Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/105

Այս էջը հաստատված է

նախածանց։ Ապա նրանց մեջ ձևակազմության կարելի է հասնել նաև ներքին փոփոխությամբ, այն է՝ ձայնավորի փոփոխմամբ, օրինակ՝ արաբ. katala ‘նա սպանեց’, kutila ‘նա սպանվեց’, արաբ. kaϑaba ‘նա գրեց’, kiϑab ‘գիրք’ ոչ մի հատուկ վերջավորություն չեն ընդունում այն նպատակով, որպեսզի ‘ենթադրվում է’ բայից անուն կազմեն, ճիշտ է, ‘գիրքը’ ուղ. հոլովում հնչում է kiϑāb-un (անորոշ), al-kiϑāb-u (որոշ), բայց եթե չխոսենք al- հոդի մասին, -un→u- վերջավորությունը բացառապես ուղղական հոլովի սեփականություն է, իսկ բառը նշանակությամբ kiϑāb է և բայից զանազանվում է լոկ ձայնավորմամբ, նրա ձևը որոշվում է բացառապես ձայնավորներով, նրանց ընտրությամբ։ Ուրեմն բանն ի՞նչ է։ Հենց այն, որ սեմական լեզուների թեքականությունը ծագման ժամանակի տեսակետով ավելի մոտ է լեզվի զարգացման այն արխայիկ ժամանակին, երբ ձայնավորների փոփոխությունները որոշում էին այս կամ այն խմբին, այս կամ այն ցեղային լեզվին պատկանելը առանց վնաս պատճառելու իմաստին, և բառի հիմնական նշանակությանը վնաս չպատճառելով ձայնավորները փոփոխելու այդ հնարավորությունը օգտագործվեց թեքման համար, սեմական լեզուների թեքականությունը ըստ ժամանակի ավելի մոտ է կանգնած լեզվի զարգացման այն արխայիկ աստիճանին, երբ երկու և ավելի ցեղերի հասարակական մերձեցման և ֆիզիկական խաչավորման դեպքում խաչավորվում էին միևնույն հասկացությունը նշանակող, բայց տարբեր կերպով հնչող նրանց բառերը, որպեսզի միմյանց հասկանալի լինեն, ընդորում բոլորովին տարբերություն չէր անում, թե խաչավորված տերմինի մեջ որ ցեղային բառն էր գրավում առաջին տեղը և որը՝ երկրորդը կամ վերջինը։ Ամեն ինչ կախված էր գործածումից։ Սեմիտները օգտագործել են իրենց լեզվական մտածողության մեջ դեռևս առկա խաչավորման տարրերի դասավորման այդ ազատությունը, տարրեր, որոնցից էլ, պետք է գիտենալ, ստացվել են ձևակազմության հատկանիշները, ուստի և նրանց՝ սեմիտների մոտ բառ-կազմիչ տարրերը լինում են ոչ միայն վերջածանցները, այսինքն՝ վերջավորություններ, այլև նախածանցներ։

§ 15. Թեպետ այսպիսով սեմական լեզուները ներկայացնում են զարգացման ավելի հին էտապ, քան սլրոմեթեիդականները, բայց այդ բնավ չի նշանակում, թե պրոմեթեիդյան լեզուները լեզվական նյութերի ու լեզվական նորմաների տեսակետից բոլոր