Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/142

Այս էջը հաստատված է

ՌՈՍՏԵՎԱՆ ԱՐՔԱՆ ՏԵՂԵԿԱՆՈՒՄ է ԱՎԹԱՆԴԻԼԻ ՓԱԽՈՒՍՏԻՆ

804 Այլ պատմություն հիմա անեմ, մեկնած քաջին հիմա դառնամ։
Մարդ չընդունեց իր պալատում, զայրացած էր այդ օր արքան,
Երբ լուսացավ՝ զարթնեց մռայլ, կարծես բերնից բոց էր թափում,
Հրամայեց՝ վեզիրն աստ գա, բերին՝ վախից՝ գունատ-տրտում։

805 Երբ որ տեսավ վեզիրն ինչպես վախվխելով պալատ մտավ,
Ռոստանն ասաց. «Երեկ ինչ որ բան ասացիր, չեմ հիշում լավ.
Հուզեցիր ինձ, վրդովեցիր, զսպել երկար չէի կարող,
Այնքան, որ քեզ անպատվեցի, քեզ՝ վեզիրին, սիրտս միտող։

806 Պատմիր նորից, ինչ ուզեցիր, վատ վարվեցի ինչո՞ւ այնքան,
Գիտունները հիշտ են ասել. «Վշտացնե՛լն է վշտի ուռկան»,
էլ դու չանես այդպիսի բան՝ գործը պիտի նախ քննեիր,—
Այժմ ասա, ի՞նչ բան է այդ, երկրորդ անգամ խոսքդ կրկնիր»։

807 Եվ վեզիրը կրկին պատմեց զեկուցել էր ինչ նա երեկ,
Արքան լսեց, ասաց նրան, որ թույլ չի տա այդ բա՛նն երբեք.
«Թեպետ և դու խելագար չես, սակայն հրեա Ղևին եմ ես,
էլ չլսեմ գնալու խոսք, թե չէ՝ դու ինձ կկորցնես»։

808 Վեզիրն ելավ, Ավթանդիլին փնտրեց թեև՝ բայց չգտավ,
Միայն լացող ծառաներից լսեց, որ նա արդեն փախավ,
Ասաց. «Պալատ չեմ մտնի ես, օրերն անցած լավ եմ հիշում,
Ով սրտոտ է, նա սիրտ անի, անցածն է՛լ եմ արդեն զղջում»։