Այս էջը հաստատված է

երկրի կազմալուծման՝ ինչպես ներքին տոհմային կռիվները և արտաքին թշնամիներու հարձակումները։

Տարաբախտաբար, այս պայքարին մեջ հոգևորականությունը ավելի հաղթական դուրս կուգար միշտ ի վնաս աշխարհային կազմակերպության. անիկա հոգվո փրկության և հավիտենական կյանքի երանությանց դրոշակին տակ ավելի շատ զինվորված ժողովուրդ գտավ, քան գահակալն ու իշխանը վաղանցիկ կյանքի վայելման անունով։ Բնականաբար, աշխարհական վարչապետներ՝ անթև անթիկունք մնացած՝ պիտի զրկվեին թագեն ալ, գահեն ալ:

Քանի մը հեռատես գահակալներ, հոգևոր և մարմնավոր իշխանությունները արքայական թագի տակ ի մի ձուլելուն մեջ գտան իրենց ապահովությունը, սակայն այդ բանը չհաջողեցավ հայերուն համար, և կատարված փորձերն ալ եղերական վախճան ունեցան շատ անգամ։

Կղերին ի՞նչ հոգն էր, թե երկիրը անկախ էր կամ ստրուկ. անոր նշանաբանն էր տիրել ժողովուրդին հոգվույն, սրտին և ստացվածքին, և փոխարեն ինքն ալ հավիտենական անմահության դռները պիտի բանար անոր առջև։ Կղերին հայացքով, ազգը այն ատեն երջանիկ էր. եկեղեցին հարուստ էր. անոր հոգևոր պաշտոնեությունը լիառատ վարձատրված էր։ Գիտություն և գեղարվեստ միմիայն եկեղեցվո փառաց համար պետք էր որ զարգանային։ Պետք էր որ ներսով ու դրսով պճնվեր շարժական և անշարժ թանգագին զարդարանքներով և այդ ամենուն մեջ քահանայապետին թագակիր միայն արժանի էր փայլելու՝ ժողովուրդեն, ազնվականեն, իշխանեն և թագավորեն ալ բարձր։

Եկեղեցվո և եկեղեցականության բարձրագույն հեղինակությունը ապահովելու միակ միակ միջոցն էր քարոզել աշխարհականին, որ անիկա հրաժարվի բոլոր աշխարհային վայելքներե, ճշմարիտ քրիստոնյային վայել չէր առատ ու փարթամ կյանք վարել. հոգի առաւել էր քան զմարմին և մարմին քան զհանդերձ:

Այս քարոզները երբեմն այնքան խոր ազդեցություն ունեզան միամիտ ժողովուրդին վրա, որ մինչև անգամ թագավորներ ու իշխաններ եղան, որոնք բավական չհամարելով իրենց շինած վանքերն ու եկեղեցիները և անոնց անունով նվիրած ահագին եկամուտները, իրենք ալ կրոնավորվելով՝ վանքերը քաշվեցան հպատակ ժողովուրդը բախտին ու ճակատագրին հանձնելով։ Այս ամենը եթե օգուտ մը ունեցավ, որ անուրանալի է, այն ալ եկեղեցական ճարտարապետության վերին աստիճան զարգանալն է՝ թեև քաղաքական անկախության զոհաբերությամբ գնված:

Կարելի չէ գտնել բնական զարհուրելի աղետ մը կամ քաղաքական կորստաբեր հոսանք մը, որ ժողովուրդին ծովացած մեղքերուն չվերագրեն մեր կղերական պատմագիրներ։ Երկրաշարժ, հրաբուխ, լուսնի և արեգական խավարումներ, փոթորիկներ, երաշտ, մուկ, մարախ և ասոնց հետևանոք սով ու համաճարակ, աստվածառաք պատուհասներ էին, որ աշխարհ կուգային մեղավոր ժողովուրդը արդարությամբ պատմելու համար։ Սուր, թալան և գերություն նույնպես անքավելի մեղաց պատիժներ էին, որոնց դեմ կռվելու և ապահովելու միջոցը խունկ, աղոթք ու պատարագն էր։ Ալփասլանի՝ Անին պաշարած ժամանակ հազար և մեկ եկեղեցիներ պատարագներով զինվեցան թշնամվույն դեմ...

Ի՞նչ էին հայ ժողովուրդի այդքան ծանր պատուհասներու արժանի մեղքերը, այդ կգտներ անոնց մեղադրական դատավճիռներուն մեջ: Մեծամեծ շքեղ ապարանքներու մեջ բնակիլ, փափկաճաշակ կերակուրներով և ըմպելիքներով սնանիք մետաքսեղեն և ոսկեթել կերպասներով պճնազարդվիլ անուշահոտ յուղերով օծվիլ, ծաղկանկար պատշգամներու և մահճակալներու մեջ պառկիլ, ահա մեղքերը, որոնք աստվածային բարկությունը կշարժեին հավատացյալին դեմ։

Այս կծու մեղադրանքներու տարափը ամեն ոք դյուրավ կտեսնա մեն մի պատմագրաց մեջ, յուրաքանչյուր անգամ ազետ մը կամ փորձանք մը պատմելու ժամանակ. և այս բնական ու անբնական պատուհասներեն ազատելու համար կհորդորեին հնազանդություն աստվածային օրինաց − սիրել թշնամին, հնազանդություն հոգևոր իշխանության, սիրել հավիտենական կյանքը։

Անին, երբեմն շռայլության, փարթամության և զեղխ վայելչասիրության այնքան մեծ համբավ հանեց, որ անոր ի տես զարհուրած մեր հոգևորականությունը, այս նոր Նինվեին նոր Հովնան մը խրկեց հանձին Պլուզ Հովհաննես վարդապետի, դարձ և ապաշխարություն քարոզելու համար։

Որքան պերճախոս էին այս աշխատությունները և ինչ խտացած գույներով կպատկերացնեն պատմական հայուն բարձրագույն քաղաքակրթությունը, որ գրեթե ոչնչով չի տարբերիր մեր այսօրվա կյանքեն։ Պարբերությունն այն է միայն, որ հիներուն մեջ մեղք էր, իսկ այժմ անհրաժեշտ պահանջ։

Իրաց այս վիճակի ժեջ մեր հոգևոր փրկության առաջնորդ պատմագիրներ այդ շռայլ ու փարթամ կյանքը քաղաքակրթություն համարել և պատմության նյութ շինել։ Չէին կարող նաև մտածել, թե փառասիրությունը, վայելչասիրությունը այնպիսի շարժիչ ուժեր են, որոնցմով արհեստավորները կմղվին դեպի կատարելություն, և արհեստներու կատարելագործությունը հառաջ կբերե տնտեսական կյանքի բարվոքում։

Այնուամենայնիվ մխիթարական փաստեր շատ կան, որ եթե հայ շինականը և ամբոխային դասակարգը հլու ստրուկ էր կղերին, սակայն ազնվականն ու իշխանը շատ դժվար ենթարկվեր են դեպի խավար և անկում առաջնորդող քարոզներու։ Բոլորովին ոտքի տակ չեն տված կղերին արժանապատվությունը, և կամ չեն կարողացած արհամարհել անոր ետևը կեցող ամբոխային ուժը, ուստի առատ նվիրատվություններով, անդադար վանքեր ու եկեղեցիներ շինելով չափավորեր են անոր սուր պահանջները, և իրենք շարունակեր են ապրիլ իրենց սրտին ուզածին պես, որուն անվիճելի արդյունքը կտեսնենք մեզ հասած բերդերու, ապարանքներու, ոսկեղեն, արծաթեղեն