Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/280

Այս էջը սրբագրված է

(«խատա—եթ») , որ համեմատելի է Китай, China անուններին։ «Չինաստան»—ի փոխարեն նախընտրեցինք «Չին—Մաչինը»—ը, ինչպես ընդունված է հայկական հեքիաթային գրականության մեջ։ Կարծում ենք, որ Սայաթ—Նովայի գործածած «շախաթայի» առեղծվածային համարված բառը ևս հենց «խատա–եթ»—ին է վերաբերում՝ շահ Խաթայի—Չին–Մաչինը թագավոր։ Վեց անգամ գործածված այդ բառը դրված է՝ շախտ[թա]յի, շահխաթայի, շախաթայի, շախաթաիա (Սայաթ-Նովա, խաղեր,նմանահանություն,Եր., 1963, էջ 1 ․․․․․4)։ Սրբագրելու է՝ շահ Խաթայի։
267d Մարեքի (მარეკი)—թաքստոցներից որսը դուրս քշող, որսին հետապնդող անձնավորություն։ Համեմատելի՞ է «մարաք»։
287c Միլ (ბილი )—գործածված է «հորդ, առատահոս» իմաստով։ «Միլ» բառը ավանդված է և հայերեն արձանագրություններում— Անիի ՝ Տիգրան Հոնևնցի արձանագրության մեջ։ Ղ․ Ալիշանը («Շիրակ», էջ 88) «պալատ» է ընկալում, որ սխալ է։ Ն․ Մասը իրավացիորեն առարկում է և ճշտում՝ водопроводное сооружение (Н. Марр,Ани. стр. 110) Ռուսթավելու մոտ խոսքը շինությանը կամ հարմարանքին չի վերաբերում, այլև՝ հորդառատությանը։
295c Մինա (მინა)—պրսկ․- արար․ ------ -эмаль финифт. глазурь։ Այստեղ գործածված է հասարակ ապակե ուլունք նշանակությամբ։Բառս նույնությամբ պատահում է նաև Գրիգոր Բակուրյանի հունարեն և վրացերեն «Սահմանք» –ում ( ), անշուշտ վրացարան միջավայրից անցած, «գունավոր» նշանակությամբ։
322b Փազար(ფაზარი)— պրսկ. ^.յ&^և–՜– безсар,le Bezoard, փանղահր (մանրամասն տե՛ս К.П,Патканев,Драгоценные камни. их названня и свойства по понятиям ариян․․․, С.-Петербург, 1873, етр. 60—64).
324a Օքսինո և շարդե (ოქსინო და შარდი)– ոսկեկար թավիշ, ակսամատ և սարդինական ընտիր բանվածք, բռոկտա (ըստ Գ. Ասատուրի)։
237b Նիշե (ნიში)– պրսկ. սրինգ։
334a Թուրաջ (დურაჩ-ი) արաբ. ~ Օ՜– վայրի թռչուն է, կաքավի նման։
335b Սիրինոս (სირინი) հուն. 5Շ1ը՚ք - հեքիաթային գեղուհի (2——3), հայտնի հունական առասպելաբանությունից։ Սիրինսս-ները, ըստ առասպելի, ապրում էին անհայտ կղզում, արտակարգ երգով գայթակղում լողորդներին ( -- նավորդներին) և ոսլանում։
341d Ջալաբներ (ჩალაბნი)— պրսկ.-արար. ---- – ընտանիք, գերդաստան, աղխ։
342d Մուղրեր (ეუყრნი) իսլամական քարոզիչ, աղան կարդացող, գործածված է նաև Վարդանի մոտ։
344a Մուլիմներ (ეულიძნი)– արար.֊պրսկ. ---- -ուսուցիչ, ղուրան և աղոթք կարդացող, գործածված է հայ մատենագրության մեջ։
344d Մուսաֆներ (ძუსაფი)—ըստ փարիզարնակ ռուսթվելաղետ Վ. Նողաձեի՝ «Ղուրան» (տե՛ս ვოატორ ნოზაე პეფნისტყაოსნის ლმრთისმეტყკელება. პარიზი. 1963)
358b Հինդ (ინდრნი)– սովորաբար՝ Հնդկաստան ։ Բայց Ռուսթավելու մոտ կարող է այն
վերաբերել Հարեշստանին, ս. Գրոց համեմատությունը Վ. Նողաձեին բերել է այդ համոզման (օրինակ՝ Սաղմ. 67Դ^, 71ց, 7.^^ , և այլն)։ Այո պարագան նկատելի է Սայաթ֊Նովայի տողը մեկնելիս. «Սայաթ–Նովու գերեզմանն Հինդ, Հաբաշ, Արաբ մի՛ անի»։
378a Ջամ (ჴამი) -- Պրսկ. քւ=֊ — գավաթ , աման, սկուտեղ, քրեղան։
381a Պատրոն (პატრონი)--լատ. Ր0ՈԱՏ — տեր, պարոն։ Զաքարյան շրջանի հայկական
արձանագրություններում գործածված է նաև «պատրոն» ձևով։