ՏԱՐԻԵԼԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՖՐԻԴՈՆԻՆ
605
Ապաքինվեց․ կարող էր նա՝ զենք գործածել ձի ու ասպար,
Պատրաստեցինք խումբ զինվորաց, նավ ու գալեր մեր թիավար,
Մարդիկ ինչքան ուժ ունեին՝ նրանց տեսնել էին ճգնում։
Այժմ պատմեմ թե ոսոխին ինչպես էինք զարկում, պատժում։
606
Ինձ ասացին՝ թշնամիներն արդեն հագել են սաղավարտ.
Ելան իմ դեմ, լավ չեմ հիշում, նավեր նրանց՝ շուրջ ութը հատ.
Ու կատաղի ես բախվեցի, և լողացին աննպատակ.
Խորտակեցի կրնկի տակ, «վայ» կանչեցին ինչպես կանայք։
607
Անցա ապա ուրիշ նավի ու պռունգը ես բռնեցի,
էլ ի՞նչ կռիվ պիտի լիներ — նավը ծովում ընկղմեցի.
Այլերն արդեն փախուստ առան, նավահանգիստ էին դիմում,
Ով որ տեսավ՝ հիացել էր, գովում էր ինձ, չէր պարսավում։
608
Անցանք ծովը և ափ իջանք, հեծյալ մեր դեմ հարձակվեցին․
Ու մարտեցինք՝ նորից նրանք՝ մարտի մեջ նո՛ր ձախողվեցին,
Ինձ դուր եկավ Ֆրիդոնի մարտում արի լինելն այնքա՜ն,
Կռվում առյուծ, դեմքով արև, նոճո՛ւ էր նա մարմնով նման։
609
Իր հորեղբոր երկու որդուն նա իր թրով ցած տապալեց.
Զեռքերն ամբողջ կտրեց թևից և այս ձևով հաշմանդամեց.
Մեկն երկուսին գերի արած ու ձերբակապ բերեց իր հետ
Լաց պատճառեց նրանց մարդկանց, իր զորքերին՝ հպարտ ավետ։
|
|