1310
Քո ծառաներն անցած ճամփին մեծ օգնություն մատուցեցին,
Թող գոհ լինի սիրտդ այնու՝ ինձ անձնվեր ծառայեցին.
Ի՞նչ կարիք կա գովել նրանց, շա՜տ է ով քեզ մոտ մնացել,
Նմաններն են նման ծնում—իմաստուններն են այդ ասել»։
1311
Գրեց ահա նամակն այսպես, փակեց ապա ու ոլորեց,
Ինքը հանց վարդ ու մանուշակ՝ այն ճորտերի ձեռքը տվեց,
Եվ ինչ պետք էր՝ ասաց նրանց, ապսպրեց բերանացի,
Բաց դռներից ու մարջանի մարգարիտներն երևացին։
1312
Գտավ մի նավ, որ իր ուզած կողմն էր շուտով ուղևորվում,
Ճամփա ելավ՝ ինքն արեգակ, դեմքով՝ լրիվ լուսին սիրուն,
Բայց Ֆաթմանին արտասվաթոր թողնել, գնալ ծանր էր թվամ.
Բաժանվելիս իրար նայում, արյուն-արցունք էին թափում։
1313
Ֆաթմանն, Ուսամն ա ծառաներն արտասուքներ էին թափում,
Ասում էին. «Այս ի՞նչ արիր, ինչո՞ւ ես մեզ, արև, այրում.
Ինչո՞ւ խավար մեզ նետեցիր՝ քո հեռացման մեծ խավարով,
Ինչու համար մեզ ամենիս՝ թաղում ես քո թաղող ձեռով»։