539
Որոշո՛ւմն այս ու խորհուրդը ես մեծապես հավանեցի.
Իմ թշնամուն թրի քաշել ու կոտորման սպասեցի,
Ելա ապա, թե տուն գնամ, մինչ նա խնդրեց նստել նորից.
Բաղձում թեկուզ, բայց սիրտ չարի՝ գրկել նրան, սեղմել ծոցիս։
540
Անցավ ապա, բաժանվեցի, բայց խենթի պես էի գալիս,
Ասմաթն էր ինձ առաջնորդում, լալիս էի ու ջերմ լալիս.
Բյուրացել էր վիշտս, ավա՜ղ, խինդս նվաղ մեկ էր դարձել—
Ես հեռանալ չէի ուզում, դանդաղում էր ոտս քայլել։