Այս էջը հաստատված է

արաբների արշավանքով, որ Հայաստանը անգործության դատապարտեց 7-րդ դարու վերջը երկար ժամանակ։ Արաբների այս արշավանքով էր, որ հուզման մեջ էին նաև Պարսկաստանն ու Բյուզանդիան, հետևաբար այդ երկու մեծ պետության արանքում սեղմված Հայաստանը բնականորեն անգործության պիտի դատապարտվեր, քանի որ հարվածը շեշտակի կերպով ինքը ևս իր վրա ընդունել էր։

Քաղաքական այս դրությունը երկար տևեց Հայաստանում, և այնքան կատարելության հասած ճարտարապետությունը 7-րդ դարից հետո միանգամայն անկման դատապարտվեց գրեթե երկու հարյուր տարի, մինչև որ արաբական պետությունը ներքին խռովություններով փոքր ի շատե տկարացավ, և այս առիթեն օգուտ քաղելով՝ հայկական մի քանի տոհմեր զորանալով, Հայաստանի մեջ անկախ իշխանություններ կամ թագավորություններ հիմնեցին։

Ճարտարապետական արվեստի 3-րդ վերածնությունը ևս առանց տատանումների և փորձերի չկատարվեց։ Թեև 10-րդ դարուն Հայաստանում գոյություն ունեին 3-րդ վերածնության հատուկ բազմաթիվ հուշարձաններ, սակայն Օղուզլուի, Շիրակավանի և այլ շինություններ, նույնիսկ Անիի Իգաձորի եզերքի եկեղեցին երրորդ վերածնության նախօրյակին փորձնական շինությունները կներկայացնեն, որոնք թեև շինարարական ամեն կատարելություն ունին, սակայն ոճերի մեջ միացնում են արևելյան և արևմտյան ձևերը։ Իսկ 10-րդ դարուն արդեն կատարելության հասած է 3-րդ վերածնությունը։ Բայց, ինչպես երևում է, Հայաստանի ճարտարապետության օջախը եղավ Անին: Այս անգամ Անին էր, որ ստեղծում էր արվեստի նորություններ և տարածում էր շրջակա իշխանությունների և մանրիկ թագավորությունների երկրները։ Հակառակ իշխանության փոքրության և առհասարակ բռնակալներու ճնշման ներքև լինելուն, ի բնե այս շինարար ժողովուրդները բազմսւթիվ շինություններ կանգնեցին Հայաստանի հողի վրա: Այս շրջանին աչքի են ընկնում, բացի եկեղեցիներից, մասնավորապես պալատների, բերդերի, կամուրջների, բաղնիքների, պարիսպների և այլն շինարարություններ, նաև ստորերկրյա կամարակապներ և փակված շուկաներ: Թեև մի դարից պակաս տևողություն ունեցել է Բագրատունյաց թագավորությունը Անիում, սակայն անոնց մայրաքաղաքի ճոխությունը և ճարտարապետական արվեստի զարգացումը հազիվ կանգ առել է մեկ ու կես դտր հետո:

Մոտավորապես մի դար, կամ քիչ ավելի, շինարարությունը դադար առավ Հայաստանում, մոռացվեց նախկին 3-րդ վերածնության ոճը, և ահա երևան եկավ չորրորդ վերածնությունը:

Չորրորդ վերածնության մեջ ևս Հայաստանի ժողովուրդը նույն շինարար հատկությունն անկորուստ պահած է: Թեև այս անգամ կատարյալ աղքատության դուռը հասած էր, նախորդ վերածնությունների նման մեծամեծ գործեր գրեթե չարտադրեց, բայց չափազանց գեղարվեստական մանր շինություններով ծածկեց երկիրը, մեծ չափով պահելով հին վերածնությունների հատուկ ձևերը։ Այս վերածնության ժամանակ ուշադրության արժանի հառաջադիմություն արած են պարսպաշինության մեջ, նաև մեծ հառաջադիմություն ցույց տված են ընդարձակ տարածությամբ ձուլածո հարթ առաստաղներ շինելու մեջ, որոնց մի քանի հատը նույնիսկ մանր քարերով մոդայիկ շինված:

Վերջին՝ 4-րդ վերածնությունը թեև երկար է ապրում, քան 3-րդ վերածնությունը, սակայն այս անգամ համրաբար անկման է դատապարտվում և այլևս չի վերականգնվում: Սակայն 4-րդ վերածնությունից մեզ ժառանգություն մնում են ոչ միայն շինարարական կատարելություններ, այլև ոճերու այնպիսի նշանակալից ու հանդուգն ձևակերպումներ, որոնց համար մենք միշտ հպարտ պիտի լինենք։

* * *

Թեև մի երկու դար առաջ սկսած էր պատմական Հայաստանի նկատմամբ մութ առեղծվածներ և հանգույցներ լուծելու համար բազմահատոր գրականություն մը գոյություն ստանալ, բայց այդ բոլորը եղել են հայոց համեմատական պատմության և անոր լեզվի շուրջը: Սակայն հայոց ճարտարապետության և գեղարվեստի շուրջը եղած հետազոտություններ և ուսումնասիրություններ հայ և ևրուպացի գիտնականներու կողմանե չափազանց քիչ են մինչև այսօր, և այն ալ եթե փոքր ինչ հառաջ գնաց վերջերս, բախտի բերմամբ, հայու անցյալ գեղարվեստով վերին աստիճանի շահագրգռվող սակավաթիվ գիտնականներու շնորհիվ էր միայն։

Հայաստանն այցելող և ուսումնասիրության ենթարկող բազմաթիվ գիտնականներու և խուզարկու ճանապարհորդներու մեջ առաջին անգամ ուշադրության արժանի տեղ բռնեց և ընդհանուր հետաքրքրություն զարթեցուց, գեթ որոշ չափով, Dubols de Montpereaux ֆրանսացի գիտնականը, որ Հայաստանը ի միջի այլոց ուսումնասիրեց ճարտարապետական տեսակետով 1839 թվականին, հրատարակելով մի հոյակապ հատոր՝ Voyage autour du Caucase, vol. 6, Paris, 1839:

Այս հեղինակը որչաւի որ թույլ կուտա իր տեսած ու հավաքած խիստ համեստ նյութերու սահմանափակ քանակությունը, որոշ վճռական հայտարարություններ ըրավ ինքնուրույն հայ ճարտարապետության մը գոյության, ենթարկված արևմտյան երկրներու ազդեցության. գծագրեց Գառնիի Տրդատա թախտի վերակազմությունը, թեև ոչ մանրամասն ճշտությամբ. նկատեց այսօրվան բազմակողմանի նորոգության և փոփոխության ենթարկված Էջմիածնի տաճարի նախնական սլատկերը, որու վրա տեսնել կարծեց հռոմեական արվեստի ազդեցություն:

1839 թվականին Texier քայլ մը ավելի առաջ գնաց Հայաստանի ճարտարապետական հուշարձաններու ուսումնասիրության մեջ, ֆրանսական կառավարության ծախքով ճանապարհորդեց Հայաստանը և հրապարակեց երկու մեծահատոր նկարագրություն Հայաստանի ճարտարապետական կոթողներու, թեև ներկա ժամանակիս մեծ մասամբ իր արժեքը կորուցած է Texier-ի աշխատությունը թև նկարագրական, թև գծագրական իրականին անհամապատասխան մասերով