ու ժամանակագրական սխալ տեղեկություններով, սակայն այս վիճակի մեջ ալ իր ժամանակին անհամեմատ խոշոր ծառայություն մատուցեց հայոց ճարտարապետության պատմության, նախ իր գեղեցիկ աշխատությունով ու մաքուր տպագրությունով համաևրոպական հետաքրքրություն զարթեցուց, և հետո մի քանի նոր ճշմարտություններ հայտնագործեց, որոնք միանգամայն հեղաշրջեցին մինչև այն ժամանակ տիրող և նույնիսկ անվիճելի համարվող կարծիքներ:
Որչափ ալ որ շատ լինեին Texier-ի սխալները, այնուամենայնիվ վերին աստիճանի արդարանալի կողմեր ունին անոր սխալները. որովհետև Texier հազիվ ժամանակ ունեցել է չորս ամիս Հայաստանը շրջելու (չորս ամիս ալ Անիի մեջ աշխատելու), որ վերին աստիճանի քիչ ժամանակ էր բովանդակ Հայաստանը տեսնելու և մանրակրկիտ ուսումնասիրության ենթարկելու համար, երկրորդ՝ թերևս Texier տրամադիր լիներ բովանդակ Հայաստանը մանրակրկիտ խուզարկության և ուսումնասիրության ենթարկելու, եթե նույնիսկ տարիներ հարկավոր լինեին, սակայն շատ պարզ է, որ նա երբեք չէ ունեցեր մի հմուտ առաջնորդող, որուն ծանոթ լիներ Հայաստանի հոյակապ հուշարձաններու մեծամասնությունը գեթ և տար անոր ժամանակագրական և պատմական ստույգ տեղեկություններ:
Իրաց այս վիճակին մեջ, նա ոչ միայն չպիտի կրնար տեսնել բովանդակ Հայաստանի մեջ գտնված ճարտարապետական անթիվ ու անհամար գոհարները, այլև բնականորեն պիտի ծագեին այն թյուր եզրակացությունները ժամանակագրական, տեղագրական և պատմագրական սխալ տեղեկություններեն։
Սակայն, հակառակ Texier-ի, գիտնականի մը համար շատ մը աննպաստ պայմաններու մեջ կատարած ճանապարհորդության, որուն հետևանքով հառաջ եկան գծագրական և չափագրական սխալներ, նա առաջինը եղավ, որ հայտարարեց պայտաձև աղեղներու (fer à cheval) հայ ճարտարապետության սեփականություն լինելը, և նա եղավ բնորոշ կերպով հայտնող, որ Հայաստանի մեջ կա ճարտարապետական ինքնուրույն գծերով զարգացած մի արվեստ, որ կարելի է անկախ համարել շրջապատող ազգերու արվեստներեն, իր շատ մը ինքնուրույն զարգացած ոճերով ու մասերով։
Վերին աստիճան հիացմամբ կխոսի երբեմն հայկական մանվածներու և ներդաշնակ աղեղնավորումներու ու կամարավորումներու մասին, չմոռնալով նաև մի մեղադրանք ուղղել ներկա հայ սերունդին, որ զուրկ կթողի իրեն նախնիքներու արժանավորութեններեն և շատ սրտազդեցիկ են անոր Անիի մասին արտահայտած մի քանի սրտառուչ տողերը...։
