ԵՐԵՔՈՎ ՈՒՂԵՎՈՐՎՈՒՄ ԵՆ ՔԱՐԱՅՐ ԻՍԿ ԱՅՆՏԵՂԻՑ՝ ԳՆՈԻՄ ԱՐԱԲՍՏԱՆ
1478
Գաղտնիք է-ի Դիոնիսոս իմաստունն է այսպես պարզում—
Լոկ բարին է բերում ու չար երբեք նա չի ծնում,
Չարիքն իսկույն կարճում է նա, հարատևում բարին միայն,
Ու կատարյալ առնում նրան և պահպանում անապական։
1479
Ճամփա ընկան այն առյուծներն ու արևներն այն խմբովին,
Հետներն առան լուսաշողին, որ ապշեցնում էր տեսնողին.
Բյուրեղի շուրջ ծամը կախված՝ պոչ ագռավի գանգրափետուր,
Ու բալախշին է՛լ զարդարում՝ նազանք ու շուք և հրապույր։
1480
Պատգարակում արևն էր այն, որ ընթանում էր երերուն,
Որսում էին մերթ ճամփեքին, առատ թափում որսի արյուն.
Ինչ երկիր որ հասնում էին, բնակիչներն ուրախանում
Ընդառաջում էին նրանց, նվեր բերում, գովաբանում։
1481
Ու ի լուսնոց տիեզերքում նա արև էր կարծես պայծառ,
Խելոք զրույց էին անում, գնում էին այդպես երկար.
Անցան նրանք տափաստանով՝ իսպառ ամա ու անբնակ,
Ուր որ ապրում էր Տարիելն՝ այն ժայռերին հասան նրանք։
1482
Եվ Տարիելն ասաց. «Այսօր՝ հյուրընկալը պարտեմ ես ձեր.
Կերթամ այնտեղ, ուր ապրեցի խելագարված ես տարիներ.
Ասմաթը թող հյուրընկալի, անի տակավ միս ապխտած,
Մինչ ես նվեր ձեզ շնորհեմ՝ անգին ու գեղ ու բազմագանձ»։
|
|