթող եղավ երկու փոքրասիացի ճարտարապետների Անթեմիուսի և Իսիդորի անվան և տաղանդին։ Հայաստանը, որ Բյուզանդիայի վաթսուն և չորս նահանգներեն մեկն էր միայն, բացառությամբ Այա Սոֆիայի, կանգնեց իր փոքրիկ երկրի մեջ մի շարք այնպիսի ճարտարապետական կոթողներ, որոնք հավերժական ներբողներ են ճայ ճարտարապետների և հայ արվեստագետների հմտության և գեղարվեստական ճաշակին։

Հայաստանը գրեթե բնավ չհետևեց արևմտյան և բյուզանդական պաճուճանքներով ծանրաբեռնված և մի ժամանակ գրեթե համաշխարհային տիրապետություն ստացող ճարտարապետական ոճերին, վերոգրյալ ոճերի հազիվ մի քանի աղոտ շողքերը դարերի ընթացքում երևացին հայոց ճարտարապետության մեջ:

Հայաստանն ընդգրկեց արևելյան ճարտարապետությունը, և իր արվեստի սկզբնաղբյուրը եղավ հին ասորա-քաղդեական և հին պարսկական ճարտարապետությունը, որի թեև հլու ընդօրինակողը չեղավ, սակայն համակրեց նրա պարզությունը, հաստատությունը և արտաքին անսեթևեթ վեհությունը։ Ոչ արևմտյան շռայլ ճոխությունը սիրեց և ոչ Արևելքի ցուրտ և ահեղատեսիլ ոճը. արտադրեց միշտ իր բոլոր վերածնությունների մեջ՝ պարզ, անպաճույճ, սակայն անհամեմատ հաստատուն և բազմադարյան կյանք ունեցող շենքեր։

Հայ ճարտարապեաության ամենամեծ գեղարվեստականությունը կկայանա անհամաչափ դասավորությամբ ուղիղ և կոր գծերի ներդաշնակ կերպով միմյանց մեջ ձուլելու ակնապարար երևույթի մեջ։ Եթե տեղ-տեղ քանակներ կամ զարդի երևույթ ունեցող կարկառումներ կերևին, նրանք զարդ լինելե ավելի, կամ խորհրդավոր նշանակություն ունին, կամ որոշ դեր՝ կառուցվածքի հասաատության մեջ։

Պարբերական վերածնությանց մեջ 7-րդ դարը եղավ հայ ճարտարապետության ոսկե դարը։ Նախընթաց և հետագա վերածնություններից ոչ մեկը չհավասարեցավ 7-րդ դարու արվեստի բարձրության, զուտ տեղական ճաշակով և բազմակողմանի շինելակերպերով։ Սակայն հետագա վերածնությունների մեջ ևս կան խիստ գեղարվեստական կոթողներ, որոնք իրենց մեջ ունին նույնիսկ մեր ժամանակի համար ուսանելի շինելակերպեր։ Եվ, որ ավելին է, մինչև հայ ճարտարապետության վերջին անկումը, 7-րդ դարու ավանդական գծեր ընդմիշտ պահեցին իրենց մեջ առավել կամ նվազ չափերով։

Հայ ճարտարապետության ոսկե դարից մեզ հասած բազմաթիվ հսկա հուշարձաններ ունինք տակավին կանգուն և մասամբ վնասված, որոնք բնության ահեղ պատահարների և մասնավորապես ահեղացունց երկրաշարժների կուրծք տալով, կանգուն մնացել են մինչև մեր օրերը. եթե հարկ եղած խնամքը տարվի, դեռ կապրին երկար դարեր և կզարմացնեն ներկա գիտնական արվեստագետներին։ Եթե ի նկատի ունենանք այդ հուշարձանների կանգնված թվականները, երբ այսօրվան քաղաքակիրթ Եվրոպան խավարի մեջ խարխափում էր, այն ժամանակ ավելի ևս կպարտավորինք պահել այդ հուշարձաններն իբրև կենդանի վկաներ Հայաստանի ավելի հին քաղաքակրթությանը՝ քան Եվրոպան։


* * *

Բովանդակ հին Հայաստանի հողի վրա բազմաթիվ կանգուն, կիսականզուն և ավերակ հուշարձանների ցուցակագրումը, ըստ հնարավորության անոնց համեմատական ուսումնասիրությունը կատարել, իմ առաջադրած նպատակս էր: Սակայն մտածել և առաջադրելը կատարել չէ, կատարելը մեծամեծ դժվարությունների հետ է կապված, որոնց պետք է հաղթահարե այղ նպատակով ասպարեզ եկողը։ Այդ դժվարություններեն ամենամեծը նյութական միջոցներն են, որ պետք է ունենա և հետո պետք է որ շրջապատից խրախուսվի աշխատողը, որպեսզի կանոնավոր կերպով կարողանա առաջադրած գործը հառաջ վարել։ Մեկ խոսքով, առանց ժամանակի երկար տևողությունն ի նկատի ունենալու, բացի կանգուն և կիսականգուն հուշարձաններից, ոչ մի փլատակ, բեկոր անկարևոր չհամարելով [պետք է] չափագրե, նկարե և ցուցակագրե, որոնց վրա գիտնական արվեստագետները կարողանան լրիվ ուսումնասիրություններ կատարել։

Հայոց ճարտարապետության և գեղարվեստի մասին, հայ և օտար լեզուներով, շատ տարիներե ի վեր գոյություն ունի մի ընդարձակ գրականություն, սակայն այդ գրականությունը, աննշան բացառությամբ, լուրջ ուսումնասիրություններ չեն։ Ճիշտ է, որ Հայաստանի պատմական ճարտարապետության մի քանի հատկությունների մասին թեև օտարճարտարապետներե ոմանք ցույց տվել են, թե որտեղից են ծագում այդ բացառիկ երևույթները, Հայաստանի ստեղծագործություններ են, թե օտար փոխառություններ. սակայն