Texier-են հետո երկար ժամանակ մասնագիտորեն ուսումնասիրող չէ եղեր Հայաստանի ճարտարապետական կոթողներու կաոուցման արվեստը և անոնց ոճերը: Թեև մինչև տյդ ժամանակ բազմաթիվ հայ և օտար գիտնականներ, բանասերներ և ճանապարհորդներ բավական հում նյութ տվել էին գրականության միջոցավ գիտնականներու ուսումնասիրության, որոնց մեջ ամենամեծ տեղերը կբռնեն հ. Ն. Սարգսյան, Ղ. Ալիշան և ուրիշներ։ Թերևս այս հավաքված նյութերու վրա էր, որ բազմահմուտ ճարտարապետական պատմաբան A. Choisy հրատարակած ճարտարապետության պատմության հոյակասլ հատորի մեջ պատկառելի տեղ տված է հայ ճարտարապետության ինքնուրույն զարգացման և անոր նվաճումներու մասին դեպի հեռավոր աշխարհներ, ինչպես Դոնի և Վոլգայի ափերով մեկ կողմե մինչև Սկանդինավիա, իսկ ուրիշ գծով՝ Փոքր Ասիայով՝ Սև ծովի ափերով, Դանուբի եզերքներով մինչև Ֆրանսա, հայ արվեստի այդ կողմի ճյուղի հետ մեծապես օժանդակ պիտի լիներ 11-րդ դարուն վերածնվող ռոմտնական ոճը։
Այս գիտնականն իր ծայրահեղ սուր հոտառությամբ ոչ միայն հայ ճարտարապետության նվաճումներու ուղեգիծը գծագրեց, այլև տեսնել կարծեց նույնիսկ արվեստի ծագման օրրանը։
Choisy հայ ճարտարապետության բարձրագույն զարգացման շրջանը կհամարի 11-րդ դարը և 12-րդ դարը Բաղդադի խալիֆներու Հայաստանի վրա հովանավորության շրջաններուն, և այս արվեստն իր ազդեցությունը տարածած ցույց կուտա դեպի հյուսիս՝ Վրաստան, Ռուսաստան և Սկանդինավիա ու Իսլանդիա, ուրկեց իջած մինչև Ֆրանսա, Նորմանդիա, ուրիշ գծով՝ Փոքր Ասիան ամբողջ, գլխավորապես թաթարներու շրջանեն մինև Նիկոմիդիա գնացած կգտնե հայ շինարարական արվեստը, միայն քարի տեղ աղյուս գործածման նյութեղենի տարբերությամբ. իսկ դեպի արևմուտք մի ուրիշ գծով հայ արվեստը գնացած է դեպի արևմուտք Սև ծովի ափերով և հասնելով Դանուբի ստորին եզերքները, տիրասլետել է Ռումանիա, Սերբիա, Բուլղարիա, այդ հայկական գաղութներու նմանեցնող այլափոխությամբ, և վերջապես հասել է մինչև Նորմանդիա և այնտեղ միանալով Սկանդինավիայի և Իսլանդիայի ճանապարհով հասնող իր քույր արվեստի հետ, օժանդակ եղել է ռոմանական արվեստի վերածնության։
Սակայն միանգամայն ցավալի է, որ այս տեսակ սրատես, հոտառու և հմուտ պատմաբանի մը ձեռք եղած ժամանակագրական սխալ տեղեկությունները և իրականին անհամապատասխան գծագրությունները ստիպել են զինքը երբեմն շատ զսպված կարծիքներ հայտնելու և երբեմն ալ խիստ վերապահությամբ խոսելու, սակայն ինչ որ համարձակ արտահայտված է հաստատուն փաստերու վրա, արդեն մեծ դարագլուխ է բացած հայ ճարտարապետության պատմության համար։
Հայ ճարտարապետության միակ օջախը Choisy Բաղդադը համարելուն գլխավոր պատճառը, ըստ իս, գիտնականին 10-11-րդ դարերեն առաջ հայ ճարտարապետության անհամար կոթողներու նկարներեն ձեռքի տակ չունենալն է. եթե մեր հայ ճարտարապետության ոսկեդարում 7-րդ դարու հոյակապ հիշատակարաններեն բավարար քանակությամբ ձեռքի տակ ունենար, ոչ միայն հայ ճարտարապետության գերագույն զարգացումը մինչև 5-րդ դար տանելու չպիտի վարաներ, այլև հայ արվեստի օջախը փոխանակ Բաղդադի մեջ փնտռելու, պիտի փնտռեր մի ուրիշ