442
Երեկոյան նրանց սպահն աղաղակեց բլրի գլխից.
«էլ մի՛ կանգնեք, ձեր ճա՛րն արեք, ցասումն եկավ մեգ երկնքից,
Սաստիկ փոշի՞ է բարձրանում—անալի ազդ է մեգ համար,
Մենք բնաջինջ պիտի լինենք—զորք է գալիս, զորք անհամար»։
443
Զորքերը իմ, որոնց ինձ հետ չէի առել, լուրն ստացան.
Գալիս էին օր ու գիշեր, արագընթաց ուղին անցան.
Գաշտում չէին տեղավորվել, դար ու բլուր էին պատում,
Երևացին․ տաբլակ զարկում, բուկը ձայնով էր որոտում։
444
Տեսավ ոսոխն ու պատրաստվեց փախուստ տալու, հետևեցինք.
Դաշտը մեր դեմ պատերազմի—կռվով անցանք, մարտնչեցինք,
Խանին ձիուց ցած գցեցի․ թրով եկանք իրար դիմաց,
Բանակը ողջ գերի առանք ու ջարդեցինք զորքը նրանց։
445
Զորքերը իմ ետ մնացած հասնում էին փախչողներին.
Սկսեցինք նրանց բռնել, ձիուց նետել հաղթվածներին.
Ու վարձառու եղան նրանք իրենց անքուն գիշերների,
Առողջ գերի՛քն անգամ տնքում՝ նման էին խոցվածների։
446
Պատերազմի դաշտը անցանք, պատրաստվեցինք մենք հանգստյան,
Ձեռքս թրով վիրավորվեց, վե՛րք էր, սակայն, թեթև՛ էր այն.
Գալի՛ս էին իմ զորականք, որ ինձ տեսնեն, գովաբանեն,
Չգիտեին ինչպես ասեն, ինչ խոսքերով փառաբանեն։
447
Եվ շատ էր մեկ մարդու համար փառքը, որով մեծարեցին,
Ձգտում էին ինձ համբուրել, շատերն հեռվից ինձ օրհնեցին.
Ինձ խնամող ավագանիք արտասվեցին խնդությունից,
Հույժ զարմացան, երբ որ տեսան՝ կոտորածոց իմ հաղթ սրից։
448
Ամեն կողմեր զորք ղրկեցի, որ հավաքեն հարուստ ավար.
Ամենքը լի վերադարձան, պարծենալով գոռոզաբար.
Ես ներկեցի հորդ արյունով դաշտն իմ արյո՛ւնն ուզողների.
Առանց կռվի բանալ տվի դռներն ամեն քաղաքների։
449
Ռամազ-խանին ես ասացի. «Ծանոթ եմ քո խարդախ գործին,
Թեպետ գերի այժմ, սակայն, արդարացնել դու քեզ ձգտիր,
Բերդերդ մի՛ ամրացրու, հաշվով հանձնիր ինձ ամեն բան.
Թե չէ՝ մի՞թե կարող եմ ես հանգի՛ստ նայել քո նենգության»։