ՏԱՐԻԵԼԸ ՊԱՏՄՈՒՄ է ԱՌՅՈՒԾԻ ԵՎ ՎԱԳՐԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
896
«Ինչ պատահեց՝ ասեմ մեկ-մեկ ու ամենայն պատմեմ լեզվով,
Հետո դատի արդարացի դու իմաստուն քո այդ սրտով.
Սպասեցի ես քո գալուն, սպասումից քո ձանձրացա,
Սիրտս ուզեց շրջել ձիով, էլ այրի մեջ չդիմացա։
897
Եվ բարձրացա ես այն բլուր, շամբուտների միջով անցա,
Մի վագր ու մի առյուծ եկան, ի մի գա՛ լը նրանց տեսա,
Նման էին սիրահարաց՝ տեսքը նրանց ինձ խինդ բերեց,
Բայց ինչ արին նրանք իրար՝ ինձ զարմանք ու սարսափ պատեց։
898
Նախ խաղացին սիրով նրանք, ապա ուժգին իրար դիպան,
Մեկ-մյուսին զարկին թաթով, մահի հանդեպ անվախ եղան,
Բայց խույս տվեց վագրը կռվից,— էգ լինելն էր հարկադրում,
Մինչ առյուծը հասավ ուժգին ու ոչ մի կերպ չէր դադարում։
899
Նախատեցի ես առյուծին. «Դու խե՞լք ունես գլխիդ միջին.
Տանջո՛ւմ ես դու քո սիրելուն, ամո՛թ է քեզ նման քաջին»։
Հարձակվեցի ես թրամերկ ու խողեցի սրով տուրքի,
Զարկի գլխին, սպանեցի, ազատեցի հոգսից կյանքի։
900
Թուրս մի կողմ շպրտելով՝ վագրին ձեռքով ես բռնեցի,
Եվ համբուրել ես ցանկացա՝ փոխարեն իմ կարոտածի.
Նա մռնչաց ու ճանկոռտեց արյունախանձ ճիրաններով,
Չդիմացա՝ նրան նույնպես սատակեցի ես իմ ափով։
|
|