էր հասկացվել ‘մարդու’)։ Եվ այս արխայիկ դերանվանական կցական հոլովումը բնավ չի կարելի ընդունել իբրև նոր երևույթ այն պատճառով, որ հիմա այն գտնում ենք շչական խմբի կենդանի գրազուրկ լեզուներում՝ ճաներենում (լազերենում) և մեգրելերենում, իսկ վրացիների մոտ նույնիսկ հին գրավոր լեզվում ասես դրա հետքն էլ է կորել, այն ստիպված ես պեղել և սահմանել հնէաբանորեն։ -i+шe վերջավորություն ունեցող սեռ. հոլովի կազմվելու հնությունը վկայում է սեռ. հոլովի էվոլուցիա կատարած ձևերի շղթայի անխզելիությունը: Բայց, բացի դրանից -i + шe ձևի վկայությունն ունի մինչ-քրիստոնեական էրայի 9-րդ դարի Վանի արձանագրությունների խալդերենը (սեռ. Argiшtiшe):
Կցական հոլովում, հատկապես դերանունով, կա հաբեթական լեզվում նաև Կովկասի սահմաններից դուրս՝ բասկերենում (-a+re): Այդ դեռ քիչ է, թեքական լեզուները իրենք էլ բնավ մի սիստեմի լեզուներ չեն, թեկուզ հենց թեքականության գոյություն ունեցող երկու սիստեմները բնավ էլ տարբեր ծագում չունեն, նրանք զարգացման տարբեր փուլերն են,- խոսքը լեզուների սեմական և այսսլես կոչված հնդևրոպական կամ, ինչպես մենք ենք անվանում այն՝ պրոմեթեիդյան սիստեմի մասին է։ Լեզուների սեմական և պրոմեթեիդյան սիստեմները (և ոչ թե ընտանիքները) հանդիսանում են արդեն բուն իսկ թեքական լեզվի զարգացման տարբեր փուլերը։ Սակայն, մենք բնավ հակված չենք հիմա սահմանելու, թե արդյո՞ք սեմական սիստեմն այս կետում իր առանձնահատկությամբ նախորդում է պրոմեթեիդյանին։ Սեմական լեզուներում տեղ-տեղ դուրս է պրծնում կցական կառուցվածքի մի գիծ. այսպես, օրինակ, եբր. шаma+yim ‘երկինք’, տառացի ‘երկինքներ’, այս լոկ հոգն. թիվ է, որ արտահայտվում է -yim վերջավորությամբ, բայց ձևականորեն նրա մեջ հոլով չկա, իսկ հոլովական վերջավորությունը հայցականի համար, «ուր» հարցին արտահայտվում է -ā տարրի հավելումով, ha-ma-ma-yim-ā-h, այսինքն, ըստ տիպի ճիշտ այնպես, ինչպես կցական լեզուներում հիմնքն առանձին, հոգն. թվի հատկանիշն առանձին, հոլովի հատկանիշն առանձին: Բայց սեմական լեզուներում ավելի արխայիկ են այլ գծեր. այդ, նախ և առաջ, այն է, որ ձև կազմելու համար կատարվող փոփոխության տեղը կայունացված չէ, ձևի հատկանիշը կարող է գրվել բառի վերջում, այսինքն՝ լինել վերջածանց, կամ բառի սկզբում, այսինքն՝ լինել