716
«Ուրախառիթ,— ասում էր նա,— ինչո՞վ սիրտս ես հանդարտեմ,
Դու իմ եղեգ, ծառ դրախտի, բաժանումս ինչպես մարթեմ,
Դու՝ խինդ բերող քո տեսնողին, ով չի տեսնի—դու ափսոսում,
Տեսքին քո հայտ՝ չեմ արժանի, գոնե տեսնեմ քեզ երազում»։
717
Լալիս էր նա ու հեղեղում արտասուքով հորդ անսահման,
Սրտին ասում. «Համբերություն՝ այս է աղբյուրն իմաստության.
Չհամբերենք՝ ինչ պիտի անենք, վշտին, ասա, ի՞նչ ճար անենք
Թե աստծուց խինդ ենք ուզում՝ վիշտը նույնպես պիտի տանենք»։
718
Նորից ապա. «Սիրտ իմ, գիտեմ, որքան էլ դու մեռնել բաղձաս.
Լավ է, սակայն, ապրել ձգտիր, դու անձնազո՛հ նրան դառնաս,
Բայց թաքցրու, որ չերևա՝ ինչպես է քեզ կրակն առել,
Չի վայելում սիրահարին սերն իր այլոց հայտնի անել»։