901
Ու որքան էլ ջանք թափեցի՝ չհանդարդեց վագրը սակայն,
Շպրտեցի և զայրացած՝ գետին զարկի տապալական,
Ու հիշեցի՝ ինչպես մի օր սիրածիս հետ դիպանք իրար,
Ախ տակավին շնչում եմ ես, մի՝ զարմացիր՝ կարող եմ լալ։
902
Ահա, եղբայր, քեզ պատմեցի՝ ինչ ցա՛վն է իմ, ինչով նեղված,
Ես պետք չէ որ շնչեմ անգամ, մինչ՝ արածիս դու զարմացած,
Բաժանվել եմ կյանքից արդեն, սակայն մահն էլ չի ընդունում».
Կտրիճը երը խոսքն ավարտեց՝ հառաչելով լաց էր լինում։
903
Ավթանդիլն էլ հետն էր լալիս, արցունք թափում նրա նման
Ասաց. «Տոկա, մի՛ մահացիր, մի կտրատիր սիրտդ ամենայն,
Վիշտը թեև քեզ չգթաց, սակայն աստված քեզ կգթա,
Թե ուզենար ձեզ անջատել, մտերմություն նախուստ չէր տա.
904
Փորձանք կտա սիրահարին, կանի կյանքը և դառնալից,
Բայց նեղության ով դիմացավ՝ վերջում նրան խի՛նդ է տալիս.
Սերը ցավի հետ է կապված, նա մեզ մահվան է մոտեցնում,
Անգետներին կրթում է նա, գիտուններին՝ խելքից գցում»։